1916թ. հոկտեմբերից մինչև 1917թ. փետրվարը պրոլետարական դասակարգային պայքարը այն ժամանակվա ռուսական մայրաքաղաքում աճում էր: Փետրվարի 23-ը, ըստ հին տոմարի, Ռուսաստանում մարտի 8-էր՝ Կանանց միջազգային օրը: Մի օր, որը դեռևս այն ժամանակ պարզապես մեռած արարողակարգ չեր, ինչպես այսօր, այլ աշխարհի շատ մասերում պրոլետարական կանանց իրենց սոցիալական կարիքների համար պայքարի օր, թեկուզ և ինստիտուցիոնալիզացված բանվորական շարժման վերահսկողություն ներքո, այսինք՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունների և արհեստակցական միությունների: Դա այդպես էր ցարական Ռուսաստանում: Պրոլետար կանանց պայքարը վերջին կայծներ, որն հրկիզեց ռուսական հեղափոխությունը: Սոցիալ դեմոկրատական շրջանակներում ինչպես մենշևիկների այնպեսել բոլշևիկների թռուցիկներում, ճառերում, ժողովներում իպատիվ Կանանց միջազգային օրվա, գործադուլների և առավել ևս հեղափոխություն սկսելու հարց դրված չկար: Սակայն, ինչպես դա հաճախ տեղի էր ունեցել և տեղի է ունենում միջազգային դասակարգային մարտերի պատմությունում, այսպես կոչված «պրոլետարիատի քաղաքական ավանգարդը» ըստ էության իրենից ներկայացնում է նրա վերջապահ(արիերգարդ) և արգելակ:
1917թ. փետրվարի 23-ն, Պետրոգրադի մանածագործուհիներին չեր հերիքում կուսակցական կարգապահություն և նրանք սկսեցին գործադուլ: Նրանք ուղարկեցին պատվիրակություն մետաղագործներին, որպեսզի ներգրավեն նրանց այդ պայքարի մեջ: Բոլշևիկները, որոնք իսկզբանե մերժեցին գործադուլը, որպեսզի չկորցնեն պրոլետարիատի սոցիալական պայքարի քաղաքական հսկողությունը, փորձեցին կանգնելով շարժման գլուխը, դանդաղեցնել այն: Հաջորդ օրը մանածագործուհիների գործադուլը վերածվեց համաքաղաքային գործադուլի:
Փետրվարի 23-ին գործադուլի էին մասնակցում 90000 բանվորներ և բանվորուհիներ: Կանանց միջազգային օրը Պետրոգրադում նշվեց մարտական ցույցերի, ժողովների ու ոստիկանության հետ արյունալի բախումների ձևով: Պրոլետարական շարժման կենտրոնը տեղավորվել էր մայրաքաղաքի Վիբորգյան կողմում, որտեղ գտնվում էին քաղաքի շատ խոշոր ձեռնարկություններ: Քաղաքի մյուս շրջաններում, ըստ գաղտնի ոստիկանության, նույն օրը ցույցեր չեին եղել, բայց ցարական իշխանությունը արդեն ներ էր քաշել որոշ զորամասեր ոստիկանությանը աջակցեուլ համար, որոնք դեռ չեին միջամտում դասակարգային դիմակայությանը: Շարժման գերլարվածության կետը դարձավ կանանց ցույցը Պետական Դումային պահանջելով՝ «Հա՛ց տվեք»: Սակայն, ցարական վարչակարգը իվիճակի չեր բավարարել նույնիսկ պրոլետարիատի և մանր բուրժուաների մեծամասնունթյան հիմնական սոցիալական կարիքները: Այդ հանգամանքը շարժմանը հաղորդեց ավելի շատ զայրանք և վճռականություն: Կանանց միջազգային օրը Պետրոգրադում ավարտվեց առանց զոհերի:
Հաջորդ օրը, փետրվարի 24-ին հեղափոխական շարժումը սկսեց ավելի զարգանալ: Այդ օրը գործադուլ էին անում Պետրոգրադի արդյունաբերական պրոլետարիատի մոտ 50 տոկոսը: Չնայած նրան, որ բանվորներն ու բանվորուհիները եկել էին իր «սեփական» ձեռնարկությունները, սակայն նրանք չսկսեցին աշխատել, այլ կազմակերպում էին ժողովներ և ցույցեր, որպեսզի ցույց տան իրենց սոցիալական զայրույթը հզոր պրոլետարական փողացային շարժման ձևով: Ցուցարարների հիմնական կարգախոսները հետևյալներ՝ «Հա՛ց տվեք», «Կորչի՛ պատերազմը» և «Կորչի՛ ինքնակալությունը»:
Մարդկանց ահռելի զանգվածները շարժվում էին քաղաքի մի տարածքից մյուսը, թեև ոստիկանությունը և զորքը ցրում էին մարդկանց, նրանք միևնույնն է հավաքվում էին ու լրացնում ամբողջ հրապարակներն ու պողոտաները: Շնորհիվ այս ցարական ռեակցիայի դեմ հզոր ցույցերի, պայքարին ներ էին քաշվում քաղաքի այլ շրջաններ և բնակչության նոր սոցիալական խմբեր:
Նույն օրը տեղի ունեցան առաջին անվեհեր շփումները գործադուլավոր և ցուցարար Պետրոգրադի պրոլետարիատի և մայրաքաղաքում դասավորված բանակի ստորաբաժանումների հետ: Վիրավոր և հիվանդ զինվորները հիվանդանոցի պատուհաններից բարեկամաբար ձեռքով էին անում ցուցարարներին: Սակայն, վերջինները կազակների անընդհատ հարձակումների թիրախ էին, բայց այդ հարձակումները չունեին հետևողականություն: Ռուսաստանի համար ապարդյուն Առաջին համաշխարհային պատերազմում ռազմական սպանդը և դրան հաջորդող սոցիալական դժգոհությունը, թողել էր իր հետքը նույնիսկ կազակների մոտ: Այդ նույն օրը տեղի էին ունենում առաջին խոսակցությունները բանվորնների և կազակների միջև, որն հետագա հեղափոխական գործընթացում կարևոր դեր խաղացին: Սակայն, ավելի ուշ, ցարական ռեակցիան ցուցարարների դեմ ուղարկեց կիսահարբած դրագուններին, որոնք հարձակվեցին սուսերներով բանվորների ու բանվորուհիների վրա: Պայքարող պրոլետարիատը գործում էր տակտիկակապես շատ խելացիորեն տարբեր ռեպրեսիվ օրգանների նկատմամբ: Այդ ժամանակ, երբ նրանք ցույց էին տալիս ոստիկաններին լրիվ իրենց ատելությունը քարերի և երկաթի կտորների տեսքով, պայքարող պրոլետարիատը փորձում էր զինվորներին իրենց կողմն անցկացնել:
Читать далее «Փետրվարյան հեղփոխություն 1917թ.» →