Posted in Առողջապահության հիմունքներ

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Image result for ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Image result for ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարդու սրտի զարկերերի նորմալ հաճախականությունը րոպեում 60-80 զարկ է և համապատասխանում է սրտամկանի կծկումների հաճախականությանը: Զարկերի հաճախականությանը կարելի է զգալ երկու ձեռքերի շնչերակները ստուգելով: Ընդ որում՝ դրանք պետք է լինեն նույն հաճախականության: Զարկերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ստանալ հստակ տեղեկատվություն սրտի աշխատանքի և արյան շրջանառության վերաբերյալ, քանի որ սրտի ռիթմի խանգարումները հաճախ պայմանավորված են լինում առողջական լուրջ խնդիրներով: Սա է պատճառը, որ սրտի զարկերի խանգարման դեպքում հարակավոր է հնարավորինս արագ կարգավորել դրանք: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մեթոդ, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը:
1. Սրտի զարկերի արագացումը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին պատճառներով, ինչպիսին են ֆիզիկական վարժությունները կամ երկար ժամանակ ոտքի վրա անցկացնելը: Նման դեպքերում հարկավոր է վերանայել մարզումների ծրագրերը, փոխել սննդակարգն ու ծանրաբեռնվածության ռեժիմը:
2. Եթե սրտի զարկերի արագացումը պայմանավորված է դեղամիջոցների ընդունմամբ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Շարունակել կարդալ “ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ”

Posted in Без рубрики, Առողջապահության հիմունքներ

Սիրտ

Related imageՍիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ: Շարունակել կարդալ “Սիրտ”

Posted in Без рубрики, Անգլերեն լեզու

CLAIRE WOODS

Related imageClaire is 16. She lives in Godalming in the south of England . She doesn’t watch TV every day. She’s selective-she chooses which programmes to watch. This is what she says about TV.
‘No, I don’t watch TV every day. I think it can be a waste of time. My favourite programmes are competitions- like Britain’s Got Talent. I always watch that. The people do great things. And thats why I like it a lot. I also watch documentaries- especially about life in other countries, becouse I really like geography. I sometimes watch cartoons at the weekend. I watch about eight house of TV a week, I guess. I never watch sports programmes- I don’t like them at all. And I hardly ever watch the news’.

Posted in Без рубрики, Անգլերեն լեզու

DEAR STEVE

Posted in Իմ գրադարան

Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան

Image result for Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ: Շարունակել կարդալ “Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան”

Posted in Նախադպրոցական մանկավարժություն

Ցրտահարություն

Картинки по запросу ցրտահարություն
Ցրտահարությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից
: Տարբերում են ցրտահարության երկու տեսակ ընդհանուր և տեղային: Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Վերջույթների սրունքաթաթային և ճաճանասդաստակային հոդերից վեր, ինչպես նաև նստատեղի, որովայնի և մարմնի այլ հատվածների ցրտահարությունը հազվադեպ է, սովորաբար լինում է ընդհանուր սառեցման ժամանակ։ Ցրտահարությունը պետք է տարբերել ընդհանուր սառեցումից: Շարունակել կարդալ “Ցրտահարություն”