Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Մարոն

Картинки по запросу հովհաննես թումանյան մարոն

I
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,

Լեռների մեջ միգապատ,

Խոր ձորերի քարափին՝

Չեռը տրված ճակատին՝

Միտք է անում տըխրադեմ.

Ի՜նչ է ուզում՝ չըգիտեմ…

Պաս չենք էնտեղ մենք ուտում,

Ու ջերմեռանդ աղոթում, Читать далее «Մարոն»

Реклама
Рубрика: Հովհաննես Թումանյան

Թումանյանի բալլադները

Շունն ու կատուն

Անբախտ վաճառականներ

Արև և Լուսին

Ախթամար

Օրորոցագող

Երկինք ու Երկիր Читать далее «Թումանյանի բալլադները»

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Հովհաննես Թումանյանի քառյակներ

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ոն՞ց էր համը իմ ձագի…

Читать далее «Հովհաննես Թումանյանի քառյակներ»

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Թումանյանի թարգմանությունները

Բանաստեղծություններ
Ջրահեղձը /Ա. Պուշկին/
Օլեգի երգը /Ա.Պուշկին/
Աքերմանի դաշտերում /Ա. Միցկևիչ/.
Գեղջուկի մտածմունքը /Ա. Կայլցով/.
Հիվանդ եմ, մայրիկ /Հիմենս/.
«Ատում եմ քեզ և քո գահը…» /Ա. Պուշկին/.
Մանուկներին /Լոնգֆելլո/.
«Կուզեի հալվել, ձուլվել իմ երգին…» /Ամմար/.
Վալախական լեգենդ /Մ. Գորկի/.
Էլեգիա /Ի. Ճավճավաձե/.
Գարուն /Ի. Ճավճավաձե/.
Վարդը /Վ. Գյոթե/.
Հովվի հրաժեշտը /Ֆ. Շիլլեր/.
Ձմեռվա իրիկունը /Ա.Պուշկին/.
«Մի երգ կա մանկուց…» /Ռյուկկերտ/.
Հեռու~, հեռու կըթըռցնեմ /Հ. Հայնե/

Читать далее «Թումանյանի թարգմանությունները»

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Թումանյան և Կոմիտաս

Հատված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի զրույցից: Մեկ դարից ավել է անցել, բայց կարծես ոչինչ չի փոխվել, խնդիրները նույնն են մնացել:
Զրույցը տեղի է ունեցել 1905թ. գարնանը, Թումանյանի Թիֆլիսի բնակարանում: Читать далее «Թումանյան և Կոմիտաս»

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Ամենայն հայոց բանաստեղծը

Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ: Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից…
Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը: Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր:
Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե):
Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար:
Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի: Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.
-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
Գրողը նրան պատասխանել է.
-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ:

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Թումանյանի զավակները

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938թթ.

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույնքաղաքի Սակրավորների ուսումնարանում:Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916թ.կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն: Читать далее «Թումանյանի զավակները»

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Թումանյան թարգմանիչը

Թարգմանչական աշխատանքը միշտ եղել է  Թումանյանի ստեղծագործական աշխատանքի անբաժան մասը, նրա գեղարվեստական սկզբունքների դրսևորման կարևոր ոլորտներից մեկը։ Թարգմանությունը երբեք չի եղել «երկրորդական զբաղմունք»՝ կտրված հիմնական ստեղծագործական խնդիրներից։ Եվ թարգմանությունների մեջ Թումանյանը դրել է իր տաղանդի ամբողջ ուժը : Բավականին բազմազան են Թումանյանի թարգմանությունները թե աշխարհագրական տեսանկյունով, թե ժանրային առումով: Հետաքրքիր է, որ Թումանյան թարգմանիչը չի սիրում կենտրոնանալ որևէ հեղինակի վրա: Թումանյանը ամենից շատ թարգմանություններ կատարել է ռուս գրականությունից, հատկապես Պուշկինի և Լերմոնտովի ստեղծագործություններից:
Ահա այն ստեղծագործությունների ցանկը, որ թարգմանել է Թումանյանը
Թարգմանած պատվածքները այբբենական կարգով
     Թարգմանած հեքիաթները այբբենական կարգով
     Թարգմանած բանաստեղծությունները և բալլադները այբբենական կարգով

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Թումանյան մարդը

ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների բացառիկ ու հազվագյուտ անհատականություններից էր: Նրան անծանոթ մարդուն կարող է չափազանցություն թվալ այն բոլորը, ինչ նրա մասին ասում են: Այդ մարդու մեջ այնքան հմայք կար, որ յուրաքանչյուրը, ում հետ նա սկսում էր խոսել, դառնում էր նրա բարեկամը:
1917թ. ամառն էր: Ես հենց նոր էի Մոսկվայից վերադարձել Թիֆլիս: Ինձ հետ ժամանել էր նաև Կ. Բալմոնտը:
Դա հեղափոխության հաղթանակի և նրա առաջին խոստումների իրագործման ժամանակաշրջանն էր:
Հովհաննես Թումանյանին ես առաջին անգամ տեսա վրացական ակումբի այգում, ընթրիքի ժամանակ, որը Բալմոնտի պատվին կազմակերպել էր Սանդրո Կանչելին: Читать далее «Թումանյան մարդը»