Рубрика: Խոսքի զարգացում, Խոսքի մշակույթ

Մի դրվագ Մարտիրոս Սարյանի կյանքից

Картинки по запросу Մարտիրս Սարյան հետաքրքիր պատմություններ
Օրերից մի օր Մարտիրոս Սարյանը համաձայնում է գլխավորել Երևանի գեղարվեստաթատերական  ինստիտուտի ընդունող հանձնաժողովը։ Քանի որ նա հանձինս դիմորդների տեսնում էր նաև հայ գեղանկարչության ապագա նվիրյալներին, ավագների գործը շարունակողներն, նա չափազանց բծախնդիր է մոտենում քննությանը և ամենևին էլ չի շռայլում բարձր գնահատակակները։ Ի վերջո, ավելի քան երեսուն դիմորդներից միայն մեկին է նշանակում գերազանց գնահատական։
Ուսումնական տարին սկսվելուց մոտ երեք ամիս անց նա հիշում է այդ քննության մասին և արվեստաբան Շահեն Խաչատրյանին, ով կամավոր ստանձնել էր Մարտիրոս Սարյանի քարտուղարի դերը, առաջարկում է գնալ գեղարվեստի ինստիտուտ։
-Շահեն, արի գնանք տեսնենք այն տղային, որին ես գերազանց գնահատական էի նշանակել։ Տեսնենք ում մոտ է ընկել։ Հանկարծ չփչացնեն տղային։
Գնում են։ Բնական է, ինստիտուտում իրար են խառնվում անսպասելի հյուրի գալուց։ Անմիջապես սեղանին երևում են զանազան մրգեր ու էլի ինչ-որ բաներ։ Իսկը սարյանական նատյուրմորտ…
-Ես հյուրասիրվելու համար չեմ եկել,- ասում է Վարպետը։- Եկել եմ տեսնելու, թե ինչպես է իրեն դրսևորում այն պատանին, որին ես գերազանց էի նշանակել, բայց նաև որի ոչ անունն եմ հիշում, ոչ էլ ազգանունը։
-Վարպետ, բա ինչպես գտնենք այդ տղային,- հարցրին դեկանատում։

Читать далее «Մի դրվագ Մարտիրոս Սարյանի կյանքից»

Рубрика: Խոսքի մշակույթ

Առաջադրանքներ

1.Բոլորը սիրում են այդ խիզախ զինվորին։

Այդ խիզախ զինվորը սիրվում է բոլորի կողմից։

Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը։

Լռությունը հանկարծ ընդհատվեց մի հուժկու ձայնից։

Բացումն անընդհատ հետաձգում են։

Բացումն անընդհատ հետաձգվում է։

Մեղմ քամին շարժում է ծառերի սաղարթները։

Ծառերի սաղարթները շարժվում են մեղմ քամուց։

Բարբարոսի թուրն ու նիզակը խոցել են հայոց ձեռագրերը։

Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թրից և նիզակից։

Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա  ծովակի ափը։

Գեղամա ծովակի ափը ծածկվեց զորքերի բազմությամբ։

 

2.Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքով։

Նրա ազնվազարմ նայվածքը հմայում էր բոլորին։

Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ են շարվել։

Առավոտվա ցողը  նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ է շարել։

Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյան ծանրությունից։

Ձյան ծանրությունը թեքել էր փայտե հեռագրասյունը։

Այդ կենդանին՝ ուղտը պոետների կողմից գրեթե չի գովերգվել։

Պոետները գրեթե չեն գովերգել այդ կենդանուն՝ ուղտին։

Գիշերվա անդորրը խախտվեց ինչ֊որ թռչյունի կռնչյունից։

Ինչ֊որ թռչյունի կռնչյուն խախտեց  գիշերվա անդորրը։

Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից։

Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն։

Рубрика: Խոսքի մշակույթ

Չարենց- ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

Картинки по запросу նավզիկե
ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,

ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ
Ե. ՉԱՐ. 1936. 21.IX

I
ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

Նայադների~ նման, նայադների~ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…

Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ –
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ –
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, —
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո –
Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն: Читать далее «Չարենց- ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ»

Рубрика: Խոսքի մշակույթ

Չարենց- ԱՍՊԵՏԱԿԱՆ

Картинки по запросу ասպետ
ՉԱՐԵՆՑԻ այս ստեղծագործության ամբողջական հրապարակումը գրաքննությունը տասնամյակներ շարունակ արգելել է: Այն երկար ժամանակ տպագրվել է առանց 34-րդ տան (ութնյակի):

