Закрыть

Ռուսական հեղափոխություն (1917թ.)

Image result for Ռուսական հեղափոխություն (1917թ.)
Հոկտեմբերյան հեղափոխություն , պետական հեղաշրջում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։
Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։Читать далее »

Реклама

Electric Yerevan

Картинки по запросу Էլեկտրիկ-Երևանի մասին ։
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում
 (#ElectricYerevan), հայ երիտասարդության բողոքի խաղաղ ցույցեր Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Ցուցարարները պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ։

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի Ազատության հրապարակում հունիսի 17-ին կազմակերպեց արտոնված բազմահազարանոց հանրահավաք, որի ժամանակ ՀՀ իշխանություններին, մասնավորապես, Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջ՝ մինչև հունիսի 22-ը ժամը 16։00-ն չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Հանրահավաքի մասնակիցները այդ ընթացքում Ազատության հրապարակում անցկացրեցին շուրջօրյա նստացույց։ Հունիսի 22-ին, չստանալով իրենց պահանջների պատասխանը, նրանք խաղաղ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական հատուկ ջոկատայինները ջրցան և զրահապատ մեքենաների միջոցով կանգնեցրեցին նրանց։ Ցուցարարները հայտարարեցին նստացույց Հայաստանի գրողների միության շենքի դիմացի ճանապարահատվածում։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջոցով ցուցարարներին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը առ այն, որ նա պատրաստ է նախագահական նստավայրում ընդունել 5 ցուցարարի։ Այս առաջարկը նստացույցի մասնակիցները մերժեցին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը հստակ է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանական հատուկ ստորաբաժանումները սկսեցին ձեռնարկել հատուկ գործողություններ, որի հետևանքով ձերբակալվեց 237 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, ավելի քան 25 մարդ հոսպիտալացվեց։ Նրանց բոլորի դեմ հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով։ Շրջանառվում է նաև 10 անհետ կորած քաղաքացիների մասին տեղեկատվություն։

Վարդերի հեղափոխություն

Картинки по запросу վարդերի հեղափողություն
Վարդերի հեղափոխությունը Վրաստանում միտված էր տապալելու նախագահ Էդուարդ Շևարդնաձեին: Շևարդնաձեն նախագահ էր ընտրվել դեռևս 1995 թվականին: Իր վարած քաղաքականության շնորհիվ նա հաճախ դիտվում էր որպես խամաճիկ, ով օգտագործվում էր Ռուսաստանի կողմից: 2003 թվականին Շևարդնաձեի գործողությունները հանգեցրեցին իր ռեժիմի անկմանը և Վրաստանում տեղի ունեցավ քաղաքական ինստիտուտների ազատ ընտրություններ:  Դեռևս 2003 թվականի նոյեմբերի կեսերին Ռուսաստանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ փորձելու է միջամտել նախկին Խորհրդային Միության մաս կազմող Վրաստանի Հանրապետության և նրա երկու հարևանների’ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ճգնաժամերին: Այդ հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց Վրաստանում դժգոհությունների մեծ ալիք բարձրացավ, և ցուցարարները պահանջում էին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը:  Այս նույն ժամանակահատվածում Վրաստանում տեղի են ունենում Պառլամենտական ընտրություններ, որոնք էլ հենց պետք է որոշեին Շևարդնաձեի հետագա ճակատագիրը: Թվում էր, որ եթե նրա կուսակցությունը կորցնի բազմաթիվ տեղեր պառլամենտում, դա ևս մեկ անգամ կհաստատի ժողովրդի անվստահությունը իր նախագահի նկատմամբ և կհանգեցնի իշխանափոխության: Սակայն ընտրական գործընթացը ավարտվեց Շևարդնաձեի հաղթակով: Միևնույն ժամանակ կային բազմաթիվ պնդումներ, որ ընտրությունների արդյունքները արդեն կեղծվել էին:
Похожее изображениеЧитать далее »

Թավշյա հեղափոխություն

sh

Ցույց, ժողովրդի զայրութի, քաղաքական պահանջների, բողոքի, հասարակության տրամադրության զանգվածային (երթ, հանրահավաք և այլն) դրսևորում։

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև։

1. Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2. Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Ապրիլի 9-ից, երբ ավարտվեց Սերժ Սարգսյանի որպես նախագահ պաշտոնավարման ժամկետը, խորհրդարանական խմբակցությունները 7-օրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ էին առաջադրում, ընտրությունը կայացավ վերջնաժամկետի հաջորդ օրը՝ պատգամավորների բաց քվեարկությամբ։ Վարչապետ ինչպես և իմացանք ձայների խիստ գերակշռով (վարչապետ դառնալու օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17, 4 պատգամավոր չի քվեարկել) ընտրվեց է Սերժ Սարգսյանը, որը նոր Սահմանադրության համաձայն առնվազն մինչև 2022 թվականը փաստացի կշարունակի ղեկավարել երկիրը։Читать далее »

Կանանց իրավունքներ

tu-vi-tuan-12-con-giap-tu-25-12-den-31-12-2017-43495-4

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ամրագրումը եւ ապահովումը դարձավ պետությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:

Читать далее »

Ազատություն

Image result for свобода

Ներկայումս երբ անհատներին տրվում է ազատություն, նրանք երբեմն չեն կարողանում ճիշտ օգտագործել այն, չէ ոչ ազատվել ինչ-որ բանից, դա դեռ չի նշանակում լիովին ազատ լինել։ Ազատություն ստանալուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ կկարողանանք ճիշտ ձևով այն օգտագործել։ Սա նշանակում է, որ ազատ լինելու հնարավորությունը ստանալով, մարդը միանգամից ազատ չի դառնում, ազատ լինելը դա նույնպես ունակություն է, որը յուրաքանչյուրս պետք է ինքներս մեր մեջ զարգացնենք։Читать далее »

Հարսանեկան Ավանդույթները Չինաստանում

Image result for свадьба  китай

Հին Չինաստանում հարսանեկան ծեսակատարությունը երկարատև և բարդ արարողություն էր, որի առաջին փուլը հանդիսանում էր խնամախոսությունը:

Փեսացուի ընտանիքը ենթադրվող հարսնացուի ընտանիքին ուղարկում էր կյանքի ութ հիերոգլիֆերով արտացոլված «նախնական նամակ», որտեղ նշվում էր փեսացուի ծննդյան ժամը, օրը, ամիսը և տարեթիվը:Читать далее »

Наверх