Խրիմյան Հայրիկ.10 միտք

Картинки по запросу Խրիմյան Հայրիկ

«Մարդիկ հավասար ծնվում են, անհավասար ապրում, հավասար էլ մեռնում են»:
«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»:
«Մարդու ազնվության ամենափայլուն փաստը նրա մեծահոգությունն է և ոչ թե՝ ունեցած հարստությունը»:
«Նա է իսկական ազնիվ անձ, որ դեպի ժողովուրդը ունեցած սիրո մեջ է փնտրում յուր փառքը»:
«Տերը յուր իշխանական կահույքը դնելով երկնքում, ամբողջ տիեզերքը կառավարում է բնական և հավիտենական օրենքներով: Նրանք անքակտելի և անփոփոխ են, ոչ ոք չի կարող քանդել կամ փոխել նման աշխարհական կանոններ, որոնք մի ձեռքով գրվում են, իսկ մյուսով՝ ջնջվում»:Читать далее »

Реклама

Խրիմյան Հայրիկ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Похожее изображение

ԳԱՂԱՓԱՐԻ ԵՎ ԱԶԱՏՈԻԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ

Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, «գաղափարի և ազատության ջահակրի» (Սիամանթո):

1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում է ծնվել Մ. Խրիմյանը: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում գրաբար և հայագիտություն է ուսանել: Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է հիմնավորապես ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ, անձնուրացաբար աշխատելու «գյուղաբնակ եղբարց» լուսավորության համար, նրանց պաշտպանելու ընկերային չարիքներից, վերջապես, պայքարելու անմարդկային անարդարությունների դեմ՝ հանուն «խաչեալ ճշմարտութեան»: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք: Շատ վաղ հմտացավ Խրիմյանը խոսքարվեստի մեջ: Մասնավորապես կենդանի խոսքի անզուգական վարպետ էր. արտաքուստ պարզ ու անզարդ՝ նրա քարոզն ու ճառը ունակ էին ոչ միայն մտքեր արթնացնելու, այլև հուզելու, ալեկոծելու սրտեր… Եվ խոսքն ազդեցիկ էր ոչ թե մոգիչ գեղեցկությամբ, այլ հենց նրանով, որ արտահայտում էր կյանքի ճշմարտությունը, սրտաբուխ էր, անկեղծ ու անպաճույճ:Читать далее »

Խրիմյան Հայրիկ

Խրիմյան Հայրիկը հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական և ազգային-ազատագրական շարժման գործիչ էր, 
Ամենայն հայոց կաթողիկոսը (Մկրտիչ Ա Վանեցի, 
1892–1907 թթ-ին): Ազգանվեր գործունեության համար 
ժողովուրդը նրան կոչել է Հայրիկ պատվանունով: 
Картинки по запросу xrimyan hayrik
 
Խրիմյան Հայրիկը (իսկական անուն-ազգանունը` Մկրտիչ Խրիմյան) ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում, 1842 թ-ին հաստատվել է Կոստանդնուպոլսում: 1854 թ-ին ձեռնադրվել է վարդապետ: 1855–56 թթ-ին հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856 թ-ի հունիսին, վերադառնալով Վան, ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857 թ-ին հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը: 

Читать далее »