ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Նախադպրոցական խմբի սովորողներով սկսել ենք ուսումնահետազոտական նախագծային աշխատանք Քոլեջի պարտեզային խմբերում, որի նպատակն է ուսումնասիրել սաների շարժողական ֆունկցիաների տարիքային զարգացման աստիճանը։

նախագծին մասնակցում են սաների տարատարիք 2 խմբեր՝ 3-4 և 5 տարեկաններ։

Համաձայն գոյություն ունեցող չափորոշիչների սաները անցնում են փորձությունները՝ մենք գրանցում արդյունքները։

Նախագծի վերջում յուրաքանչյուր սան կունենա զարգացման իր ցուցանիշները պատկերող էլեկտրոնային քարտ:

Реклама

Սննդային թունավորման տեսակները։Ի՞նչ անել սննդային թունավորման ժամանակ

Похожее изображение
Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։Читать далее »

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Image result for ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Image result for ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարդու սրտի զարկերերի նորմալ հաճախականությունը րոպեում 60-80 զարկ է և համապատասխանում է սրտամկանի կծկումների հաճախականությանը: Զարկերի հաճախականությանը կարելի է զգալ երկու ձեռքերի շնչերակները ստուգելով: Ընդ որում՝ դրանք պետք է լինեն նույն հաճախականության: Զարկերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ստանալ հստակ տեղեկատվություն սրտի աշխատանքի և արյան շրջանառության վերաբերյալ, քանի որ սրտի ռիթմի խանգարումները հաճախ պայմանավորված են լինում առողջական լուրջ խնդիրներով: Սա է պատճառը, որ սրտի զարկերի խանգարման դեպքում հարակավոր է հնարավորինս արագ կարգավորել դրանք: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մեթոդ, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը:
1. Սրտի զարկերի արագացումը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին պատճառներով, ինչպիսին են ֆիզիկական վարժությունները կամ երկար ժամանակ ոտքի վրա անցկացնելը: Նման դեպքերում հարկավոր է վերանայել մարզումների ծրագրերը, փոխել սննդակարգն ու ծանրաբեռնվածության ռեժիմը:
2. Եթե սրտի զարկերի արագացումը պայմանավորված է դեղամիջոցների ընդունմամբ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:Читать далее »

Սիրտ

Related imageՍիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ: Читать далее »