«Իմ պապը»

Картинки по запросу համո սահյան

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին
Ու մարգը բահել է
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է:

Реклама

Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով

Похожее изображение

Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի:
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի:

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ
Թե ես ինչպես համբերեցի երազիս մեջ

Երազիս մեջ համբերեցի, բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել…
Ես մեկն էի, ինչպե՞ս որ երկու դարձա,
Միտք եմ անում… ու չեմ կարող լուսաբանել:

Ինչու հիշեցիր

Картинки по запросу համո սահյան
Քամին սարերից
Առաջին ձյունի
Փոշին է բերում
Եվ շաղ է տալիս
Բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված
Մազերիս վրա:
Շապիկիս փեշքից
Ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն,
Խաշամանման
Կարկատանները
Պոկում է քամին,
Խառնում ծառերից
Թափվող խաշամին…

Читать далее »

Համո Սահյան «Ինձ բացակա չդնեք»

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ…

 Ձեր լռությունը զնգում

Զրնգում է ձորով մեկ,

Ձեր լռության համերգում

Ինձ բացակա չդնեք…

 

Համբերություն եմ ասում,

Ակնարկներս կրկնեք,

Համբերության հանդեսում

Ինձ բացակա չդնեք…

 

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,

Քնով չանցնեք, չքնեք,

Քնեցիք էլ, արթնացաք,

Ինձ բացակա չդնեք…

 

Թվում է թե կամենաք

Մի օր երկինք կթռնեք,

Ձեր թռիչքի ժամանակ

Ինձ բացակա չդնեք…

 

Ձեր պնդության պատճառով

Դուք աշխարհներ կսնեք,

Իմ մեղմության պատճառով

Ինձ բացակա չդնեք…

 

Ես եմ քարե պատարագ

Ձեզնից սերված ընդունեք,

Դուք ձեր կամքին հակառակ

Ինձ բացակա չդնեք…

 

Ոչ խոստումներ, ոչ երդում

Չսպասեք ու չքննեք,

Անվերջ, անշարժ ձեր երթում

Ինձ բացակա չդնեք…

Читать далее »

Հուշեր Համո Սահյանի մասին

13010696_1036377653109967_6272965517929575539_n

«Մի տեղ իշխան ու տեր, մի տեղ համեստ հովիվ»

Հայրս հասարակ մարդ էր, համեստ, ինչ-որ տեղ նաեւ՝ ամաչկոտ: Իր մեջ էդ եսը, էգոն չկար: Ինչպես բոլորն էին, այնպես էլ ինքն էր: Բայց, միեւնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչեւ հոգուդ հատակը: Խորհուրդ չէր տալիս, ուրիշ տեսակ մարդ էր… Նրա ակնհայտ սովորություններից մեկը շատ ծխելն էր: Միշտ էր ծխում. օրը մի քանի տուփ: Մաման ինձ ու եղբորս սովորեցրել էր, որ եթե պապան աշխատում էր, մենք պետք է լուռ մնայինք, բայց հայրս պահանջկոտ չի եղել երբեք եւ ոչ մի հարցում: Իր ներկայությունն արդեն իսկ հերիք էր, որ մենք խելոք մնայինք: Читать далее »

Համո Սահյան, բանաստեղծություններ

Похожее изображение

Դու Ուզեցիր

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
Ու սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ։

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ…

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։Читать далее »