Մարդու պահանջմունքները

Մարդու պահաջմունքները բաժանվում են երկուխմբի՝նյութական և ոչ նյութական:Գոյություն ունեն նաևկենսաբանական,հասարակական և հոգեկանպահաջմունքներ:Կենսաբանական պահանջմունքներըդրանք մարդու սննդի,քնի,ցավը հաղթահարելուպահանջմուքներն են…:Կենսաբանական պահանջմունեները շատ կարևոր են մարդկանց առողջության համար:Որովհետև,եթե մարդիկ չսնվեն,չքնեն դա վատ կանրադառնա մարդկանց առողջության վրա:Հասարակական պահանջմունքներըդրանք այն պահանջմունքներն են,երբ մարդը շփվում էընկերների,բարեկամների հետ:Հոգեկանպահանջմուքները դրանք այն են,երբ մարդը ձգտում էճանաչել շրջապատող աշխարհը և ինքը իրեն:Մարդու հոգեկան պահանջմունքները կարող են լինել շատ տարբեր:Մարդիկ պահանջ ունեն գրքեր կարդալու,կինո և թատրոն հաճախելու:Քանի որ մարդիկ մտավոր զարգացմամբ պետք է շփվեն հասարակության հետ:Կան մարդիկ,որոնք սիրում են երաժշտություն:Մարդիկ սիրում են երգել,պարել,նկարել…դրանով էլ բավարարում են իրենց հոգեկան պահաջմնուքները: Մարդը ապրում է շրջապատված մարդկանցով և նրա համար շատ կարևոր է առօրյա շփումները:Մարդը պետք է շփվի ընկերների,ծանոթների,բարեկամներ,հարևաների հետ:Պետք է շփվի անծանոթների հետ ու ծանոթանա:Հեշտ շփող մարդկանց կյանքը ավելի հետաքրքիր ու ուրախ է անցնում:Չշփող մարդիկ ավելի պասիվ են ու ինքնամփոփ:Ընկերություն անելու համար կարևոր չէ սեռը ու տարիքը:

Իմ կարծիքով մարդու համար ամենակարևորը հոգեկանպահանջմունքներն են,քանի որ եթե մարդը չճանաչի ինքնիրեն ու շրջապատը նա չի կարող հասարակականկյանքին մասնակցել:

Реклама

Թիրախ խմբեր

Картинки по запросу թիրախ խմբեր
Եթե դուք առնչվում եք դասավանդման և ուսումնառության գործընթացներին Կովկասի ուսումնական հաստատություններում, համալսարաններում, մասնավոր ուսուցման հաստատություններում, կորպորատիվ ուսուցման կենտրոններում և այլուր, և եթե մտածում եք ձեր կրթօջախում կիրառել էլ. ուսուցում, ապա այս համաժողովը ձեզ համար է։ Բացի դրանից, եթե դուք կամ ձեր հաստատություններն արդեն ունեն համակարգչային միջոցներով ուսուցման փորձ, ապա ձեզ առաջարկում ենք ձեր տեսակետները փոխանակել տարածաշրջանի մյուս մասնագետների հետ։

Զեկուցողներ և հյուրեր 

  • Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատություններից
  • Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնագիտական ուսուցման հաստատություններից
  • Էլ. ուսուցման միջազգային ցանցերի կառավարիչներ
  • Համալսարանների աշխատակիցներ, ովքեր հետաքրքրված են իրենց ուսանողներին առաջարկել էլ. ուսուցում
  • Կորպորատիվ ուսուցման կենտրոններից
  • Զբոսաշրջային հաստատություններից
  • Համալսարանների, վերապատրաստող հաստատությունների որոշում կայացնողներ, ովքեր ցանկանում են տեղականալ էլ. ուսուցման միջոցառումներին Կովկասի տարածաշրջանում
  • Երեք երկրների կրթության նախարարությունների ներկայացուցիչներ

Խոցելի խումբ

Похожее изображение
Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի`   բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով, այնպես էլ մի շարք միջազգային առանձնահատուկ փաստաթղթերով։ Նշված խմբերի իրավունքներն ու ազատությունները պաշտպանվում են ինչպես միջազգային հզոր կառույցների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը, վերջինիս մի շարք մասնագիտացված կառույցները, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և այլն։

Սոցիալական խմբեր

Похожее изображение
Սոցիալական խումբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որի անդամ-ները միավորվել են որոշակի ընդհանուր (խմբային) նպատակների հասնելու, շփվելու կամ համատեղ գործունեություն կատարելու համար:

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները: 

Читать далее »

ՉԱՐ ՏՆԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ

Картинки по запросу ՉԱՐ ՏՆԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ
Լինում է չի լինում մի տնակ։ Փոքրիկ ու սիրուն։ Նա ապրում էր բլուրի գագաթին ու մենակ էր։ Ու երբ շատ էր տխրում ու ձանձրանում, սկսում էր գոռոզանալ, հպարտ էր զգում իրեն, որ վերեւից է նայում չորսկողմը տարածվող անտառներին, բացատներին, գետակներին, լճակներին։ Բայց շատ հաճախ ձանձրանում էր նաեւ գոռոզանալուց։

Մի օր Տնակը նկատեց, որ Կուղբը, Նապաստակը, Արագիլն ու Կրիան ուրախ խաղում են հարեւան բացատում։ Տնակը հրապուրվեց նրանց խաղով եւ այնքան հավանեց, որ ինքն էլ ցանկացավ խաղի մասնակից լինել։ Բայց նա, ցավոք, չէր կարող իջնել բացատ․ չէ՞ որ տնակ է եւ որոշեց խաղացող ընկերներին նշան տալ, որ նրանք գան իր մոտ։ Բացեց-փակեց, բացեց-փակեց պատուհանները, մեկ էլ հոպ՝ ապակու մեջ արտացոլված արեւն ընկավ Նապաստակի աչքերին։

— Էս ո՞վ է մեզ ջղայնացնում, եկեք նայենք ով է,- առաջարկեց Նապաստակը աչքերը կկոցելով։

Առաջինը Արագիլն ու Նապաստակը հասան Տնակին՝ թռչելով ու վազելով։ Հետո հասավ Կուղբը, իսկ վերջում կրիան։

— Դու ո՞վ ես,- հարցրեց Նապաստակը։Читать далее »