ՉԱՐԵՆՑԸ գիտեր, որ այս ստեղծագործությունը ամբողջովին չի տպագրվելու, ուստի միտումնավոր բոլոր տները համարակալել է՝ ընդամենը 54 ութտողանի տուն: 1932թ-ին տպագրված Երկերի ժողովածուում, որը կազմել է անձամբ հեղինակը, Չարենցը 34-րդ տան տեղում ութ տող կետագծեր է դրել: Դրանով ՉԱՐԵՆՑԸ ակնառու շեշտել է, որ 34-րդ տունը չի տպագրվում: Սակայն, այս ստեղծագործությունը մյուսներից առանձնացնելու համար ՉԱՐԵՆՑԸ բովանդակության ցանկում այս և միայն այս պոեմի վերնագիրը գրել է գլխագրերով:

Տները համարակալելու և 34-րդ տան փոխարեն ութ տող կետագծեր դնելու ձևը հետագայում պահպանվել է, և ԱՍՊԵՏԱԿԱՆ-ը այդ կերպ է տպագրվել ՉԱՐԵՆՑԻ երկերի վեց (1962-68թթ) ու չորս (1986-1987թթ) հատորյակներում: ԱՍՊԵՏԱԿԱՆ-ի բաց թողնված տան մասին ոչինչ չի ասվում նաև ՉԱՐԵՆՑԻ Անտիպ երկերի 1983թ-ի ակադեմիական հրատարակությունում:

1996թ-ին վերջապես Դավիթ Գասպարյանը տպագրեց 34-ը տունը «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. Նորահայտ էջեր» ժողովածուում (հրատարակել է ԵՊՀ-ն՝ Մայր Աթոռի աջակցությամբ Գարեգին Ա (Առաջին) կաթողիկոսի հայրապետության ժամանակ):

Մեկ տարի անց 1997թ-ին ՄԵԾ ՊՈԵՏԻ ծննդյան 100 ամյակի և մահվան 60 ամյակի հոբելյանական ժողովածուում ԱՍՊԵՏԱԿԱՆ-ը վերջապես տպագրվեց ամբողջովին:

* * *

Ստեղծագործության ամբողջական ընկալման համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՉԱՐԵՆՑԸ բառերը ոչ միշտ է կիրառում իրենց սովորական իմաստներով: Վերջում բերում եմ որոշ բառերի բացատրությունը, որոնք կիրառված են իրենց սովորական իմաստներով:

* * *

Читать далее «Չարենց- ԱՍՊԵՏԱԿԱՆ»

Рубрика: Գրականություն, Խոսքի մշակույթ

Դինո Բուցատի։ Երգը պատերազմի

Արքան հսկայական, պողպատե ու ալմաստե գրասեղանից կտրեց հայացքն ու ականջ դրեց:

-Գրո ՛ղը տանի, այս ի՞նչ են երգում իմ զինվորները, -հարցրեց  նա:

Պալատի մոտով, Թագադրության հրապարակի վրա, իսկապես զորքեր էին անցնում` ուղղվելով դեպի սահման, անցնում էին՝ գումարտակը գումարտակի ետևից, ու քայլելով՝ զինվորները երգում էին: Նրանց կյանքը թեթև էր, որովհետև թշնամին արդեն փախուստի էր դիմել, ու այնտեղ` հեռավոր երկրում,  նրանց մնում էր լոկ վերցնել հաղթանակի դափնեպսակներն  ու փառքով վերադառնալ: Դրա համար էլ արքան ևս, իրեն հիանալի էր զգում ու լի էր վստահությամբ սեփական  ուժերի հանդեպ: Էլի մի քիչ, ու ողջ աշխարհը պիտի հպատակվեր իրեն:

-Դա նրանց երգն է, Ձերդ Մեծություն,-պատասխանեց առաջին խորհրդականը, ով նույնպես պատված էր զենք ու զրահով` ըստ պատերազմական ժամանակի կանոնների: Եվ արքան ասաց.

-Բայց մի՞թե ավելի ուրախ բան չունեն երգելու: Չէ՞  որ Շրոդերը իմ բանակի համար հոյակապ օրհներգեր  է գրել:  Ինքս եմ դրանք լսել: Ա՛յ, դրանք իսկական զինվորական երգեր են:

– Ի՞նչ եք ուզում ձերդ մեծություն, -պատասխանեց ծեր խորհրդականը` սովորականից ավելի  կռանալով զենք ու զրահի ծանրության տակ, -զինվորներն էլ երեխաների նման քմահաճույքներ ու  տարօրինակություններ ունեն: Եթե անգամ նրանց տանք աշխարհի ամենագեղեցիկ  օրհներգերը,  միևնույն է, նրանք գերադասելու են իրենց երգը: Читать далее «Դինո Բուցատի։ Երգը պատերազմի»