Рубрика: Ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Օրորոցային։ Հասմիկ Հարությունյան

Реклама
Рубрика: Ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Հարսանեկան երգեր

Քնարական բանահյուսությունը բանաստեղծական–տաղաչափական համակարգով բաժանվում է երկու հիմնական տիպի՝ հայրենների և խաղիկների։

Քնարական բանահյուսությունը իր բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով ևս բաժանվում է մի քանի տեսակի՝ գեղջկական աշխատանքային երգեր, պանդխտության երգեր, հարսանեկան երգեր, օրորոցային-մանկական երգեր և ալյն։

Հարսանեկան երգերը գովերգեր են՝ նվիրրված հարսին ու փեսային։ Դրանք հագեցած են և վիպական և դրամատիկ տարրերով, ունեն երգային կայուն կառուցվածք և կրկնություններ։ Հարսանեկան երգերում փեսան թագավոր է, հարսը՝ թագուհի։

Այն վերի գլխախնձոր

Այն վերի գլխախնձոր, հարցից, ով է նա,

Այն վերի գլխախնձոր, մեր թագավորն է,

Այն աջի ձեռախնձոր, հարցից, ով է նա,

Այն աջի ձեռախնձոր, մեր թագուհին է,

Այն ձախի քեֆախնձոր, հարցից, ով է նա,

Այն ձախի քեֆախնձոր, կնքահայրերն են,

Այն ներքի եռախնձոր, հարցից, ով է նա,

Այն ներքի եռախնձոր, հարսնևորներն են,

Այն միջի օրհնյալ խնձոր, հարցից, ով է նա,

Այն միջի օրհնյալ խնձոր, նոր թագավորն է:

Այն բնի մեկ հատ խնձոր, հարցից, ով է նա,

Այն բնի մեկ հատ խնձոր, նոր թագուհին է:

Թագվոր, քո ձիուն

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թամքըն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղոլանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղասղանն էր ոսկի:

Читать далее «Հարսանեկան երգեր»

Рубрика: Ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Հանելուկը որպես բանահյուսական ժանր

fc48158c4a6eab4e64d347d72b7021fe_w870_h390

Հանելուկը բանահյուսական ժանրի ստեղծագործություն է, որը փոխանցվել է նաև գրականությանը։  Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք և այլն։ Հանելուկն առարկան կամ երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում և գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։ Հանելուկը չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Միջնադարում մի քանի հարյուրի հասնող հանելուկներ է հորինել Ներսես Շնորհալին։

Ժողովրդական հանելուկներ

  • Չորս եղբայր կանգնած իրար երես են նայում,
Իրար մոտ չեն գնում: (Պատեր)

Շամախի
  • Լուն թռավ կարպետին,
Ձենը տվեց աքլորին.
Ինքը գնաց Աղդադ,
Ձենը գնաց Բաղդադ:( Հրացան)

Կարին, Վան
  • Մեր տունը չորս հարսը,
Չորսն էլ մի բոյի:( Պատեր)

Վան
  • Էն ի՞նչ է.
Բերնով կուտե,
Գլխեն դուրս կուտա:(Ծխնելույզ) 
Շիրակ

• Քույր ու եղբայր են ապրում,
Քույրը միայն աղմկում, վախեցնում է ամենքին,
Իսկ եղբայրը սուս ու փուս լուսե նետեր է նետում։( Ամպրոպ ու կայծակ)։

 

Рубрика: Ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Առած-ասածվածքներ

Картинки по запросу մատենադարան
Ադամանդը ցեխի մեջ էլ կփայլի։
Մաքուր ոսկին կրակից չի վախենա։
Անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա։
Ջրի բերածը ջուրնել կտանի։
Ուրիշի համար փոսն փորողը, ինք է ընկնում մեջը։
Ով աշխատի նա կուտի։
Ինչ ցանես, այն էլ կհնձես։
Առյուծը առյուծ է, էգ լինի թո որձ։
Պտուղը ծառից հեռու չի ընկնում։
Շան անունը տուր, փայտն առ ձեռքդ։
Շան պոչը կտրելով անմեղ գառ չի դառնա:
Ճտերին աշնանն են հաշվում։
Գիժը մի քար քցեց, հազար խելոք  չկարացավ հանել։
Սկեսուրդ մեռավ, տեղը լենացավ։
Տանել ծով, ծարավ ետ բերել։
Կարմիր կովը իր կաշին չի փոխում։
Եղունգ ունես, գլուխդ քորիր։
Էշն ինչ գիտի նուշն ինչ է։

Читать далее «Առած-ասածվածքներ»

Рубрика: Ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Առակը՝ որպես բանահյուսական ժանր

Առակը ժողովրդական բանահյուսության բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

Առաջադրանքներ

1.Փորձիր ստուգաբանել «առակ» բառը:

2. Գտիր որևէ բարբառով առակ, մոտքագրիր և տեղադրիր քո բոլոգում:

3. Ինչ գիտես  հին աշխարհի և միջնադարյան առակագիրների մասին, նրանց առակներից քո բլոգում մեկական առակ տեղադրիր:

4. Կարդա «Տղայի և ծառի մասին» առակը և վերլուծիր:

Рубрика: Ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Ավանդություն

OLYMPUS DIGITAL CAMERAԱվանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է:  Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։

Ըստ այդմ ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լայն տարածում են գտել Նոյի տապանի, Պրոմեթևսի, Ալեքսանդր Մակեդոնացու, Լոխման հեքիմի, դոկտոր Ֆաուստի մասին ավանդությունները։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային ավանդություններ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են Մհերի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, զորավար Անդրանիկի մասին ավանդությունները։ Կան նաև բազմաթիվ ավանդություններ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին:

Առաջադրանքներ

1.Բլոգներում  տեղադրել Հայկական լեռնաշխարհի  պատմական հուշարձանների և աշխարհագրական տեղանունների մասին մեկական ավանդություն:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NorthwestthaddesԱվանդությունը՝ ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է:Կարճ հուշապատումներ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, առարկաների ու երևույթների մասին։Ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային ավանդություններ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են Մհերի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, զորավար Անդրանիկի մասին ավանդությունները։ Կան նաև բազմաթիվ ավանդություններ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին:

 

image

Վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:

 

2.Թվարկիր հայ մանկագիրների ստեղծագործություններ, որոնց մեջ օգտագործված են ժողովրդական ավանդություններ:

Հ․Թումանյան<<Աղավնու վանքը>>, <<Փարվանա>>, <<Անուշ>>, <<Չարի վերջը>>, <<Ախթամարը>>, <<Արծիվն ու կաղնին>>, <<Էսպես չի մնա>>,
Ավ․ Իսահակյանը <<Մոր սիրտը>>

3.Ինչպես են կոչվում հեղինակային գրական այն ստեղծագործությունները, որոնցում օգտագործված են ժողովրդական ավանդություններ ու զրույցներ:

Այդ ստեղծագործությունները կոչվում են Լեգենդներ կամ Բալլադներ։

4.Հայ հեղինակի որևէ չափածո բալլադ կամ լեգենդ արձակ շարադրիր:

Հ․ Թումնյանի <<Ախթամար>> բալլադի հիմքում ընկած է լճի և կղզու մասին պատմվող ավանդությունը։ Ասում են եղել երկու սիրահարներ, որոնք հանդիպում էին մի կղզում։ Ամեն գիշեր հրաշագեղ Թամարը կրակ էր պահում, որպեսզի տղան լողալեվ անցնի Վնա լիճը և հասնի իրեն։ Սակայն մի օր չար մարդիկ հանգցնում են այդ կրակը և տղան մոլորվելով լճում, խորտակվում է, և միայն կարողանում արտասանել <<Ախ՜ Թամար․․․>>, որոնք և եղան նրա վերջին խոսքերը։ Այդ օրվանից էլ այդ կղզին կոչվեց Ախթամար։

Հովհաննես Թումանյան <<Ախթամար>>

Առաջադրանքները տեղադրիր քո բլոգում:

Читать далее «Ավանդություն»

Рубрика: Ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Ժողովրդական խաղիկներ

Ծաղիկներ

Ժողովրդկան բանահյուսության ժաներերն են՝ առածները, ասացվածքները,հանելուկները,ավանդությունները, առակները, խաղիկները, աշխատանքային երգերը ,օրորոցայինները, հեքիաթները ու առասպելները: Ժողովրդական ամենածավալուն ստեղծագործությունը էպոսն է:

Խաղիկը չափածո քառատող ժողովրդակն ստեղծագործությունն է, որին առավել բնորոշ է սիրային թեման: Ահա դրանցից մի քանիսը:

Ձեր տան տակին վար կանեմ,

Չար ագռավին  քար կանեմ.

Թող իմ սիրածն ինձի տան,

Գժությունս թարգ կանեմ:

 

Սիրել եմ սերն երեսին,

Անթառամ  թերն երեսին.

Ով իմ սիրածն ինձ չտա,

Աստծու  կրակն երեսին:

 

Սարերի հովին մեռնեմ,

Շեկ յարիս բոյին մեռնեմ,

Երեք օր ա չեմ տեսել,

Տեսնողի աչքին մեռնեմ:

Читать далее «Ժողովրդական խաղիկներ»

Рубрика: Ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որտեղ արտացոլված են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության և մարդկային ողջախոհության մասին:
 
Հայկական ժողովրդական այս առասպելը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով: Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, ընծաներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը, սակայն, չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցըրել նրա շորերն ու հայտարարել, թե աստվածները կենդանացրել են Արային: 
Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:
Պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը դարձել է գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր. Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ դիցապատմական ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը պատկերել է կտավում:
Рубрика: Ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (V Դ.) ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Այս Հայկը… վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն…
Իսկ ինքը… մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր

են՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։ Այստեղ էլ պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայնանիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազնին։ Читать далее «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (V Դ.) ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ»