Рубрика: Без рубрики, Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Ցունամի

Картинки по запросу ցունամի
Ցունամի
 , հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ-ի, իսկ երբեմն էլ՝ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի(եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։
Картинки по запросу ցունամի

Реклама
Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Գենետիկորեն մոդիֆիկացված սնահավատությունը

Image result for ԳՄՕ
Մարդկանց ազդեցության հնարավորություններն օրգանիզմների կառուցվածքի վրա մեծապես աճել են անցած դարի 50-ականներից սկսած, երբ ծնվեց մոլեկուլյար գենետիկան, մինչ այսօր, երբ լաբորատորիաներում կարողանում են արհեստական պայմաններում կենդանիների առանձին հյուսվածքներ աճեցնել։ Այս ամենին զուգահեռ՝ աճում է հասարակական մտահոգությունն այդ տեխնոլոգիաների վերաբերյալ։ Սակայն, քանի որ ոլորտը բարդ է, իսկ մարդկանց իմացության միջին մակարդակը՝ ցածր, այդ մտահոգությունը շատ հաճախ վերածվում է սնահավատ վախի։ Այդ նույն վախով է պատված գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ)՝ որպես սնունդ օգտագործելուց խուսափելը։

Վերջերս, սակայն, ԱՄՆ-ում հրապարակվեցին 1980-աններից անցկացված լայնածավալ հետազոտության արդյունքները։ Դրանք երկու բացահայտ ճշմարտություն են փաստում։ Առաջինը՝ ԳՄՕ-ների օգտագործումը առողջական տեսանկյունից որեւէ արբերություն չի տալիս առանց այդ տեխնոլոգիայի ստացած ուտելիքի համեմատ։ Եվ երկրորդ, ցանկացած ուտելիք պետք է գնահատել ոչ թե դրա ստացման միջոցի, այլ բաղադրության համաձայն։

Որպեսզի հասկանանք, ինչու են այս արդյունքներն իրականում բացահայտ, անդրադառնանք գյուղատնտեսական բույսերի նոր սորտերի ստացման ավանդական տեխնոլոգիաներին։ Մինչ 20-րդ դարի սկիզբը գյուղատնտեսական բույսերի տարբերակները ստացվում էին «ժողովրդական» սելեկցիայի միջոցով: 20-րդ դարում, երբ հայտնի դարձավ ռադիոակտիվ ճառագայթման մուտացիաներ հարուցելու հատկությունը, սկսվեց արհեստական սելեկցիայի կտրուկ զարգացումը։

Գիտնականները սերմերը ենթարկում էին ճառագայթման եւ ապա փորձում ամրացնել օգտակար մուտացիաները։ Այդ միջոցով ստացվել եւ ստացվում են բույսերի նոր տարբերակները՝ գյուղատնտեսական եւ սպառողական տեսանկյունից ավելի արդյունավետ հատկանիշներով։ Սակայն թե այդ մուտացիաների ընթացքում ինչ է կատարվում բույսերի ԴՆԹ-ի հետ, ոչ ոքի չի հետաքրքրում։ Կա դրական փոփոխություն՝ մնացածը՝ ինչ ուզում է, թող լինի։ Читать далее «Գենետիկորեն մոդիֆիկացված սնահավատությունը»

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Բերքլի Փիթը գտնվում է հին պղնձի հանքի մեծ փոսում` ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Բուտ քաղաքի մոտ:

Աշխատանքները տեղանքում սկսվել են 1955 թվականին`Atlantic Richfield Company հսկա ընկերության կողմից: Երբ 1982թ-ին հանքը փակվեց, կեղտոտ հողաջուրը սկսեց դանդաղորեն լցվել փոսը: Սկսած 1982թ-ից ջրի մակարդակը բարձրացավ 46 մետրով:
Այս լիճը համարվում է ամենաթունավորն աշխարհում, քանի որ ունի հետևյալ բաղադրությունը` պղինձ, թթուներ, ցինկ, մկնդեղ, արտադրության թունավոր թափոններ: 1995թ.-ին սագերի երամը նստեց լճի ջրի վրա և այլևս չթռավ: Փրկարարները ջրից հանեցին 342 սատկած սագ:
Չնայած լճի ջուրը պարունակում է բազմաթիվ թունավոր նյութեր, որոշ ժամանակ առաջ լճի հատակին հայտնաբերվել են ջրիմուռների և միկրոօրգանիզմների նոր տեսակներ, որոնք առաջացել են կյանքի համար պայքարի արդյունքում: Նրանց կառուցվածքը թույլ է տալիս բավականին լավ զարգանալ նման անբարենպաստ միջավայրում:

Գիտնականները ենթադրում են, որ այդպիսի օրգանիզմների հետազոտությունը կօգնի գտնել քաղցկեղի դեմ պայքարի առավել արդյունավետ դեղամիջոցներ

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Աղբի վերամշակման եղանակները: Պլաստիկ աղբը՝ բնապահպանական խնդիր

Image result for աղբի վերամշակման եղանակներըՍննդարդյունաբերության մեջ օգտագործվող պլաստիկ տարաները, տոպրակները էկոլոգիական խնդիր են ոչ միայն մեր երկրի համար։ Կրկնակի օգտագործման ենթակա չլինելով՝ դրանք որպես կենցաղային աղբ շպրտվում եւ ապականում են շրջակայքը։ Պոլիէթիլենային տարաների վերամշակման ու ՊԷՏ (PET) ստանդարտի շշերի վերարտադրման մեխանիզմները գործածելի չեն Հայաստանում, թեպետ դրանք ամբողջությամբ ենթակա են վերամշակման։ Առաջին անգամ ՊԷՏ շիշը վերամշակվել է 1977թ. եւ վերածվել շշի կափարիչի։ Lավագույն դեպքում թափոնները հայտնվում են աղբավայրերում, իսկ ինչն ավելի վատ է՝ հայտնվում են բնության գրկում։
Այս երկու տարբերակն էլ բնապահպանական առումով թերեւս խնդիր են, աղբավայրում դրանց այրվելուց հետո թափոնը շատ վտանգավոր նյութեր է արտադրում։ Տարբեր գնահատականներով, Հայաստանում տարեկան կուտակվում է 6 հազար տոննա պոլիէթիլեն տերեֆտալատ (ՊԷՏ) թափոն Համաձայն ԵԱՀԿ—ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչներն են։
Ըստ միջազգային գնահատականների՝ 2025 թվականին օվկիանոսներում պլաստիկ եւ ձուկ հարաբերակցությունը կլինի 1։3, իսկ 2050 թվականին օվկիանոսներում պլաստիկը կգերազանցի ձկնապաշարներին։ Պլաստիկե աղբի պատճառով տարեկան միլիոնավոր թռչուններ եւ տասնյակ հազար ծովային կենդանիներ են սատկում։

Читать далее «Աղբի վերամշակման եղանակները: Պլաստիկ աղբը՝ բնապահպանական խնդիր»

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

ԳԼՈԲԱԼ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ

Картинки по запросу ԳԼՈԲԱԼ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ
Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած, գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի եւ հնարավոր ծանր հետեւանքների մասին հիպոթեզը: Սկզբում, հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո, այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը, հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ եւ այլն,  նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված «ջերմոցային էֆեկտի» եւ «գլոբալ տաքացման» պրոցեսներին եւ ինչ չափով, գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էին տալիս, ավելին, առաջարկում էին տարբեր մոդելներ բացատրելու համար իրենց այդ պնդումները: Սակայն, հետագա գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործունեության գործոնը որեւէ շոշափելի դերակատարում չի կարող ունենալ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաեւ, որ Երկրի վրա գլոբալ կլիմայական փոփոխությունները պարբերական բնույթ ունեն, դրանք մոլորակի գեոմագնիսական դաշտի հետ տեղի ունեցող ցիկլիկ, բարդ  պրոցեսների եւ այդ ընթացքում Երկրի մթնոլորտ ներթափանցող տիեզերական ճառագայթման հոսքի պարբերական, գլոբալ փոփոխությունների արդյունք են: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել Երկիր մոլորակի գոյության վերջին 100 մլն եւ ավելի տարիների ընթացքում  նրա մագնիսական (գեոմագնիսական) դաշտի վարքի Читать далее «ԳԼՈԲԱԼ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ»

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Կլիմայի գլոբալ փոփոխության պատճառները

Картинки по запросу ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ
Կլիմայի փոփոխության պատճառները տարբեր են՝ տիեզերական, ճառագայթային, տեկտոնական, մադածին /տեխնածին/:
Տիեզերական պատճառ են համարվում Երկրի պտտման առանցքի թեքությունը և Արեգակի շուրջը շարժման ուղեծրի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մեր գալակտիկայում և Արեգակնային համակարգում հավասարակշիռ վիճակի խախտման հետևանքով: Читать далее «Կլիմայի գլոբալ փոփոխության պատճառները»

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Թեստային աշխատանք

1.Ինչ է ուսումնասիրում Էկոլոգիա առարկան

Էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների և նրանց համակեցությունների միմյանց միջև ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին։ 

2. Որն է մթնոլորտի ախտոտմոն հիմնական պատճառներից մեկը:

Ածխաթթու գազի արտանետումը օզոնային շերտ:

3. Որ գազն է արտանետվում մթնոլորտ և ինչ է այն առաջացնում:

Ածխաթթու գազը վնասում է օզոնային շերտը և առաջացնւոմ օզոնային անցքեր:

4. Որն է Երկրագնդում կատարվող կլիմայական փոփոխությունների հիմնական պատճառը:

Օզոնային շերտի վնասման պատճառով, ուլտրամանուշակագույն ճառագայթները ավելի շատ են հասնում երկի մակերևույթին, որոնց պատճառով ջերմաստիճանը բարձրանոմ է: Читать далее «Թեստային աշխատանք»

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Աղբի տեսակները

Картинки по запросу Աղբի տեսակներըՏարբերում են կենցաղային, արդյունաբերական և վտանգավոր թափոններ:
Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնների սպառման ու արտադրության ընթացքում գոյացած հումքի, նյութերի և այլ արգասիքների, արտադրանքի կամ մթերքի մնացորդներ են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին (խոտան) կամ կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները։ Արդյունաբերական թափոններ են նաև օգտակար հանածոների արդյունահանման մակաշերտի ապարները, անտառհատման մնացորդները։ Читать далее «Աղբի տեսակները»