Рубрика: Պատմություն

Բրեստ-Լիտովսկու պայմանագիրը

Կան պատմական իրադարձություններ, որոնց հայությունն անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն դրանք ոչ անմիջականորեն, բայց էապես ազդել են հայ ժողովրդի ճակատագրի վրա: Նման իրադարձությունների շարքը կարելի է դասել 1918 թվականի մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի բազմակողմ հաշտության պայմանագիրը: Այդ պայմանագիրը կնքվեց Խորհրդային Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Գերմանական կայսրության, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի թագավորության միջև: Պայմանագիրը կնքվել է իրավահավասար հինգ լեզուներով՝ ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, թուրքերեն, բուլղարերեն: Ճիշտ է, պայմանագրում հանդես է գալիս հինգ պետություն, սակայն այն համարվում է երկկողմ, քանզի իրավական առումով կնքված է Խորհրդային Ռուսաստանի և Առաջին համաշխարհային պատերազմում որպես դաշնակիցներ հանդես եկող Առանցքի երկրների (Քառյակ դաշինք) միջև: Սույն պայմանագրով Խորհրդային Ռուսաստանն իրեն պարտված էր ճանաչում պատերազմում և դուրս էր գալիս պատերազմից: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն առաջին հերթին խայտառակ պայմանագիր էր Խորհրդային Ռուսաստանի համար: Դա բոլշևիկյան իշխանությունների իրականացրած առաջին մեծ հարվածն էր Ռուսաստանին և ոչ միայն Ռուսաստանին:

Читать далее «Բրեստ-Լիտովսկու պայմանագիրը»

Реклама
Рубрика: Պատմություն

Փետրվարյան հեղփոխություն 1917թ.

1916թ. հոկտեմբերից մինչև 1917թ. փետրվարը պրոլետարական դասակարգային պայքարը այն ժամանակվա ռուսական մայրաքաղաքում աճում էր: Փետրվարի 23-ը, ըստ հին տոմարի, Ռուսաստանում մարտի 8-էր՝ Կանանց միջազգային օրը: Մի օր, որը դեռևս այն ժամանակ պարզապես մեռած արարողակարգ չեր, ինչպես այսօր, այլ աշխարհի շատ մասերում պրոլետարական կանանց իրենց սոցիալական կարիքների համար պայքարի օր, թեկուզ և ինստիտուցիոնալիզացված բանվորական շարժման վերահսկողություն ներքո, այսինք՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունների և արհեստակցական միությունների: Դա այդպես էր ցարական Ռուսաստանում: Պրոլետար կանանց պայքարը վերջին կայծներ, որն հրկիզեց ռուսական հեղափոխությունը: Սոցիալ դեմոկրատական շրջանակներում ինչպես մենշևիկների այնպեսել բոլշևիկների թռուցիկներում, ճառերում, ժողովներում իպատիվ Կանանց միջազգային օրվա, գործադուլների և առավել ևս հեղափոխություն սկսելու հարց դրված չկար: Սակայն, ինչպես դա հաճախ տեղի էր ունեցել և տեղի է ունենում միջազգային դասակարգային մարտերի պատմությունում, այսպես կոչված «պրոլետարիատի քաղաքական ավանգարդը» ըստ էության իրենից ներկայացնում է նրա վերջապահ(արիերգարդ) և արգելակ:

1917թ. փետրվարի 23-ն, Պետրոգրադի մանածագործուհիներին չեր հերիքում կուսակցական կարգապահություն և նրանք սկսեցին գործադուլ: Նրանք ուղարկեցին պատվիրակություն մետաղագործներին, որպեսզի ներգրավեն նրանց այդ պայքարի մեջ: Բոլշևիկները, որոնք իսկզբանե մերժեցին գործադուլը, որպեսզի չկորցնեն պրոլետարիատի սոցիալական պայքարի քաղաքական հսկողությունը, փորձեցին կանգնելով շարժման գլուխը, դանդաղեցնել այն: Հաջորդ օրը մանածագործուհիների գործադուլը վերածվեց համաքաղաքային գործադուլի:

Փետրվարի 23-ին գործադուլի էին մասնակցում 90000 բանվորներ և բանվորուհիներ: Կանանց միջազգային օրը Պետրոգրադում նշվեց մարտական ցույցերի, ժողովների ու ոստիկանության հետ արյունալի բախումների ձևով: Պրոլետարական շարժման կենտրոնը տեղավորվել էր մայրաքաղաքի Վիբորգյան կողմում, որտեղ գտնվում էին քաղաքի շատ խոշոր ձեռնարկություններ: Քաղաքի մյուս շրջաններում, ըստ գաղտնի ոստիկանության, նույն օրը ցույցեր չեին եղել, բայց ցարական իշխանությունը արդեն ներ էր քաշել որոշ զորամասեր ոստիկանությանը աջակցեուլ համար, որոնք դեռ չեին միջամտում դասակարգային դիմակայությանը: Շարժման գերլարվածության կետը դարձավ կանանց ցույցը Պետական Դումային պահանջելով՝ «Հա՛ց տվեք»: Սակայն, ցարական վարչակարգը իվիճակի չեր բավարարել նույնիսկ պրոլետարիատի և մանր բուրժուաների մեծամասնունթյան հիմնական սոցիալական կարիքները: Այդ հանգամանքը շարժմանը հաղորդեց ավելի շատ զայրանք և վճռականություն: Կանանց միջազգային օրը Պետրոգրադում ավարտվեց առանց զոհերի:

Հաջորդ օրը, փետրվարի 24-ին հեղափոխական շարժումը սկսեց ավելի զարգանալ: Այդ օրը գործադուլ էին անում Պետրոգրադի արդյունաբերական պրոլետարիատի մոտ 50 տոկոսը: Չնայած նրան, որ բանվորներն ու բանվորուհիները եկել էին իր «սեփական» ձեռնարկությունները, սակայն նրանք չսկսեցին աշխատել, այլ կազմակերպում էին ժողովներ և ցույցեր, որպեսզի ցույց տան իրենց սոցիալական զայրույթը հզոր պրոլետարական փողացային շարժման ձևով: Ցուցարարների հիմնական կարգախոսները հետևյալներ՝ «Հա՛ց տվեք», «Կորչի՛ պատերազմը» և «Կորչի՛ ինքնակալությունը»:

Մարդկանց ահռելի զանգվածները շարժվում էին քաղաքի մի տարածքից մյուսը, թեև ոստիկանությունը և զորքը ցրում էին մարդկանց, նրանք միևնույնն է հավաքվում էին ու լրացնում ամբողջ հրապարակներն ու պողոտաները: Շնորհիվ այս ցարական ռեակցիայի դեմ հզոր ցույցերի, պայքարին ներ էին քաշվում քաղաքի այլ շրջաններ և բնակչության նոր սոցիալական խմբեր:

Նույն օրը տեղի ունեցան առաջին անվեհեր շփումները գործադուլավոր և ցուցարար Պետրոգրադի պրոլետարիատի և մայրաքաղաքում դասավորված բանակի ստորաբաժանումների հետ: Վիրավոր և հիվանդ զինվորները հիվանդանոցի պատուհաններից բարեկամաբար ձեռքով էին անում ցուցարարներին: Սակայն, վերջինները կազակների անընդհատ հարձակումների թիրախ էին, բայց այդ հարձակումները չունեին հետևողականություն: Ռուսաստանի համար ապարդյուն Առաջին համաշխարհային պատերազմում ռազմական սպանդը և դրան հաջորդող սոցիալական դժգոհությունը, թողել էր իր հետքը նույնիսկ կազակների մոտ: Այդ նույն օրը տեղի էին ունենում առաջին խոսակցությունները բանվորնների և կազակների միջև, որն հետագա հեղափոխական գործընթացում կարևոր դեր խաղացին: Սակայն, ավելի ուշ, ցարական ռեակցիան ցուցարարների դեմ ուղարկեց կիսահարբած դրագուններին, որոնք հարձակվեցին սուսերներով բանվորների ու բանվորուհիների վրա: Պայքարող պրոլետարիատը գործում էր տակտիկակապես շատ խելացիորեն տարբեր ռեպրեսիվ օրգանների նկատմամբ: Այդ ժամանակ, երբ նրանք ցույց էին տալիս ոստիկաններին լրիվ իրենց ատելությունը քարերի և երկաթի կտորների տեսքով, պայքարող պրոլետարիատը փորձում էր զինվորներին իրենց կողմն անցկացնել:
Читать далее «Փետրվարյան հեղփոխություն 1917թ.»

Рубрика: Պատմություն

Ֆիդայական շարժում

Հայ առաջին ֆիդայիներից էին Կարապետը՝ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)՝ Սասունում։ Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։ Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը։ 1880-ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ չսրելու համար)։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը։

Ֆիդայիների` ժողովրդին միավորելու փորձերը

Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար, այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-90-ական թվականերին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժում։ Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Սարգիս Կուկունյանի, Վարդան Գոլոշյանի նախաձեռնությունները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից։ Читать далее «Ֆիդայական շարժում»

Рубрика: Պատմություն

Հայաստանի ազատագրական շարժումը

Related imageԱզգայինազատագրական պայքարի նախադրյալները։ 1878 թ. Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության և Բեռլինի վեհաժողովիդաշնագրով ըստ էության միջազգայնացվել էր Հայկական Հարցը։Բայց շատ չանցած պարզ դարձավ, որ դիվանագիտականճանապարհով այդ հարցը չի լուծվելու։ Իր հերթին սուլթանականկառավարությունը ձեռնարկեց Հայկական Հարցի յուրովի լուծում: Եթե Բեռլինի վեհաժոդովին հաղորդած առաջին տասնամյակում դաառավելապես արտահայտվում էր ժողովրդագրական, վարչատարածքային և հարկային քաղաքականությանիրականացումով, որի նպատակն էր հայաթափել ԱրևմտյանՀայաստանը, ապա 1890-ական թթ. սկզբներից արդուլհամիդյանվարչակարգը՝  ձգտելով կանխել ուժգնացող հայ ազատագրականշարժումը, դիմում է Հայկական Հարցի լուծման ավելի արմատականմիջոցի՝ Հայաստանի բնիկ բնակչության ֆիզիկական բնաջնջման։
Իր հերթին՝ Բեռլինի վեհաժողովից հետո միջազգայինդիվանագիտությունից հիասթափված հայկական ազատագրականշարժման գործիչները կանգնեցին պայքարի մարտավարությունըփոխելու անհրաժեշտության առաջ՝ Հայկական Հարցի լուծման հույսըգլխավորապես կապելով զինված պայքարի հետ։
Ազատագրական պայքարի ղեկը ստանձնած կուսակցությունները, չնայած իրենց միջև եղած մարտավարական որոշակիտարբերություններին, անվերապահորեն հեղափոխության հետկապեցին արևմտահայության ազատագրումը։
Ազգային-ազատագրական պայքարի գլխավոր նպատակի և դեպի այնտանող ուղու սահմանումը  օրինաչափորեն դնում էր նաև տվյալիրավիճակին ու պատմական պահին համապատասխանգործունեության ձևերի ու միջոցների ընտրության հարցը, որոնքպետք է համապատասխանեին իրական պայմաններին՝ հաշվիառնելով պայքարի ճանապարհին առկա դժվարություններն ու խոչընդոտները։Related imageՊայքարի առաջին շրջանում շարժումը ղեկավարող ուժերին բնորոշ էր քաղաքական ռոմանտիզմը, երբ երկրից հասնող օգնության կոչերընրանք սխալ էին ընկալում՝ գտնելով, որ ժողովուրդը պատրաստ էհամընդհանուր ապստամբության: Հայկական հարցը միամտորենհամարվում էր մոտ ժամանակներում լուծելի հարց՝ ակնհայտորենթերագնահատելով Օսմանյան կայսրության իրականհնարավորությունները։ Պայքարը ղեկավարող կենտրոններում, որոնքգտնվում էին երկրի սահմաններից դուրս, բացակայում էրԱրևմտահայաստանի իրական վիճակի վերաբերյալ հստակպատկերացումը։ Читать далее «Հայաստանի ազատագրական շարժումը»

Рубрика: Պատմություն

Արևմտահայերի ազգային ժողովի ստեղծումը

Related image
Արևմտահայերի առաջին համագումարը
 (փախստականների համագումար) կայացել է 1917 թվականի մայիսի 2-11-ին, Երևանում։ Մասնակցել է 59 պատգամավոր, մոտ 400 հյուր (քաղաքական կուսակցությունների, հոգևորականության, արևմտահայ գաղթականներին օգնող ռուսական, անգլիական, ամերիկյան հայանպաստ կազմակերպությունների ներկայացուցիչներ)։ Համագումարի պատվավոր նախագահ է ընտրվել Անդրանիկը։
Քննարկվել են արևմտահայերի ֆիզիկական գոյության պահպանման, տնտեսական վերականգման, Արևմտյան Հայաստանի վերաշինման, աճող սերնդի կրթության և դաստիարակության հարցերը։ Եվ այդ կապակցությամբ միջոցառումների մշակումը համագումարը համարել է Հայկական հարցի լուծման հնարավոր ուղի, քանի որ արևմտահայերի ճակատագիրը դրվում էր որպես Հայկական հարցի մաս։
ամագումարն ընդունել է, որ Հայկական հարցի արծարծումը պետք է վստահվի Եվրոպայում հայկական պատվիրակությանը, որի կազմի մեջ մտնում էին նաև արևմտահայեր։ Որոշվել է հատուկ հանձնաժողովի հանձնարարել մշակել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագիր։ Համագումարում ի հայտ են եկել արևմտահայ և արևելահայ կազմակերպությունների միջև եղած տարաձայնությունները։ Ընտրվել է Արևմտահայ ազգային խորհուրդ (15 անդամով, որից 8-ը՝ դաշնակցական, մնացածը՝ ռամկավար, հնչակ, սոցիալ-դեմոկրատ բոլշևիկներ)։ Խորհրդի մեջ են մտել Անդրանիկը, Զ. Եսայանը, Ա. Թերզիբաշյանը, Գ. Հայկունին, Լ. Շանթը, Կ. Սասունին, Սեպուհը, Ս. Բորոյանը, Արտ. Դարբինյանը, Հ. Գալիկյանը և ուրիշներ։ Համագումարը ողջույնի հեռագիր է ուղարկել Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը, քննարկել Փետրվարյան հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, նպաստել հայ ժողովրդի ուժերի համախմբմանը՝ գաղթականներին օգնելու հարցում, կոչ արել Հայկական հարցի լուծման գործում միասնության և ակտիվ գործողությունների, դատապարտել է թուրքական իշխանությունների կազմակերպած հայկական ցեղասպանությունը։

Рубрика: Պատմություն

Զեյթունի ապստամբությունը

Image result for Զեյթունի ապստամբությունը
Թուրքական իշխանության գլխավոր նպատակներից էր նաև հայոց ազատամարտի մեկ այլ
միջնաբերդի՝ Զեյթունի վերջնական հպատակեցումը: 1895թ. ամռանը Զեյթունի և Լեռնային Կիլիկիայի մի շարք այլ բնակավայրերի հայությանը զինված պայքարի նախապատրաստելու համար Զեյթուն են գալիս հնչակյան գործիչներ: Նրանք խորհրդակցության են հրավիրում Զեյթունի իշխաններին, տեղացի գյուղապետերին, հոգևոր գործիչներին: Հասկանալով և իմանալով, որ կառավարությունը ուժեր է կենտրոնացնում Զեյթունի հետ հաշվեհարդար տեսնելու համար, քաջակորով զեյթունցիները որոշում են նրանց դիմավորել զենքը ձեռքին: Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշ Նորաշխարհյանը:
Երեք օր անց քաջամարտիկ լեռնականները գրավեցին Զեյթունի կառավարչատունը՝ գերելով բոլոր պաշտոնյաներին, ապա գրավեցին գյուղաքաղաքի թուրքական զորանոցը և գերված 700 թուրք զինվորներին ստիպեցին գլուխները խոնարհած անցնել վանահոր թրի տակով:
Ապա հայերը գրավեցին երկու թնդանոթ, երեք հարյուրից ավելի հրացան և ռազմամթերք: Ստեղծվում է Զեյթունի ժամանակավոր կառավարությունը՝ Աղասու գլխավորությամբ: Ձևավորվում է նաև զինվորական խորհուրդը: Զորանոցի վրա բարձրացվում է «Զեյթունի անկախ իշխանության» կարմիր դրոշը:

Читать далее «Զեյթունի ապստամբությունը»

Рубрика: Պատմություն

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը

Hackert,_Die_Zerstörung_der_türkischen_Flotte_in_der_Schlacht_von_Tschesme,_1771.jpg

1875 թվականի ամռանը թուրքական տիրապետության դեմ ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում և Հերցոգովինայում: 1876 թվականին ապստամբեցին Բուլղաիրան, Սերբիան և Չեռնոգորիան: Սուլթան Աբդուլ Համիդի զորքերը հատկապես դաժան վարվեցին բուլղար ժողովրդի հետ, կատարելով անօրինական գազանություններ: Սլավոնական ժողովուրդների պայքարը և թուրքական զորքերի դաժանությունները մեծ շարժում առաջացրին Ռուսաստանում: Հասարակությունը պահանջում էր ձեռք մեկնել եղբայրական ժողովուրդներին և ազատել նրանց սուլթանական ռեժիմից: Այն բանից հետո, երբ սուլթան Աբդուլ Համիդը չկատարեց Ալեքսանդր II-ի պահանջները, 1877 թվականի ապրիլին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային: Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալկաններում և Կովկասում՝ հիմնականում Արևմտյան Հայաստանում: Ռուսական զորքերի կովկասյան կորպուսը, որի հրամանատարն էր ծագումով հայ Լորիս-Մելիքովը, 1877 թվականի ընթացքում գրավեց Կարսը, Արդահանը, Օլթին, Ալաշկերտը, Բայազեթը, Բաթումը, և Արևմտյան Հայաստանի և Արևմտյան Վրաստանի մի շարք այլ կենտրոններ: 1878 թվականի փետրվարի ութին ռուսական զորքերը գրավեցին տնտեսական ու ռազմաստրատեգիական խոշոր նշանակություն ունեցող Էրզրում քաղաքը:

Հայ ժողովուրդը, ձգտելով ազատագրվել սուլթանական դաժան ռեժիմից, ամեն կերպ փորձում էր օգնել ռուսական զորքերին: Հայ կամավորներից շատերը աչքի ընկան իրենց քաջությամբ և անձնազոհությամբ: Նրանցից մեկի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի սխրագործությունները պատկերված են Րաֆֆու «Խենթը» վեպում: Կովկասյան ռազմաճակատում տարված հաղթանակների մեջ զդալի դեր խաղացին ռուսական բանակի հայ գեներալներ Տեր-Ղուկասովը, Լազարևը, Շելկովնիկովը, Ալխազովը, Քիշմիշևը ուրիշներ: Читать далее «1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը»

Рубрика: Պատմություն

Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը և արցախահայությունը 19–րդ դարի երկրորդ կեսին

Related image
19–րդ դարի երկրորդ կեսին, երբ արևելահայությունը Ռուսաստանի կազմում ուներ տնտեսական և մշակութային կյանքի ու, մանավանդ, ֆիզիկական գոյության համար անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ, հայ ժողովուրդի մյուս ստվար հատվածը (քննարկվող ժամանակահատվածում աշխարհի շուրջ հինգ միլիոն հայերից մոտ երեք միլիոնը գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ)՝ արևմտահայությունը տակավին գալարվում էր թուրքական անագորույն լծի տակ։

Արևմտահայության վիճակը առավել ծանրացավ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո։

Բեռլինի վեհաժողովից հետո Թուրքիան փաստորեն վերածվեց ասիական պետության և հերթականությամբ կորցնում էր ինչպես եվրոպական, այնպես էլ աֆրիկյան նահանգները։ Ակնառու լինելով նման իրավիճակին, Ռուսաստանի գերագահության տակ ապրող թուրք-թաթարական ժողովուրդների մեջ նոր երազներ սնուցվեցին։ Նրանք այժմ բացահայտորեն դիմում էին «մեծ խալիֆին», առաջարկում Եվրոպայից հայացքը թեքել դեպի Փոքր Ասիա և, գլխավորելով թուրանական շարժումը, այնտեղ ստեղծել մահմեդական մի նոր հզոր պետություն, որի շոշափուկները պիտի տարածվեին մինչև Միջին Ասիա ու Աֆղանստան, դրանց վրայով՝ նաև Պակիստան ու Հնդկաստան։ Читать далее «Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը և արցախահայությունը 19–րդ դարի երկրորդ կեսին»

Рубрика: Պատմություն

Հովսեփ Էմին

Похожее изображение
Հովսեփ Էմինը 18-րդ դարի հայ ազատագրական պայքարի մեծագույն գործիչներից է և իրավամբ, բուրժուա-ազատական գաղափարախոսության առաջին ներկայացուցիչը հայ իրականության մեջ: Հովսեփ Էմինի մասին պատմագրությանը հայտնի է իր իսկ գրքից, որ նա հրատարակել է 1792 թվականին Լոնդոնում, «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որ ինքն է գրել անգլերեն լեզվով» վերնագրով: Ինչպես նշում է հեղինակը, գրքի հրատարակումը երկու նպատակ է հետապնդել. Եվրոպայի ժողովուրդներին ծանոթացնել Հայաստանի ազատագրության խնդիրներին և հայ երիտասարդների շրջանում սեր արթնացնել հայրենիքի հանդեպ:

Հայտնի է, որ Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին Պարսկաստանի Համադան քաղաքում, հարուստ վաճառականի ընտանիքում: 1744 թվականին Էմինն ընտանիքով տեղափոխվում է Հնդկաստան, հաստատվում Կալկաթայում, որտեղ էլ ավարտում է անգլիական դպրոցը:

Երիտասարդ տարիքում Էմինը ճամփորդում է Եվրոպական երկրներով և 1751 թվականին հայտնվում է Լոնդոնում, ուր սովորում է Վուլվիչի ռազմական ակադեմիայում, յուրացնում ռազմական գործը և բրիտանական բանակի սպայի կոչումով անգամ մասնակցում է Յոթնամյա պատերազմին` կռվելով ֆրանսիացիների դեմ: Читать далее «Հովսեփ Էմին»

Рубрика: Պատմություն

Իսրայել Օրի

Похожее изображение
Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 
1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 

Читать далее «Իսրայել Օրի»