Այցելում աստղադիտարան

Այսօր հունիսի և-ին մեր ամառային ճամբարի նախավերջին օրն է։ Մենք առավոտյան ընդհանուր պարապունքին մասնկացելուց հետո ուղևորվեցինք դեպի մեդիակենտրոն աստղադիտարան, որքում և դիտեցինք հետաքրքիր ֆիլմ արեգակնային համակարգի մասին։ Այնտեղ մեզ մանրակրկիտ պատմեցին և ցույց տվեցին արեգակնային համակարգի մոլորակներից յուրաքանչյուրի մասին, իսկ այնուհետև նաև համաստեղությունների և այլ գալակտիկաների մասին։ Տպավորված և լավ տրամադրությամբ մենք ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց մասնկացելու ֆիզիկական մանրամարզություններին։ Այնտեղ մենք մասնկացեցինք հրաձգության և նետաձգության դասերին, խաղացինք թենիս և մի փոքր հանգստանալուց հետո վերադարձանք քոլեջ։ Քոլեջում այսօր ինչպես և մնացած բոլոր օրերիր մեզ տրամադրում են մեկ ամ նոր պարեր սովորելու և արդեն իսկ մեր իամցածները վերհիշելուն։ Դրանում մեզ օգնում են մեր ընկերուհիներ՝ Գրետան և Էլենը, որոնք կարելի է ասել ապրում են պարով և նրանց իտուզիազմը փոխանցում նաև մեզ։

Реклама

Շրջելով դպրոցներով

Այս ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ մեր կրթահամալիրը նախապատրաստել էր տեղեկատվական թերթիկներ մեր ավագ դպրոցի և քոլեջի մասին: IMG_3589.JPG
Մենք ուսանողներով տիկին Կարինեի ուղեկցությամբ այցելել ենք ութ դպրոց: Դրանք էին թիվ 191, 174, 11, 116,162, 152, 90, 76 դպրոցները: Բոլոր դպրոցներում մեզ շատ լավ դիմավորեցին: IMG_3607.JPG
Տիկին Կարինեն ներկայացրեց, թե ինչեր են սպասվում նրանց մեր կրթահամալիրում, իսկ մենք հաստատեցինք և պատմեցինք մեր կրթահամալիրի մասին, կիսվեցինք մեր տպավորություններով, և արդեն իսկ այդ ժամանակ ցանկացողներ եղան ընունվել մեր կրթահամալիր: Մենք շատ ուրախացանք, որ էլ ավելի շատ ընկերներ կունենանք, և նրանք նույնպես կդառնան մեր մեծ և համերաշխ ընտանիքի մի մասը:
IMG_3595

Իմ հաշվետվությունը

31287734_570506869997175_7618809187492954112_n
Ես` Մերի Հաջյանս, սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջում՝ նախադպրոցական կրթության բաժնում։ Իմ վերջին դպրոցը եղել է Սերո Խանզադյանի անվան թիվ  6 հիմնական  դպրոցը, որը գտնվում է Գորիսում։
Մենք քոլեջում անցնում ենք հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, էկոլոգիա, բնագիտություն, պատմություն, հասարակագիտություն, երաժշտություն, անգլերեն և ֆիզկուլտուրա։ Շատ հետաքրքիր առարկա է առանձնապես ինձ համար էկոլոգիան, քանի որ նոր ինֆորմացիա է ինձ տալիս մեր շրջական աշխարհի խնդիրների մասին։ Շատ ցավալի է, որ չենք անցնում ռուսերեն, քանի որ ռուսերենը, իմ կարծիքով, ինչպես հայերենն ու անգլերենը մեծ դեր է խաղում մեր կյանքում։ Թեև մենք ռուսերեն չենք ուսումնասիրում, բայց հայոց լեզվի դասերին հաճախակի ենք թարգմանություններ անում և տեղադրում <<Էջեր>> ամսագրում։ Իմ թարգմանություններից են՝ Մի իրի պատմություն
Աղքատությունն ու հարստությունը , Երկու իմաստուն առակ, Առակներ փոքրիկների համար , Սուրբծննդյան առակ , Սուրբ ծննդյան տոնածառ ,Երեխաներ, որոնք միլիոնների,
Երեք իմաստուն կարճ առակ։
Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպվող տարբեր միջոցառումներին և նախագծերին։ Մայրենիից մասնակցել ենք՝ Տերյան, Թումանյան, Չարենց նախագծերին։ Մասնակցել ենք <<Սովորող-սովորեցնող>> նախագծին և կատարել ենք թագմանություններ նաև մանկապարտեզի երեխաների համար՝  Առակ գամերի մասին, Օճառի պղպջակ   և Պապիկը և մահը, Քաղցր աղը, Սև ակնոցներԶատիկը, Մրջյունները և խխունջը։
Ղափամայի ծես նախագծով մենք մայրենիի դասին տեղեկություն ենք հավաքել դդմի մասին թարգմանել դդմից պատրաստվող համեղ քաղցրավենիքներ(Դդմե-շոկոլադե թխվածքաբլիթ
Արել ենք <<Թարգմանչաց օրեր>> նախագիծը, որում թարգմանել ենք տեքստեր գրաբարից ,արցախյան բարբառիցքանաքեռի բարբառից։
Իսկ վերջերս <<Սակավադեպ բառերի բացատրությունը>> նախագիծ ենք սկսել։
Հունվարի 22-ին մասնակցել ենք հարսանեկան ծեսին, որում կատարել ենք ճնճղների դերը, հունվարիկների հետ պարում էինք և երգում: Հունվարի 17-ին մեր կրթահամալիրում մենք հյուրընկալեցինք վրացիներին և նրանց հետ ընկերացանք և նույնիսկ լեզուների չիմացությունը մեզ չխանգարեց:
Իմ առաջին ճամփորդությունը  կրթահամալիրում եղել է Թեժառույքի լեռան հաղթահարումը: Երկրորդ ճամփորդությունն եղել է դեպի Խաչիկ գյուղը ի դեպ գիշերակացով, այնտեղ ծանոթացել եմ շատ հյուրասեր և լավատես մարդկանց հետ: Իսկ այս վերջերս  մենք ճամփորդել ենք Օշական գյուղ:
Նաև մայիս ամսին քոլեջն ու ավագ դպրոցը ներկայացրել ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8 դպրոցներին։
Ինձ շատ դուր է գալիս Կրթահամալիրը և քոլեջը, այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը և չեմ զղջում, որ բազում տարբերակներից ընտրել եմ հենց այս քոլեջը և հուսով եմ, որ այսպես էլ կշարունակվի քոլեջային իմ կյանքը:

 

Հունվարի 22-ի հարսանկեան ծես

Այսօր մենք առավոտյան ընդհանուր պարապունքի ժամանակ երգեցինք բազմաթիվ հարսանեկան ծեսերի համար նախատեսված երգեր: Այնուհետև տիկին Մանիկի հետ միասին մենք կատարեցինք ՙՙՄաթեմատիկան կանչ անկյունում՚՚ նախագիծը և հաշվեցինք  ջերմոցի բոլեր բույսերը և որքան ջուր են օգտագործում դրանք ջրելու համար: Իսկ հետո կատարեցինք ևս մի քանի ծիսկան երգեր հարսի շուրջ: Իսկ վերջում տիկին Սոֆիայի ուղեկցությամբ մենք այցելեցինք Մայր դպրոց և այնտեղ ձայնագրեցինք մեր՝ ճնճղների ձայնը:

Հայ-վրացական իսկական ընկերական մեջլիս կրթահամալիրի քոլեջում

Այսօր՝ հունվարի 17-ին օրը սկսեցինք ինչպես միշտ առավոտյան ընդհանուր պարապունքից: Միասին բեմադրեցինք հարսանեկան ծեսից փոքրիկ հատված և ամենակարևորը լեզվի չիմացությունը հաղթահարեցինք իրական երգով, ժպիտներով…Այն ուրախությունը, ոգևորությունը, որ ստեղծվեց քոլեջի ուսանողների և վրացի սովորողերի միջև հաստատվեց միմյանց հերթ չտվող հայերեն, վրացերեն հայտնի երգերով, մրգով, թեյով, անուշեղենով…