Posted in Ճամփորդություններ

Լեռան գագաթին

20170921_141639Ես առաջին անգամ էի ճամփորդում կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների հետ։ Սկզբում մենք այցելեցինք Արտավազ գյուղի դպրոցը և նրա աշակերտների հետ սովորեցինք մի քանի պարերգեր ընկեր Մարինեի ղեկավարությամբ։ Միասին պարեցինք և երգեցինք։ Այնուհետև միասին այցելեցինք գյուղի խոնարհված եկեղեցին, որը Մարմարիկի ջրամբարի մոտ էր։ Հետո բարձրացանք Թեժառույքի բարձունք։ Ես առաջին անգամ էի լեռ բարձրանում։ Հեշտ չէր հաղթահարել այն, սակայն ընկերներիս և դասավանդողների օգնությամբ նույնիսկ չնկատեցի ինչպես հայտնվեցի լեռան գագաթին։ Այնտեղ մենք ևս պարերգեցինք, այցելեցինք  կիսավեր եկեղեցին, որը պահպանվել էր 12-րդ դարից։ Նաև օգտվելով առիթից`​մեր թաշկինակները կապեցինք ծառերի ճյուղերից` երազանք պահելով։ Ասեմ, որ իմ երազանքը արդեն կատարվել է, և ես չզղջացի, որ գնացի այդ քայլին։ Ասեմ նաև, որ առաջին անգամ էի մասնակցում էկոլոգիական նախագծի։ Մենք աղբը հավաքեցինք Մարմարիկ գետի ափից։ Ես ուրախ էի, որ գոնե դրանով կարողացել եմ օգտակար գործ անել մեր բնության համար։ Արդեն տուն վերադառնալու ճանապարհին մենք կանգ առանք Մարմարիկ և Մեղրաձոր գետերի միախառնման  վայրը։ 

20170921_165419

Վերադարձա տուն շատ բարձր տրամադրությամբ և իմ տպավորությունների մասին պատմեցի ծնողներիս ու տատիկիս։ Ես կրկին կգնամ ճամփորդության իմ նոր ընկերների և դասավանդողների հետ։ Արդեն որոշել եմ. Խաչիկ եմ գնալու…

20170921_122908

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն