Рубрика: Ընդհանուր աշխատանքային գործունեության հիմունքներ

Բնութագիր

Գրետա Հովակիմյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Նախադպրոցական կրթություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանող է։ Աշխույժ է, լավատես և մարդկանց հետ հեշտ է հարաբերվում։ Հեշտ է հարմարվում նոր միջավայրում։ Սիրում է օտար լեզուներ ուսումնասիրել։ Նախասիրություններից կարող եմ նշել պարը։ Պարում է ութ տարեկանից «Աստղամանուկ» պարային դպրոցի «Simple dance show» խմբում։ Պարը նրա համար նախասիրություն չէ, այլ մասնագիտություն։
Ֆիզիական աշխատանքներից չի խուսափում և ուշ է հոգնում, ինչն էլ նրան օգնում է մեծ հաջողությունների հասնել այս ոլորտում։
Կարծում եմ՝ որպես պարի խմբակի ղեկավար, հաջողությամբ կկատարի իր մասնագիտական պարտականությունները։ Այս հարցում նրան կօգնի նաև մանկավարժական կրթությունը։

Համակուրսեցի՝ Մերի Հաջյան
17․05․2019

Реклама
Рубрика: Ընդհանուր աշխատանքային գործունեության հիմունքներ

Մոտիվացիոն նամակ

Ես Մերի Հաջյանն եմ, մասնագիտությամբ` նախադպրոցական կրթության դաստիարակ եմ: Աշխատել եմ տարբեր տարիքի երեխաների դասապատրաստմամբ, ունեմ որոշակի աշխատանքային փորձ նաև մանկապարտեզում, հավելյալ տեղեկության համար կից ներակայացնում եմ իմ անձնական թերթիկը (Անձնական թերթիկ):
Հարգելի´ պարոն Փախչանյան, տարբեր աղբյուրներից շատ եմ լսել Ձեր ղեկավարած դպրոցի գործունեության մասին : Հավանում եմ կրթության և դաստիարակության վերաբերյալ Ձեր դպրոցում կիրառվող մոտեցումները և մեթոդները, կրթական ծրագիրը:
Աշխատելով կրթական ոլորտում՝ ձեռք եմ բերել երեխաների հետ շփման և նրանց գործունեության  կազմակերպման փորձ:
Կարծում եմ՝ երեխաներին ինչ-որ բան սովորեցնելու համար, պետք է նրանց լավ ընկերը դառնալ, ձեռք բերել վստահությունը:
Հուսով եմ՝ կարդարացնեմ աշխատանքային պարտականությունների նկատմամբ Ձեր սպասումները։ Կսպասեմ դրական պատասխանի։

Հարգանքով՝ Մերի Հաջյան

Рубрика: Ընդհանուր աշխատանքային գործունեության հիմունքներ

Սոցիալականացում և անձը

Image result for սոցիալականացումՍոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։

Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։

Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։

1.    Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։

2.    Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես)   որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։ Читать далее «Սոցիալականացում և անձը»

Рубрика: Ընդհանուր աշխատանքային գործունեության հիմունքներ

Սոցիալական դերեր

Image result for Սոցիալական_դեր
«Դեր» բառը շատերն ասոցացնում են դերասանության հետ, բայց այս դեպքում դա ֆունկցիաների փունջ է: Խոսենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՐԵՐԻ մասին. առօրյայում սոցիալական դերերն աննկատելի են, բայց մենք հստակ ամեն օր ապրում ենք դրանցով: Եվ այսպես, ի՞նչ է սոցիալական դերը: Դա մի վարք է, որն ակնկալվում է հասարակությունում որոշակի դիրք ունեցող մարդուց:
Սոցիալական դերը սոցիալական ԴԻՐՔԻ դինամիկ նկարագիրն է: Այն հարմարեցված է սոցիալական սպասումներին և ակնկալվող հատուկ նորմերին: Սոցիալական դիրք ունեցողներն ակնկալում են, որ հատուկ նորմերի կատարումն ապահովում է ՌԵԳՈՒԼՅԱՐ և ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ վարք, որը կկողմնորոշի նաև այլ մարդկանց վարքը:
Ժամանակակից հասարակությունն անհատից պահանջում է մշտապես փոփոխել վարքի մոդելը կոնկրետ դերեր իրագործելու համար: Դրա հետ կապված՝ այնպիսի նեոֆրոյդիստներ, ինչպիսիք են, օրինակ, Ադորնոն ու Հորնին պարադոքսալ մի եզրակացության եկան. ժամանակակից հասարակությունում «նորմալ» անձը նևրոտիկն է: Ըստ նրանց՝ ներկայում մեծ տարածում ունեն այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ անհատից պահանջվում է միաժամանակ մի քանի իրար հակասող դեր տանել:
Աղբյուրը
Կախված սոցիալական հարաբերություններից՝ տարբերում ենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ու ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերեր: Читать далее «Սոցիալական դերեր»