Рубрика: Հասարակագիտություն

Ռուսական հեղափոխություն (1917թ.)

Image result for Ռուսական հեղափոխություն (1917թ.)
Հոկտեմբերյան հեղափոխություն , պետական հեղաշրջում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։
Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։ Читать далее «Ռուսական հեղափոխություն (1917թ.)»

Реклама
Рубрика: Հասարակագիտություն

Electric Yerevan

Картинки по запросу Էլեկտրիկ-Երևանի մասին ։
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում
 (#ElectricYerevan), հայ երիտասարդության բողոքի խաղաղ ցույցեր Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Ցուցարարները պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ։

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի Ազատության հրապարակում հունիսի 17-ին կազմակերպեց արտոնված բազմահազարանոց հանրահավաք, որի ժամանակ ՀՀ իշխանություններին, մասնավորապես, Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջ՝ մինչև հունիսի 22-ը ժամը 16։00-ն չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Հանրահավաքի մասնակիցները այդ ընթացքում Ազատության հրապարակում անցկացրեցին շուրջօրյա նստացույց։ Հունիսի 22-ին, չստանալով իրենց պահանջների պատասխանը, նրանք խաղաղ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական հատուկ ջոկատայինները ջրցան և զրահապատ մեքենաների միջոցով կանգնեցրեցին նրանց։ Ցուցարարները հայտարարեցին նստացույց Հայաստանի գրողների միության շենքի դիմացի ճանապարահատվածում։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջոցով ցուցարարներին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը առ այն, որ նա պատրաստ է նախագահական նստավայրում ընդունել 5 ցուցարարի։ Այս առաջարկը նստացույցի մասնակիցները մերժեցին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը հստակ է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանական հատուկ ստորաբաժանումները սկսեցին ձեռնարկել հատուկ գործողություններ, որի հետևանքով ձերբակալվեց 237 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, ավելի քան 25 մարդ հոսպիտալացվեց։ Նրանց բոլորի դեմ հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով։ Շրջանառվում է նաև 10 անհետ կորած քաղաքացիների մասին տեղեկատվություն։

Рубрика: Հասարակագիտություն

Վարդերի հեղափոխություն

Картинки по запросу վարդերի հեղափողություն
Վարդերի հեղափոխությունը Վրաստանում միտված էր տապալելու նախագահ Էդուարդ Շևարդնաձեին: Շևարդնաձեն նախագահ էր ընտրվել դեռևս 1995 թվականին: Իր վարած քաղաքականության շնորհիվ նա հաճախ դիտվում էր որպես խամաճիկ, ով օգտագործվում էր Ռուսաստանի կողմից: 2003 թվականին Շևարդնաձեի գործողությունները հանգեցրեցին իր ռեժիմի անկմանը և Վրաստանում տեղի ունեցավ քաղաքական ինստիտուտների ազատ ընտրություններ:  Դեռևս 2003 թվականի նոյեմբերի կեսերին Ռուսաստանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ փորձելու է միջամտել նախկին Խորհրդային Միության մաս կազմող Վրաստանի Հանրապետության և նրա երկու հարևանների’ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ճգնաժամերին: Այդ հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց Վրաստանում դժգոհությունների մեծ ալիք բարձրացավ, և ցուցարարները պահանջում էին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը:  Այս նույն ժամանակահատվածում Վրաստանում տեղի են ունենում Պառլամենտական ընտրություններ, որոնք էլ հենց պետք է որոշեին Շևարդնաձեի հետագա ճակատագիրը: Թվում էր, որ եթե նրա կուսակցությունը կորցնի բազմաթիվ տեղեր պառլամենտում, դա ևս մեկ անգամ կհաստատի ժողովրդի անվստահությունը իր նախագահի նկատմամբ և կհանգեցնի իշխանափոխության: Սակայն ընտրական գործընթացը ավարտվեց Շևարդնաձեի հաղթակով: Միևնույն ժամանակ կային բազմաթիվ պնդումներ, որ ընտրությունների արդյունքները արդեն կեղծվել էին:
Похожее изображение Читать далее «Վարդերի հեղափոխություն»

Рубрика: Հասարակագիտություն, Պատմություն

Թավշյա հեղափոխություն

sh

Ցույց, ժողովրդի զայրութի, քաղաքական պահանջների, բողոքի, հասարակության տրամադրության զանգվածային (երթ, հանրահավաք և այլն) դրսևորում։

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև։

1. Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2. Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Ապրիլի 9-ից, երբ ավարտվեց Սերժ Սարգսյանի որպես նախագահ պաշտոնավարման ժամկետը, խորհրդարանական խմբակցությունները 7-օրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ էին առաջադրում, ընտրությունը կայացավ վերջնաժամկետի հաջորդ օրը՝ պատգամավորների բաց քվեարկությամբ։ Վարչապետ ինչպես և իմացանք ձայների խիստ գերակշռով (վարչապետ դառնալու օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17, 4 պատգամավոր չի քվեարկել) ընտրվեց է Սերժ Սարգսյանը, որը նոր Սահմանադրության համաձայն առնվազն մինչև 2022 թվականը փաստացի կշարունակի ղեկավարել երկիրը։ Читать далее «Թավշյա հեղափոխություն»

Рубрика: Հասարակագիտություն

Կանանց իրավունքներ

tu-vi-tuan-12-con-giap-tu-25-12-den-31-12-2017-43495-4

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ամրագրումը եւ ապահովումը դարձավ պետությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:

Читать далее «Կանանց իրավունքներ»

Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

Image result for свобода

Ներկայումս երբ անհատներին տրվում է ազատություն, նրանք երբեմն չեն կարողանում ճիշտ օգտագործել այն, չէ ոչ ազատվել ինչ-որ բանից, դա դեռ չի նշանակում լիովին ազատ լինել։ Ազատություն ստանալուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ կկարողանանք ճիշտ ձևով այն օգտագործել։ Սա նշանակում է, որ ազատ լինելու հնարավորությունը ստանալով, մարդը միանգամից ազատ չի դառնում, ազատ լինելը դա նույնպես ունակություն է, որը յուրաքանչյուրս պետք է ինքներս մեր մեջ զարգացնենք։ Читать далее «Ազատություն»

Рубрика: Հասարակագիտություն, Պատմություն

Հարսանեկան Ավանդույթները Չինաստանում

Image result for свадьба  китай

Հին Չինաստանում հարսանեկան ծեսակատարությունը երկարատև և բարդ արարողություն էր, որի առաջին փուլը հանդիսանում էր խնամախոսությունը:

Փեսացուի ընտանիքը ենթադրվող հարսնացուի ընտանիքին ուղարկում էր կյանքի ութ հիերոգլիֆերով արտացոլված «նախնական նամակ», որտեղ նշվում էր փեսացուի ծննդյան ժամը, օրը, ամիսը և տարեթիվը: Читать далее «Հարսանեկան Ավանդույթները Չինաստանում»

Рубрика: Հասարակագիտություն, Պատմություն

Իրանական հարսանիքներ

Image result for свадьба

Նախկինում ընտաանիքում ծնողները և տարեցները կազմակերպում էին գրեթե բոլոր հարսանիքները: Իշխող տարածքներում այս ավանդույթը դեռ պահպանվում է: Սակայն ժամանակակից զույգերը իրենք են ընտրում իրենց զուգընկերոջը, բայց ծնողների համաձայնությունը շատ կարևոր է և հաշվի է առնվում երկու կողմերի կարծիքը: Մեր օրերում ժամանակակից իրանցի զույգերը կատարում են իրենց որոշումը, այնուհետ փեսայի ընտանիքը կամ այլ բարեկամները պաշտոնապես հարցնում են հարսի և նրա ընտանիքի համաձայնությունը: Երբ սա ավարտվում է հարանիքի օրը հայտարարվում է: Հին ժամանակներում, երաժիշնտերը ովքեր նվագում էին հարսանիքի հավաքույթների ժամանակ օգտագործում էին թմբուկներ, որպեսի հայտարարեն հարսանիքի մասին քաղաքի կամ գյուղի բնակչությանն: Խումբը, որ հավաքվել էր հարսանիքի համար կոչվում էր “թագուհի հարսի ժողովուրդները”: Ըստ ավանդույթի, հարսը և փեսան հագնվում էին սպիտակ և նրանց պարանոցը զարդարված էր ծաղկեպսակով: Սպիտակ գույնը մաքրության, հավատարմության և անմեղությամ նշանն է: Այսօր ժամանակակից իրանցիները հետևում են եվրոպական դրես կոդին և ոճին։

***

Երբ փեսան և նրա ընտանիքը արտահայտում են միության ցանկությունը, նրանք գնում են հարսնացուի տուն `ծաղիկներով, քաղցրավենիքով, երբեմն ոսկյա կոպեկներով կամ զարդերով և խնդրում են աղջկա ձեռքը: եթե աղջկա կողմից այդ նվերները ընդունվում են, դրան հետևում են ավելի շատ նվերներ։ Ապա տեղի է ունենում զույգի նշանադրության արարողությունը և մատանիների փոխանակումը։ Նշանդրեքի մատանիները լինում են շատ պարզ, հիմնականում ոսկուց՝ առանց քարերի։ Արդեն հարսանեկան մատանին հարսնացուին մատուցվում է թանկարժեք քարերով: Նշանդրեքի մատանին հարսնացուի տուն տանում են փեսան և նրա հարազատները: Կատարվող արարողություններից հինգ օր առաջ կրկին հարսի տուն ուղարկվում են բազմաթիվ նվերներ։ Տղամարդիկ հագնում են տոնական կոստյումներ
և իրենց տեսքը լրացնում՝ մեծ գլխարկներով: Նվերների արկղը կոչվում է
«տաղաղ», իսկ միջի բոլոր նվերները ՝ «խոնչեհ»: Այդ սովորույթներից շատերը շարունակում են պահպանվել ավելի ավանդական ընտանիքներում և մարզերում:  Ժամանակակից իրանցիները սովորաբար մի քանի փուլ են անցնում. ինչպիսիք են՝ մատանին բարեկամների միջոցով ուղարկելը, և Իրանից դուրս «տաղաղ»-ը  ու «խոնչեհ»-ը հազվադեպ են օգտագործվում։ Ինչևէ արարողության առարկաները մինչ այսօր պահպանվում են։

***

Հայելիները և մոմակալները հարսանեկան ծեսի ամենակարևոր առարկաներն են, որ տանում են հարսի տուն։
Ըստ ավանդույթի, փեսայի ընտանիքը պետք է վճարի բոլոր ծախսերը հակառակ դեպքում ընկնում է ընտանիքի պատիվը։
Ինչքան բարձր է հարսի կարգավիճակը և սոցիալական վիճակը, այդքան ավելի լուրջ է լինում բակետը և նվերները՝ հատկապես զարդեղենը։
Իրանում ընտիր հարսանիքը արժե մոտավորապես հարյուր հազար դոլլար։ Պետությունը ջանքեր է թափում, որպեսզի ժողովուրդին քաջալերի ավելի պարզեցնել հարսանեկան ծեսերը և նվազեցնել ծախսերը։ Բավականին հայտնի են դարձել այն հարսանիքները, որոնց ծախսերի հովանավորն են և որոնք վճարված են պետության կողմից։
Այս կերպ, 2001 թվականի փետրվարին, 14 հազար զույգեր ամուսնացել են Իրանի տարածքում։

***

Իրանական հարսանիքներում մինչ այսօր էլ շատ սովորություններ պահպանված են և համարվում են ներկայանալի: Արարողությունը տեղի էր ունենում ծաղիկներով հատուկ զարդարված սենյակում,
կարևորագույն մասնիկն էր կազմում՝ հարսի հայելի և քամելաբր ունենալը, եթե ոչ մյուս տարածաշրջանային ավանդական տարրերը:
Հայելիները միշտ մեծ չափերի էին, սովորաբար հայելու երկու կողմերում տեղադրում էին մի զույգ քամելաբրա, շուրջ բոլորը զարդարելով լուսավոր մոմերով: Օրհնության և ամուսնական ինստիտուտի մասին մի քանի խոսք ասելուց հետո քահանան ծնողների և խնամակալների հետ միասին հաստատում են, որ նրանք իրոք կամենում են շարունակել արարողությունը և առարկություններ չկան, այնուհետև ստանալով զույգի փոխհամաձայնությունը քահանան պսակադրում է իրենց:

Рубрика: Հասարակագիտություն, Պատմություն

Ադրբեջանական հարսանիք Վրաստանում

Image result for свадьба

Այս մուլտիմեդիապատմությունը Վրաստանում ադրբեջանական հարսանիքի մասին է: Սակայն ոչ հանդիսավոր օրվա: Քանի որ ավանդաբար ադրբեջանական հարսանիքը սկսվում է հանդիսավոր արարողությունից երկու օր առաջ: Եվ եթե հարսանիքի օրը երմակ շքեղ զգեստը պարտադիր պայման է, դրանից առաջ կարևոր է վառ գույների տոնը:

Ինչ-որ առումով այդ իրադարձությունը կարելի է «կանանց օր» անվանել: Ադրբեջաներենով այն անվանում են «Հինայահթի», ինչը թարգմանվում է որպես «Ձեռքերը հինա դնել»:

Վրաստանի ադրբեջանցիների համայնքում այս հնագույն ծեսը վերջերս են վերականգնել՝ մի քանի տարի առաջ: Եվ այն արդեն ոչ թե պարզապես տարածված է դարձել, այլ շատերի կողմից արդեն պարտադիր ավանդույթ է համարվում: Читать далее «Ադրբեջանական հարսանիք Վրաստանում»

Рубрика: Հասարակագիտություն

Ընտանիք

Related imageԸնտանիքը շատ կարևոր է բոլորիս համար։ Ընտանիքում մենք կարող ենք լինել անպիսին, ինչպիսին որ կանք, և ոչ թե խաղալ մեր ամենօրյա դերը։ Խոստովանեք, որ տանը և դրսում դուք, կարծես թե տարբեր մարդիկ լինեք։
Ընտանիքը չի կարող երկար գոյատևել, եթե այնտեղ չկա հարգանք, սեր պատասխանատվության զգացում, զիջելու կարողություն, հավատարմություն և այլն։

Մենք միշտ կարծում ենք, որ ընտանիքը դա պարտադիր միմյանց սիրող ամուսիներ են, իրենց երեխաներով, ինչու ոչ տատիկ և պապիկներով։ Բայց ընտանիք կարող են համարվել, նաև իրար հետ ոչ մի արյունակից կապ չունեցող մարդիկ։ Մեկ-մեկ լինում են նույնիսկ այպիսի մտերիմ ընկերներ, որոնք այնպես հավատարիմ են, հոգատար և ուշադիր քո նկատմամբ, որ արդեն դու համարում ես նրանց քո ընտանիքի անդամ։ Եվ իմ կարծիքով դա նույնպես շատ հրաշալի է, չէ որ մենք չենք ընտրել մեր ընտանիքը, իսկ այդպես դու ես որոշում, թե ով է քո կյանքի մի մասը կազմելու։

Սուսաննա Ավետիսյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր,Քոլեջ

Մերի Հաջյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Քոլեջ