Ճամփորդություն Օշական

31224125_1761861360548343_2381888214097985536_n

Ապրիլի 21-ին մենք քոլեջի ուսանողներով և դասավանդողներով որոշեցինք այցելել Օշական: Օրը, իհարկե, անձրևոտ էր, բայց դա մեզ հետ չպահեց, քանի որ եթե ցանկություն կա, ուրեմն ոչինչ չի կարող մեր ճանապարհին կանգնել: Մենք այցելեցինք  Օշական գյուղի Մանկանոցի Սուրբ Սիոն  եկեղեցին, որի ցավալի պատմությունը բոլորիս ապշեցրեց, տխրեցրեց և որոշներիս նույնիսկ զայրացրեց:


Պատմության մեջ ասվում է, որ 7-րդ դարում թշնամիները այդտեղ սպանել են 40 մանկան, և ի հիշատակ այդ զոհերի այդ վայրում  կառուցվել է եկեղեցին: Այնուհետև եղանք Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որը կառուցվել է նրա գերեզմանի վրա: Չնայած անձրևին մենք կարողացանք հաղթահարել երկարաձիգ աստիճանները և տեսնել նաև ժայռափոր մատուռը, որը ըստ տեղացիների մեծ զորություն ունի: Երբ ուզում էին բարձրանալ Սուրբ Սարգիս նորակառույց մատուռը մեր ավտոբուսը խրվեց ցեխի մեջ և շնորհիվ մեր տղաների կարողացանք հասնել մեր նպատակին: Երբեք չէի մտածում, որ այդ անձրևոտ եղանակին ինչ այդքան դուր կգա ճամփորդել և ես շատ տպավորված եմ:Մտածում եմ որ հաստատ երբեք չեմ մոռանա այդ օրը:

Реклама

Հնագիտական պեղումները Օշականի տարածքում

Похожее изображение

Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին այստեղ պեղումներ են կատարել Ա․ Ս․ Ուվարովը Ա Ե․ Լալայանը։ Քասախ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Օշականի տարածքում պարբերաբար պեղումներ են կատարվում 1971 թ.-ից։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։

Բլրի գագաթին պեղվել է մ․ թ․ա․ 7-5-րդ դարերին, 0,25 հա տարածքով ամրոց․ 2,5 — 2,65 մ լայնությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիս-հվ․ անցնող միջնապատով) կա նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ V — VII դդ․ ամրոցի տարածքը եղել է բնակատեղի։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ․ թ․ ա․ VII դ․ հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։Читать далее »

Հյուրասեր խաչիկցիները

Խաչիկ գյուղ  ճամփորդությունը ինձ համար հետաքրքիր էր նրանով, որ այն գիշերակացով էր և գիշերում էինք սովորողների տներում։ Ճանապարհը շատ հետաքրքիր էր ամենուրեք դաշտեր էին բերքառատ։ Առաջին կանգառը Արենի գյուղի Աստվածածին եկեղեցին էր։ ԵՒ համացանցից և տիկին Կարինեի պատմածից մենք վանքի մասին գիտեինք, գիտեինք նաև նրա շինարար վարպետ Մոմիկի մասին։ 20170929_115339

Երբմտանք Խաչիկ գյուղ մեզ ընդունեցին սիրով։ Առաջինը մտանք դպրոց, որտեղ ներկայացանք մեր նախագծերով և պարերգերով։ Այդ օրը քայլեցինք դեպի Խոտակերաց վանք, ճիշտ է վանքի պատմությունը գիտեինք, բայց սովորողներից մեկը ավելի մանրամասնեց։ Երբ որ  բաժանվում էինք տներով ես հյուրընկալվեցի Գայանեենց տանը, ծանոթացա նրա ընտանիքի հետ։ Քանի որ հաջորդ օրը գաթայի տոնն էր նրանք ամբողջ ընտանիքով պատրաստվում էին։ Երեկոյան մենք դպրոցում Խաչիկի սովորողների հետ ընկերական վոլեյբոլի մրցումներ կազմակերպեցինք։ Զարմացած եմ, հիացած եմ այդ սովորողների միասնականությամբ, պատրաստակամությամբ, ընկերասիրության և կազմակերպվածությամբ։

 

Ալոճենի

Խաչիկ գյուղը և նրա հնավայրերը

Խաչիկը  գտնվում է Վայոց ձորի մարզում` Եղեգնաձորից 40 կիլոմետրդեպի արևմուտք` ծովի մակարդակից 1800-1900մ. բարձրության վրա՝ բարձր լեռնային գոտում:

Լեռան գագաթին

20170921_141639Ես առաջին անգամ էի ճամփորդում կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների հետ։ Սկզբում մենք այցելեցինք Արտավազ գյուղի դպրոցը և նրա աշակերտների հետ սովորեցինք մի քանի պարերգեր ընկեր Մարինեի ղեկավարությամբ։ Միասին պարեցինք և երգեցինք։ Այնուհետև միասին այցելեցինք գյուղի խոնարհված եկեղեցին, որը Մարմարիկի ջրամբարի մոտ էր։ Հետո բարձրացանք Թեժառույքի բարձունք։ Ես առաջին անգամ էի լեռ բարձրանում։ Հեշտ չէր հաղթահարել այն, սակայն ընկերներիս և դասավանդողների օգնությամբ նույնիսկ չնկատեցի ինչպես հայտնվեցի լեռան գագաթին։ Այնտեղ մենք ևս պարերգեցինք, այցելեցինք  կիսավեր եկեղեցին, որը պահպանվել էր 12-րդ դարից։ Նաև օգտվելով առիթից`​մեր թաշկինակները կապեցինք ծառերի ճյուղերից` երազանք պահելով։ Ասեմ, որ իմ երազանքը արդեն կատարվել է, և ես չզղջացի, որ գնացի այդ քայլին։ Ասեմ նաև, որ առաջին անգամ էի մասնակցում էկոլոգիական նախագծի։ Մենք աղբը հավաքեցինք Մարմարիկ գետի ափից։ Ես ուրախ էի, որ գոնե դրանով կարողացել եմ օգտակար գործ անել մեր բնության համար։ Արդեն տուն վերադառնալու ճանապարհին մենք կանգ առանք Մարմարիկ և Մեղրաձոր գետերի միախառնման  վայրը։ 

20170921_165419

Վերադարձա տուն շատ բարձր տրամադրությամբ և իմ տպավորությունների մասին պատմեցի ծնողներիս ու տատիկիս։ Ես կրկին կգնամ ճամփորդության իմ նոր ընկերների և դասավանդողների հետ։ Արդեն որոշել եմ. Խաչիկ եմ գնալու…

20170921_122908