Рубрика: Նախադպրոցական մանկավարժություն, Դիջիթեք 2020

Հովհաննես Թումանյան 《Չարի վերջը》

Հովհաննես Թումանյան-Չարի վերջը (Խոսող գիրք)

Рубрика: Նախադպրոցական մանկավարժություն, Խոսքի զարգացում

«Տիկնիկի քիթը» հեքիաթ երեխաների համար

Այցելելով մեր քոլեջի մանկապարտեզների 5 տարեկանների խումբ, մենք «Նախադպրոցական կրթություն» բաժնի երրորդ կուրսի ուսանողներս ընթեցեցինք նրանց համար Տիկնիկի քիթը հեքիաթը, որն երեխաներին շատ դուր եկավ։ Կարդալով և յուրաքանչյուր էջի նկարը ցույց տալով երեխաները ոգևորված լսում էին, հարցեր տալով և դուրս բերելով ու բացատրելով անածանոթ բառերը։ Այնուհետև երեխաները կիսվեցին իրեն տպավորություններվ և սկսեցին պատմել իրենց սիրելի խաղալիքների մասին։ Կանգ առնելով տիկնիկ խաղալիքին, հարցրեցինք երեխաներից ունեն կամ ունեցել են նրանք տիկնիկ, պատրաստել են հենց իրենք։ Քննարկեցին թե ինչ նյութերից կարելի է պատրաստել տիկնիկներ և սովորեցինք տարբերել դրանց ձևերը։ Նաև մենք ինքներս պատմեցինք մեր մանկության տիկնիկների մասին։
Երեխաները մեծ հաճույքով էին ըմբռնում մեր ամեն մի բառը, և մեծ ցանկություն արտահայտեցին տիկնիկ պատրաստելու համար։ Եվ թե մենք, թե  նրանք անհամբեր կասպասենք տիկնիկ պատրաստելու մեր նախագծի իրագործմանը, որն կլինի շուտով։

Рубрика: Նախադպրոցական մանկավարժություն

«Վաղ մանկության կրթության խնդիրներ»միջազգային ամսագրի քննարկում


Նոյեմբերի 20-ին մենք <<Նախադպրոցական կրթություն>> բաժնի ուսանողներս մեր կազմակերպիչ և դասախոս տիկին Գայանե Թերզյանի հետ մասնակցեցինք <<Քայլ առ քայլ>> բարեգործական հիմնադրամի կազմակերպած աշխատնքային հանդիպմանը։ Այս հավաքին մասնակցում էին տարբեր տարածաշրջաններից և ուսումնական հաստատություններից դաստիարակներ և տարրական դասարանների ուսուցիչներ։ Մեզ տրված էին երեք հոդված քննարկման և ներկայացնելու համար։ Դրանք են՝ <<Ինչպես զանգվածային հաղորդակցության միջոցների օգնությամբ հասնել լայնածավալ ազդեցության. հաջողված փորձի օրինակ>>, <<Սիրող հայրեր, առաջադիմող երեխաներ>>, <<Վաղ մանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագրի փորձարկում>>։

Այնպես դասավորվեց, որ մենք երեքս էլ տարբեր խմբերում հայտնվեցինք։ Եվ իմ խմբին հասավ առաջին (Ինչպես զանգվածային հաղորդակցության միջոցների օգնությամբ հասնել լայնածավալ ազդեցության. հաջողված փորձի օրինակ) հոդվածը։ Կարդալով և պատկերացում կազմելով հոդվածի մասին մենք սկսեցինք ընդհանուր քննարկել և պատասխանել հարցաշարին, որն մեզ տրված է եղել։ Այնուհետև մենք անցանք պաստառ պատրաստելուն։
Վերջում յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր հոդվածը մի առաձնահատուկ պաստառով։ Շատ հետաքրքիր էին երեք հոդվածներն էլ, որոնք 
օգնեցին ծանոթանալու նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի տարբեր երկրների փորձերին։

Рубрика: Նախադպրոցական մանկավարժություն

Ինչպե՞ս են երեխաները սովորում

Վերջին տարիներին կատարված գիտական ուսումնասիրություններն ապացուցում են, որ ուսուցումը խաղային մեթոդներով կազմակերպելու դեպքում երեխան ավելի հեշտ է սովորում և լավ է հասկանում:

Յուրաքանչյուր երեխա անկրկնելի է զարգացման իր անհատական տեմպով, սովորելու իր ուրույն ոճով և ընտանեկան մշակույթով: Երեխաների անհատական առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն ինչպես ուսումնական պլաններ կազմելիս, այնպես էլ նրանց հետ հաղորդակցվելիս: Ուսումնառությունը պետք է համապատասխանի երեխայի զարգացման հնարավորություններին և միաժամանակ խթանի նրա հետաքրքրասիրությունն ու մտածողությունը:

Երեխան սովորում է իրերին ձեռք տալով, դրանք գործածելով, փորձարկելով և մարդկանց հետ շփվելով: Նա սովորում է գործողության միջոցով: Երեխաները ֆիզիկական աշխարհի և սոցիալական հարաբերությունների մասին գիտելիքներ են ձեռք բերում առարկաների և մարդկանց հետ խաղային փոխգործությունների միջոցով:

Թվում է, թե սովորեցնել բառը ենթադրում է պատմել կամ ինֆորմացիա հաղորդել: Սակայն 5-6 տարեկան երեխաներին սովորեցնելու ճիշտ ձևը բոլորովին էլ դասախոսելը կամ բանավոր հրահանգներ տալը չէ: Դաստիարակը պետք է ավելի շուտ օգնողի և ուղղորդողի դեր ստանձնի: Օրվա աշխատանքները պլանավորելիս դաստիարակները շեշտը պետք է դնեն խթանող, խրախուսող պարապմունքների և նյութերի վրա: Նրանք պետք է ուշադիր հետևեն երեխաներին, որպեսզի պարզեն, թե ինչն է նրանց հասկանալի, և ինչը` ոչ: Հիմնվելով իրենց դիտարկումների վրա, դաստիարակները պետք է առաջարկեն երեխաների մտածողությունը խթանող հավելյալ առաջադրանքներ:

Читать далее «Ինչպե՞ս են երեխաները սովորում»

Рубрика: Նախադպրոցական մանկավարժություն

Երեխաների առանձնահատկությունները

5-6 տարեկան երեխաների զարգացման առանձնահատկությունները

Երեխաների հետ աշխատող դաստիարակները պետք է հիշեն հետևյալը.

  • Երեխաները ակտիվ սովորողներ են և ուզում են հասկանալ այն աշխարհը, որտեղ ապրում են:
  • Երեխաների ուսումնառությունը տեղի է ունենում առարկաների, երևույթների հետ շփվելու և կոնկրետ գործողություններ կատարելու միջոցով:
  • Երեխաները սովորում են խաղի միջոցով:
  • Իրենց գիտելիքները և արժեքները երեխաները կառուցում են հասակակիցների, ծնողների և այլ մեծահասակների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև ֆիզիկական և հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրության միջոցով:
  • Երեխաների մտածողությունը զարգանում է կանխատեսելի փուլերով:
  • Վաղ ուսումնառությունը և զարգացման ոլորտները սերտորեն փոխկապված են:
  • Ընտանիքները (ծնողները) երեխայի առաջին և կարևոր ուսուցիչներն են:

• Յուրաքանչյուր երեխա եզակի է: Չկա միմյանց նման երկու երեխա: Երեխաների սեփական փորձը, վերաբերմունքը, հմտությունները և սովորելու ոճն ազդում են նրանց ուսումնառության վրա:

Рубрика: Նախադպրոցական մանկավարժություն

Աշխատանք խմբերով

Աշխատանք զույգերով, ենթախմբերով

Երեխայակենտրոն ուսուցումն ապահովելու և ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շատ կարևոր է զույգերով և ենթախմբերով համագործ ակցային աշխատանքների կազմակերպումը: Այն երեխաներին հնարավորություն է տալիս համագործակցել, փոխանակել միմյանց հետ իրենց գիտելիքներն ու փորձը, սովորել միմյանցից, ձգտել հասնելու ընդհանուր նպատակին: Երեխաները հասկանում են, որ իրենց հաջողությունը կախված է խմբի բոլոր անդամների ներդրումից:

Նման խմբերին բնորոշ են թիմային աշխատանքի ոգին, ընդհանուր նպատակին հասնելու համար առավելագույնն անելու ցանկությունը, փոխկախվածությունն ու փոխկապվածությունը, սոցիալական փոխազդեցության հմտությունները, խմբի աշխատանքի ընթացքը և արդյունքը մշտապես գնահատելու ու վերանայելու կարողությունը:

Փոքր խմբերով ուսուցումն ունի հետևյալ նպատակները.

— զարգացնում է խնդիրներ լուծելու կարողությունը,

— ձևավորում է հաղորդակցման հմտություն,

— երեխաները սովորում են միմյանցից,

— զարգանում է երեխայի պատասխանատվության զգացումը,

— խթանում է թիմային աշխատանքը,

— ապահով և նպաստավոր միջավայր է ստեղծում գիտելիքներն ու հմտությունն

երը դրսևորելու համար,

— ընձեռում է ակտիվ մասնակցության և ինքնադրսևորման հնարավորություն: