Եղիշե Չարենցն ու մենք

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան առիթով մենք՝ քոլեջի ուսանողներս, մեր դասախոսների, Մայր դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ միասին ուղևորվեցինք Եղիշե Չարենցի  հուշարձան և  արտասանեցինք նրա ստեծագործություններից: Դրանցից է «Ես իմ անուշ Հայաստանի…»հիանալի բանաստեղծությունը, որն դարձել է արդեն հայ ազգի համար օրհներգ ու աղոթք: Նաև պարեցինք ազգագրական պարեր երաժշտության ներքո: Այնուհետև շարժվեցինք դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան ու թեև մեզ չհաջողվեց մտնել և մոտիկից տեսնել, թե ինչ պայմաններում  է հայ մեծ բանաստեղծն ապրել ու ստեղծագործել, սակայն մենք չհուսահատվեցինք, քանի որ դիտել էինք այդ ամբողջը Չարենցին նվիրված ֆիլմերում  մեր դասերի ժամանակ: Շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրինք և նույնիսկ սկսեցինք կատակել, թե գուցե Եղիշե Չարենցի ծննդյան օրն ավելի ուրախ է անցնում նրա մահից հետո, քան իր կենդանության  ժամանակ:

 

 

Реклама

Չարենցի մահը

Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»:

Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի տեսարանի: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…
Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի: Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր:
Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը: Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը:
1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար:
Բանտում էլ շարունակում էր ստեղծագործել: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»:
Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը: Ըստ որոշ տվյալների՝ Բերիայի վարձկան լրտեսների «թեթև ձեռքով» այդ նամակն անգամ հասցեատիրոջը չի հասել: Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում:
Նույն թվականի նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է: Սակայն դրանից մեկ ամիս առաջ նա Իսահակյանին գրում էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չհուղարկավորվեց, որևէ կոնկրետ տեղում չհանձնվեց հողին: Սա շատերին հիմք է տալիս կարծելու, որ նա նման հանգամանքներում չի մահացել:
Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ:
Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»:
Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը:
Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինս էլ այս վկայությունը հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում:

Օմար Խայամ: Ռուբայաթներ

Գինուս կուժը դու կոտրեցիր, Աստված իմ,
Բախտիս դուռը դու փակեցիր, Աստված իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր Աստված իմ,
Ես եմ խմում` դու հարբեցիր, Աստված իմ:

***
Ես չգիտեմ` նա, ով տվեց ինձ շունչ – հոգի.
Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի.
Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխիկ տվեք.–
Ձեր ապառիկ Դրախտը ձեզ լինի, հոգի:

***
Ով, օրենսգետ, մենք քեզանից ջանասեր ենք այս աշխարհում,
Թեև` հարբած, սակայն սթափ խելքի տեր ենք այս աշխարհում,
Մենք` խաղողի արյունը ալ- մարդկանց արյունն ես դու խմում,-
Խղճով ասա, մե՞նք, թե՞ դու ես արյունախումն այս աշխարհում:

***
Քանի որ իմ աշխարհ գալը իմ կամքով չէր այս աշխարհում.
Եվ անմուրազ հեռանալը – իմ կամքով չէ այս աշխարհում,
Վեր կաց, գոտիդ ամրացրու և գինի բեր ինձ, մատռվակ,
Որ աշխարհի ցավը խեղդեմ այս գինով լի կուժ – կուլայում…

***
Նորուզի սյուքը` ալ վարդին լավ է,
Սիրահար զույգը` թարմ մարգին լավ է.
Հերիք դարդ անես անցածի մասին –
Այսօրվա օրն է ամենից լավը:

***
Թե ձեռքըս հասներ անիվին բախտի,
Ցած կնետեի նրան իմ թախտից,
Եվ կստեղծեի ուրիշ մի անիվ,
Որ մարդ տեր դառնար իր ուզած բախտին:

***
Դրախտն – ասին, – «հուրիներով է անուշ».
Ես ասի. «լոկ խաղողի հյութն է անուշ».
Առ Կանխիկն ու Ապառիկից ձեռ քաշիր. –
Հեռվից է լոկ դհոլի ձայնը անուշ…

***
Մենք կանք – չկանք` աշխարհը կա ու կմնա,
Եվ մեզանից հետք ու անուն էլ չի մնա,
Երբ չկայինք` աշխարհը բան չէր կորցրել,
Երբ չլինենք` նա էլի նույնը կմնա:

***
Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,
Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,
Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,
Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա:

***
Ամեն վատ – լավ, որ մարդու էությունից է գալիս,
Ամեն խինդ – ցավ, որ մարդու բնությունից է գալիս,
Բախտի վրա մի բարդիր – քանզի անիվը բախտի,
Քեզնից հազար անգամ խեղճ ու անճար է ավելի:

***
Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,
Չթողնես – առանց խնդության անցնի…
Կյանքի իմաստը` հենց ինքն է, որ կա, –
Ինչպես որ ապրես` այնպես էլ կանցնի:

Չարենց, ռուբայաթներ

 

Ռուբայի արաբերեն բառ է, որը նշանակում է քառապատկված։ Ռուբայաթները բանաստեղծության մի տեսակ են․դրանք արևելյան ոճի քառյակներ են։ Ռուբայները բնորոշ են աշուղական քնարերգությանը։

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ) – քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։Читать далее »

Չարենցը իր ժամանակակիցների հուշերում

Դանիել Դզնունու հուշերից

Ամեն անգամ, երբ հանդիպում էի նրան փողոցում կամ ընտանիքում, ժողովում կամ թատրոնում, նա մշտապես առույգ էր ու արագաշարժ: Բայց երբեմն նա տաքարյուն էր, խոհական ու էպիկական, երբեմն սիրառատ ու քնքուշ՝ իր քնարական բանաստեղծությունների նման, հեգնող ու մերկացնող՝ իր քաղաքական երգիծանքի նման: Ու թվում էր ինձ, որ Չարենցը կա, նա մեր մեջ է, մեր գրապահարանում դրված հատորից նայում է մեզ իր հոնքերի տակից, իմաստուն ժպտում: Նրա կարճատև կյանքը մշտական որոնումների և անդուլ մաքառումների տարիներ էին:
Առաջին անգամ Չարենցին հանդիպել եմ Երևանում 1922թ. սկզբներին: Երևան տեղափոխված մտավորականների մի խումբ ապրում էր Օ. Խայամի փողոցում գտնվող հյուրանոցում: Հյուրանոցում իր կնոջ հետ մի փոքրիկ սենյակում ապրում էր Ե. Չարենցը: Եղիշեն հաճախ էր լինում իր հարևանների շրջանում և երկար զրուցում նրանց հետ գրականության և թատրոնի մասին: Իր անձնական կյանքում նա շատ ջերմ ու սիրող ամուսին էր: Արփիկը նրա համար ամենից առաջ կյանքի ընկեր էր, ինչպես ինքն էր ասում՝ «հերոսական ընկեր», նրա ստեղծագործական աշխատանքի ոգևորողը, որն իր հերթին անհուն սիրով կապված էր Եղիշեի հետ, ներում էր նրա բոլոր «չարությունները», Читать далее »

Արփենիկ Չարենցի հուշերից

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք`Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:Читать далее »

Ռեգինա Ղազարյան, հուշեր Չարենցի մասին

Похожее изображение

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան

Չարենցի հետ ծանոթացել եմ 1930  թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա  դպրոցը, լիովին նվիրվել էի հեծանվային սպորտին ու պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:
Հենց այդ ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած` մտա «Ինտուրիստ» (այժմ` «Երևան») հյուրանոցի զով սրահը`փոքր-ինչ հանգստանալու, ուր և հանդիպեցի մի շարք ծանոթ գրողների, այդ թվում` բանաստեղծ Գուրգեն Մահարուն:
Չանցած մի քանի րոպե` նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց հասկանալի ուժով իմ ուշադրությունն իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին նրա հետ:
Մեկ առ մեկ բոլորին շտապ հայացքով աչքի անցկացնելուց հետո նա հարցրեց, թե ո՞վ է այս սպորտսմեն փոքրիկը` զննելով ինձ ոտքից գլուխ: Չգիտեմ` ինչով արժանացա նրա համակրանքին. արդյոք հեծանվավազքի համար հատուկ պատվիրած գոլֆ համազգե՞ստս կամ սպորտային կեցվա՞ծքս դուր եկավ նրան, բայց նա հանդիսավոր վեր բարձրացրեց ձեռքը և առանձնահատուկ շեշտով գոչեց. « Էֆֆերի~մ»:
Այդ ժամանակ Գուրգեն Մահարին  բռնելով ձեռքս առաջ տարավ և ներկայացրեց ինձ` նուրբ խոսքերով շոյելով մանուկ ինքնասիրությունս: Միայն ՉԱՐԵՆՑ բառը լսելուց հետո զգացի, թե ինչ մեծ բախտ է վիճակվել ինձ ԱՆՁՆԱՊԵՍ ծանոթ լինելու այն մարդուն, որի մասին արդեն շատ անգամ էի լսել թե′ դպրոցում և թե′ հարազատներիս միջավայրում:Читать далее »