Մենք, Ջրափին ու նախագծեր

Նոր ծանոթություն ու ընկերներ: Երկրորդ օրն է՝ Ջրափիի միջնակարգ դպրոցի սովորողների հետ ենք. Միասին շրջում ենք, նախագծերի մասնակցում, միասին երգում ու պարում: Մեր խմբի հետ են նաև մեր ավագ դպրոցի սովորողներից մի քանիսը: Առավոտյան ռոբոտիքսի լաբորատորիայում, մի լավ ուսումնասիրեցինք թռչող սարքը, այլ տեխնիկայի մասին ընկեր Գնելը հետաքրքիր բացատրություններ տվեց: Այ, խեցեգործարանը ես էլ, մեր հյուրերն էլ շատ հավանեցինք, աշխատեցինք, ամեն մեկս իր դիզայնով բաժակ, ծաղկաման, կամ այլ իր պատրաստեց: Ջրափիի տղաներից մեկն ասաց, որ իրենց գյուղում կավահողային տարածքներ կան, ու ինքը այնտեղից կավ է բերում ու տանն ինքնուրոյն աշխատում, կավե իրեր պատրաստում: Ուսուցչուհին էլ ավելացրեց, որ այդ տղայի՝ Գարուշի տատիկը ոսկի ձեռքեր ունի, հորեղբայրը նկարիչ է, այնպես որ գեները անցել են Գարուշին: Այսօրվա երգուպարի ուսուցումը մայր դպրոցի բակում էր՝ բրուտանոցի դիմաց: Հանպատրաստից ստացվեց. դուրս եկանք բրուտանոցից՝ արև, Читать далее »

Реклама