Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Հրազդանի կիրճը

Մենք այցելել ենք Հրազդանի կիրճը և ապշահարվել նրա աղտոտվածությամբ։ Մենք նկատեցինք, որ տվյալ տարածքում կային տարբեր ռեստորաններ, հյուրանոցներ և սննդի այլ կետեր։ Սակայն այնտեղ աղբարկղները նույնպես քիչ չէին։ Բայց ցավալին այն էր, որ դրանք դատարկ էին։ Չի կարելի անտեսել նաև  այն հանգամանքը, որ տվյալ վայրերի կոյուղաջրերը նույնպես թափվում են Հրազդան գետ։
Գետի կեսը պատված է պլասմասե շշերով, որոնք խանգարում են ձկնորսներին։ Քանի որ խոսքը գնաց ձկնորսության մասին, ավելացնենք նաև, որ այդ աղտոտվածության  հետևանքով ջրամբարի տարածքում առաջանում են ճահիճներ։ Տհաճ է պատկերացնել թե ինչ ձկներ են աճում այդ աղբի մեջ։ Իակ եթե այդ ձուկը վերջիվերջո ընկնում է մարդկանց ձեռքը՝ կարող է առաջացնել բազում հիվանդություններ։ Հրազդան գետը սնուցում է Արարատյն դաշտը և իհարկե դա ազդում է նրա բերքառատության վրա և որքան մաքուր և որակով ջուրը կլինի գետում այնքան ավելի աատ կլինի բերքը։
Այդ իսկ պատճառով պետք է քայլեր ձեռնարկել , որպեսզի առաջին հերթին մաքրել, այնուհետև խանգարել մարդկանց կրկին աղտոտել այն։ Օրինակ՝ հերթապահություն նշանակել, և ինչու ոչ կարող են հերթապահել հենց այդ տարածաշրջանում ձկնորսությամբ զբաղվող տղամարդիկ։ Կարող են նաև տուգանք սահմանել տարածքը աղտոտելու համար։
Այդ տարածքը կարող է օգտագործվել, որպես հանգստյան գոտի, մանրամասն մաքրման դեպքում նույնիկս լողափ և կզարգացնե զբոսաշրջությունը։ Սա միայն մեկ տաբերակն է շատերից, որով Հրազդանի կիրճը մեծ օգուտ բերեր իրեն և մեր Հանրապետությանը։ Читать далее «Հրազդանի կիրճը»

Реклама
Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Առողջ ապրելակերպի կանոնները

Image result for Առողջ ապրելակերպի կանոնները

1. Քնել պետք է 7-9 ժամ: Բայց կարելի է քնել նաև 5 կամ 6 ժամ, և դա կախված է նրանից, թե ինչպես է դրան արձագանքում մեր օրգանիզմը:

2. Սնունդ ընդունելիս՝

• Չի կարելի միանգամից ընդունել սնունդի շատ տարատեսակներ:
• Չի կարելի չափից ավելի ուտել (վերջում պետք է մի փոքր քաղց զգալ):
• Չի կարելի օգտագործել շաքարավազ, տորթ (կոնֆետ և շոկոլադ՝ երբեմն):
• Միրգ պետք է ուտել հիմնական սնունդ ընդունելուց առաջ (մոտ 30 րոպե), այլ ոչ թե՝ հետո:
• Սնունդ ընդունելուց 1-2 ժամ առաջ և հետո ջուր չխմել:
• Չուտել ժամը 19:00-ից հետո:
• Աշխատեք, որպեսզի Ձեր կերակուրի 60 տոկոսը լինի միրգ և բանջարեղեն:
• Աշխատեք շատ միս չօգտագործել:
• Օրական 2 բաժակից ավելի թեյ կամ սուրճ չխմել:
• Չօգտագործել քիմիա (չիպս, կոլա, գազավորված ըմպելիք և այլն):
• Չօգտագործել շատ ալկոհոլ, իսկ եթե կարող եք, ապա հրաժարվեք ընդհանրապես և ալկոհոլից, և ծխախոտից:
• Որքան հնարավոր է՝ քիչ օգտագործեք կոնսերվացված սնունդ:

3. Որքան հնարավոր է՝ շատ շարժվել, քայլել, և որքան հնարավոր է՝ քիչ նստել:

4. Ակտիվորեն զբաղվել սպորտով: Читать далее «Առողջ ապրելակերպի կանոնները»

Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Բնապահպանական ստուգատես 2018թ.

Էրոզիա տերմինը գալիս է հունարեն erode քայքայել բառից։ Հողերի էրոզիայի տակ հասկացվում է պրոցեսների ամբողջությունը, որ կապված է հողի մասնիկների պոկման, տեղափոխման և նստեցման հետ, որը տեղի է ունենում ժամանակավոր մակերևույթային հոսքերի և քամու շնորհիվ։ Մեկ այլ դասակարգմամբ էրոզիա անվանում են միայն հողերի դեգրադացիան ջրի ազդեցությամբ, իսկ քամու ազդեցությամբ առաջացած հողերի դեգրադացիան անվանում են դեֆլյացիա։

Ջրային էրոզիան տեղի է ունենում անձրևաջրերի, հալոցաքջրերի և ոռոգման ու ջրահեռացման ազդեցության տակ։ Քամու էրոզիան հաճախ անվանում են հողերի դեֆլյացիա։ Ջրի և քամու էրոզիաների պրոցեսները չնայած տարբերություններին, ունեն նաև շատ նմանություններ ինչպես պրոցեսների մեխանիզմներում, այնպես էլ արտահայտման ձևերում և հողերի պաշտպանության մեխանիզմներում։Картинки по запросу Ô»Õ¶Õ¹ Õ§ Õ°Õ¸Õ²Õ¨ Õ°Õ¸Õ²Õ« բաղադրությունը Õ°Õ¸Õ²Õ« Õ§Õ¼Õ¸Õ¦Õ«Õ¡Õ¶ Читать далее «Բնապահպանական ստուգատես 2018թ.»

Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Ջրի աղտոտման տեսակները որոնք են

Похожее изображение

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։

Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։

Картинки по запросу Ջրի աղտոտման տեսակները որոնք են

Читать далее «Ջրի աղտոտման տեսակները որոնք են»

Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Ջրի շրջապտույտը բնության մեջ

Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն:
Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր:
Похожее изображение

Читать далее «Ջրի շրջապտույտը բնության մեջ»

Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Որն է համարվում մաքուր խմելու ջուր

Похожее изображение

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:
Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:
Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության  4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:

Читать далее «Որն է համարվում մաքուր խմելու ջուր»

Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Թունավոր գազեր, հեղուկներ, ծանր մետաղները

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: 
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:
Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: Картинки по запросу թունավոր գազերը, հեղուկները, ծանր մետաղները

Читать далее «Թունավոր գազեր, հեղուկներ, ծանր մետաղները»

Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Մաքուր օդի բաղադրությունը

Երկրի մթնոլորտ` Երկրի օդային թաղանթն է։ Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և հասնում 2000-3000 կմ բարձրության։ Մթնոլորտը մնում է երկրագնդի շուրջը և Տիեզերքում չի ցրվում երկրագնդի ձգողության շնորհիվ։

Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը(N2) և թթվածինը (O2)։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։

Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։ Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում է մի քանի շերտեր։

Картинки по запросу մաքուր օդի բաղադրությունը Читать далее «Մաքուր օդի բաղադրությունը»

Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Մթնոլորտի աղտոտումը, թունավոր նյութերը օդում:

Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ (ջերմաէլեկտրակայանները և այլ արդյունաբերական ձեռնարկությունները) և շարժական աղտոտողներ (հիմնականում տրանսպորտային միջոցներն են): Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն:

Image result for Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում:

Читать далее «Մթնոլորտի աղտոտումը, թունավոր նյութերը օդում:»

Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Օզոնային շերտի քայքայման պատճառները:

Օզոնի շերտի նշանակությունը և ձևավորումը: Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ` մոտ 3,3 մլրդ տոննա, սակայն, մարդու և մյուս կենդանի էակների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթներից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմային ռեժիմի կայունացմանը:

Related image

 

Օզոնը թթվածնի գոյության ձևերից մեկն է` թթվածնի եռատոմը (03): Օզոնը հիմնականում առաջանում է ու կուտակվում վերնոլորտում, թթվածնի մոլեկուլի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով: Արդյունքում` թթվածնի մոլեկուլը քայքայվում է թթվածնի ազատ ատոմների, որոնք էլ միանում են թթվածնի մոլեկուլներին` առաջացնելով օզոն: Читать далее «Օզոնային շերտի քայքայման պատճառները:»