Рубрика: Նախադպրոցական հոգեբանություն

Երևակայություն

Երևակայութնունը միայն մարդուն է հատուկ: Երևակայությունը մարդկային ճանաչողության բարձրագույն ձևն է: Այն որպես բարձրագույն իմացական գործընթաց, ենթադրում է որոշակի գաղափարի, կերպարի, ձևի ստեղծում, որը հիմնված է փորձի վերամշակման և նորովի համադրման վրա: Երևակայությունը մի քանի գործընթացներից է կազմված:
Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է կրեատիվությունը, դիվերգենտ մտածողությունը: Երևակայության հիմքում են ընկած մտածողությունը, հիշողությունը, պատկերներն ու հույզերը, բայց դրա տարբերվող հատկանիշն է որևէ նոր երևույթի ստեղծումը: Երևակայության աշխատնքի հետևանքով առաջացած հույզերն իրական են. երևակայական կերպարից մարդ կարող է սարսափ ապրել և ունենալ նույն սրտխփոցը, որը կառաջանար իրական օբյեկտի հանդիպելուց:
Երևակայության ունակությունը տարբերվում է անհատական մակարդակում. հստակ առաջադրանքներ կատարելու և, ընդհակառակը, նորը փնտրելու ընդունակությունները տարբեր չափով են զարգացած լինում: Երևակայության զարգացման համար կարևոր են նաև սոցիալական և մշակութային հանգամանքները. հայկական հասարակությունում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է ճնշվում կամ խրախուսվում երեխայի՝ որևէ բան նորովի անելու ցանկությունը: Ուսուցողական առաջադրանքները, երեխայի հարցերի խրախուսումը, երկլեզու շփումը, բնության հետ շփումը նպաստում են երեխաների կրեատիվության զարացմանը: Երեխայի կրեատիվությունը ճնշում են կոնֆորմիզմը, հեղինակության առջև խոնարհվելը, հարցերի արգելքը, խաղի և ուսուցման տարանջատումը, սեռադերային կարծրատիպերի քարոզումը: Երևակայությունը չափազանց կարևոր է երեխայի զարգացման համար ամենավաղ հասակից:

Երևակայության տեսակներն են՝

  • ոչ կամածին  երևակայությունը  առաջանում է ինքնաբերաբար, մարդկանց կողմից
  • կամածին  երևակայությունը  առաջանում է մարդու գիտակցական ցանկությամբ՝ պրոբլեմային իրադրություններում լուծումներ գտնելու համար:
  • ակտիվ երևակայությունը  մարդուն մղում է ակտիվ նպատակադրումների և գործողությունների
  1. վերարտադրական
  2. ստեղծագործական
  3. երազանք
  • պասիվ երևակայությունը  մարդուն չի մղում ակտիվ գործողության և մնում է որպես ներհոգեկան ինքնանպատակ ակտիվություն
  1. անուրջներ
  2. ցնորքներ
  3. երազներ
Реклама
Рубрика: Նախադպրոցական հոգեբանություն

Մտածողություն:Մտածողության տեսակները

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր 
Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Рубрика: Նախադպրոցական հոգեբանություն

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական  
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Рубрика: Նախադպրոցական հոգեբանություն

Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները: Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողությունն ըստ իր ծագման լինում է օնտոգենետիկական և ֆիլոգենետիկական: Օնտոգենետիկական ծագմամբ հիշողությունը ներառում է  մարդու անհատական զարգացման ընթացքում կուտակած ինֆորմացիան: Իսկ ֆիլոգենետիկական ծագմամբ հիշողության հիմքում ժառանգականությունն է:

Հիշողության տեսակները:

Հիշողության տեսակները դասակարգվում են՝

  • Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության  հիշողությունը լինում է ոչ կամածին և կամածին:
  • Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են հիշողության կարճատև, տևական և օպերատիվ տեսակները:
  • Ըստ պատկերավորության` տեսողական, լսողական, շոշափելիքի:
  • Ըստ հոգեկան ակտիվության առանձնացվում են հիշողության շարժողական, խոսքային-տրամաբանական և հուզական տեսակները:
Рубрика: Նախադպրոցական հոգեբանություն

Ուշադրություն: Ուշադրությունը որպես իմացական գործընթաց, տեսակները, որակները և դրսևորումները նախադպրոցական տարիքում

Картинки по запросу Ուշադրություն: Ուշադրությունը որպես իմացական գործընթաց, տեսակները, որակները և դրսևորումները նախադպրոցական տարիքում

Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այն օբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի: Ուղղվածություն ասելով պետք է հասկանալ հոգեկան գործունեության ընտրական բնույթը, նրա օբյեկտի կամածին կամ ոչ կամածին ընտրությունը:

Կախված մարդու գիտակցական ընտրությունից և կարգավորման առանձնահատկություններից՝ առանձնացնում ենք կամածին, ոչ կամածին և հետկամածին ուշադրության տեսակներ։

Ոչ կամածին ուշադրություն:

Ուշադրության այն տեսակը,  որն առաջ է գալիս մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման, կոչվում է կամքից անկախ, ոչ կամածին ուշադրություն: Ոչ կամածին ուշադրություն առաջացնող երկու գործոնների խումբ ենք առանձնացնում՝ արտաքին (բարձր ձայն, պայծառ լույս, նորություններ և այլն) և ներհոգեկան (պահանջմունքներ, դրդապատճառներ, գիտելիքներ և այլն): Ոչ կամածին ուշադրությունը առանց որևէ ջանքի է տեղի ունենում:

Կամածին ուշադրություն:

Ուշադրության այն տեսակը, որը կապված է գիտակցաբար դրված նպատակի և կամային ջանքերի հետ, կոչվում է կամածին ուշադրություն: Դա մարդու գիտակցական կենտրոնացումն է որոշակի օբյեկտի, ինֆորմացիայի վրա՝ որոշակի կամային ջանքերի գործադրման շնորհիվ: Կամային ուշադրության մեխանիզմները սոցիալական են իրենց ծագմամբ և միջնորդավորված են ներքին խոսքային գործընթացներում: Այն չի հասունանում օրգանիզմում, այլ երեխայի մոտ ձևավորվում է մեծահասակի հետ շփման ընթացքում։ Կամածին ուշադրությունը մեր կամքի դրսևորումն է: Երբ ինքներս որոշում ենք կենտրոնանալ այս կամ այն օբյեկտի , երևույթի վրա, ապա աշխատում է կամածին ուշադրությունը:

Հետկամածին ուշադրություն:

Հետկամածին է  կոչվում ուշադրության այն տեսակը, որը ծագում է գործունեության մեջ մարդու մտնելու և աշխատելու ընթացքում, հետաքրքրության  շնորհիվ: Այսինքն, երբ կամային ջանքերի շնորհիվ  մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք որևէ գործունեության վրա, որը ստիպված ենք կատարել, բայց այն մեզ  չի հետաքրքրում և սկսում ենք իրագործել այն: Այդ գործունեությունը աստիճանաբար սկսում է մեզ դուր գալ, և մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք կլանվում դրա մեջ: Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին:

Читать далее «Ուշադրություն: Ուշադրությունը որպես իմացական գործընթաց, տեսակները, որակները և դրսևորումները նախադպրոցական տարիքում»

Рубрика: Նախադպրոցական հոգեբանություն

Ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող խմբային խաղեր

Ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող խմբային խաղեր խաղացինք  1-ին, 2-րդ, 3-րդ  դասարանի սովորողների հետ: Մեր սովորողները արագ ընկալում էին խաղի բովանդակությունը, և կանոններն ու խաղում մեծ հաճույքով: Սակայն, խաղի ընթացքում զարգացնում էին իրենց ուշադրությունը, հիշողությունը…

Իսկ խաղի փոքր ինչ բարդ տարբերակը, ավելի մեծ բառապաշարով, խաղացինք երրորդ դասարանի սովորողների հետ, նույն խաղը խաղացել ենք այլ երրրդ դասարանի սվրղների հետ ևս: Ովքեր ևս լավ արդյունք ցուցաբերեցին:

Ահա խաղը.

Խաղի նպատակը-զարգացնել կրտսեր դպրոցականի ուշադրությունը, հիշողությունը:Խաղը նաև նպատակ ունի սովորեցնելու խմբային աշխատանքի հմտությունները:Սովորեցնում է հատուկ պլան ու կարգ ունեցող խաղեր խաղալ:

Մասնակիցների թիվը-մեկ դասարանական խումբ /20-25 հոգի/

Խաղի նկարագրությունը

Խաղավարը նախապես կազմում է բառերի շարք և հանձնարարում, որ իր բառերն ընթերցելու ժամանակ լինեն ուշադիր և ծափ տան այն ժամանակ, երբ լսեն մրգի կամ երաժշտական գործիքի անուն: Անհրաժեշտ է,որ բառերը հատուկ ուշադրությամբ ընտրել, որ սովորողները լարեն ուշադրությունն ու լսեն: Բառաշարքը պետք է կարդալ մի քանի անգամ: Սկզբում դանդաղ,ապա արագ: Այնուհետև կարելի է բաժանել խմբերի ու մրցույթ կազմակերպել: Իսկ ահա վերջում մասնակիցներին պետք է հանձնարարել ասել բառեր, որոնք մեր ընթերցած բառաշարքից են: Այստեղ մասնակիցները լարում և մարզում են իրենց հիշողությունը:

Рубрика: Նախադպրոցական հոգեբանություն

Հիշողության մարզում

Այսօր մարտի 29-ին Տաթև Ավետիսյանի հոգեբանության առարկայի առաջադրանքով մենք 2-րդ կուրսի ուսանողներս գնացել ենք 5-6 տարեկանների մանկապարտեզի խումբ: Նրանց հետ խաղացինք հիշուղությունը զարգացնող խաղեր: Սկսեցինք մի փոքր նախամարզանքից երեխաների հետ շրջան կազմեցինք ծանոթացանք յուրաքանչյուրի հետ, այնուհետև հանձնարարեցինք նրանց վազել այս կամ այն կողմ և ազդանշանից հետո վերադառնալ իրենց տեղերը: Բոլորին հաջողվեց հիշել իրենց տեղերը:

Դրանից հետո մենք նախապատրաստել էինք երեք հերոսներով քարտեր, որոնք բաժանելով հանձնարարեցինք երեխաներին ուշադիր նայել և վերհիշել դրանց գունավոր օրինակները: Երեխաները մեծ հաճույքով կատարեցին առաջադրանքը: Նրանք ուղղակի զարմանահրաշ հիշողություն  ունեին: Հեշտությամբ հիշեցին բոլոր գույները:
Բացի այդ խաղից ընկեր Տաթևը առաջարկեց խաղալ ևս մեկ խաղ ՙՙԻմ ստվերը՚՚ անունով:

 

 

 

 

 

Ընկեր Տաթևը ընտրելով
մի մասնակցի բացատրեց, որ նա արդեն իր ստվերն է և պետք է կրկնի իր շարժումները: Այնուհետև մենք նույնպես փորձեցինք բոլոր երեխաների հետ խաղալով: Երեխաները շատ ոգևորվեցին և զվարճացան: Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և երեխաների հիշողությունը մարզեցրեցինք: