Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

Картинки по запросу

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:Читать далее »

Реклама

Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունից

ea7d0004464c99d60d10cb62d8608faf

Անհնար է պատկերացնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանց տոնածառի: Դա տոնի պարտադիր անհրաժեշտությունն է: Որտեղի՞ց է ծագել  Ամանորին և Սուրբ Ծնունդին տներում այդ փշատերև ծառերի տեղադրելու ավանդույթը:Читать далее »

A letter from Santa Claus

by Mark Twain

Palace of Saint Nicholas in the Moon
Christmas Morning
                  My Dear Susy Clemens,
I have received-ստանալ and read all the letters which you and your little

sister have written me . . . . I can read your and your baby

sister’s jagged-նախշ and fantastic marks-նշաններ without any trouble-դժվարություն at all. But

I had trouble with those letters which you dictated-թելադրել through your

mother and the nurses-դայակ, for I am a foreigner-օտարերկրացի and cannot read English

writing well. You will find-գտնելthat I made no mistakes- սխալներ about the things

which you and the baby ordered-պատվիրել in your own letters–I went down your

chimney-ծխնելույզ at midnight-կեսգիշեր when you were asleep and delivered-բաժանել them all

myself–and kissed both of you, too . . . . But . . . there

were . . . one or two small orders which I could not fill because we

ran out-վերջանալ of stock . . . .

Читать далее »

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

download

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:

Читать далее »

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Читать далее »

Հայկական Ամանորից

Ամանորը տարվա տոներից, թերևս, ամենասիրելին է: Հատկանշական է, որ հայկական ավանդական ամանորյա խոհանոցի մի շարք կերակուրներ այսօր էլ տեղ են գտնում մեր սեղաններին:

 

Տարեհաց

Մինչ օրս պահպանվել է ծիսական հաց թխելու սովորույթը, որի խորհուրդը նվիրված է գալիք տարվա հաջողություններին: Ծիսական հացը կոչվում է տարեհաց` կլոր կամ ձվաձև տեսքով, իսկ մեծությունը` ըստ ընտանիքի անդամների թվի: Տարեհացի երեսը սերմերով և մրգերով զարդարելը խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը: Ներսում դնում են «միջինք»` լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ: «Միջինքը» տան այդ տարվա հարստության խորհրդանիշն է: Ըստ ավանդույթի՝ ուտելու պահին ում բաժնի միջից այն դուրս գա, տարին այդ մարդու համար հաջողակ կլինի:

Հատիկավոր կերակուրներ

Հայկական ամանորյա սեղանի զարդն են եղել նաև հատիկներն ու հատիկավոր կերակուրները: Մինչ օրս Ամանորի սեղանին անպայման տեղ է գտնում աղանձը, որը տարբեր հատիկների աղանձված, խարկված խառնուրդ է: Հայկական որոշ գյուղերում հատիկեղենով պատրաստում են նաև կճախաշ, որը կճուճի մեջ ամբողջ գիշեր թոնրում եփված տարբեր հատիկների խաշն է: Թոնրի մեջ են պատրաստում նաև ամանորյա քյաշկը կամ հարիսան, որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ:

Լոռու մարզում մի ասացվածք կա. «Նոր տարին չի գա առանց լոբու»: Լոբով ճաշի կամ աղցանի կողքին, լոռեցին պատրաստում է նաև գոզինախ կոչվող քաղցրավենիքը (մեղրով խառնված մանրացված նուշ և ընկույզ):

Հայկական ամանորյա սեղանի զարդը պասուց դոլման է, որն իր մեջ պարունակում է յոթ տարբեր հատիկներ: Պասուց, քանի որ քրիստոնեական Նոր տարին պահքի օրեր են, և պահքը լուծարվում է Հիսուսի ծննդյան տոնին, իսկ յոթ հատիկները խորհրդանշում են յոթ աստվածային թիվը, որի հիմքում ընկած են աշխարհի յոթ տարերքները: Առհասարակ, ամանորյա սեղանի առատությունը յուրաքանչյուրի համար պարտադիր է’ հավատալով, որ այն կապահովի ամբողջ գալիք տարվա առատությունն ու բարեկեցությունը:

Նոր տարին` նորովի

Ամանորի առիթով հայերը ոչ միայն լավ մաքրում էին տունը, այլև’ ախոռը: Ոչ միայն տան անդամներն են նոր հագուստ հագնում, այլև անասունների եղջյուրներից կարմիր ժապավեն են կապում’ գալիք տարին ուրախ անցկացնելու ցանկությամբ: Ամանորը դիմավորելու հին ավանդույթներից կարելի է ասել չի պահպանվել միմյանց խնձոր (ներսում մետաղադրամ) նվիրելու սովորույթը: Փոխարենն այսօր նվիրում են, օրինակ’ հագուստ, կենցաղային իր, հուշանվեր և այլն:

Ավանդույթներն ըստ շրջանների

Անցյալում Շիրակում տարեհացը կտրելուց առաջ տան պառավն այն վերցնում, թոնրատան երդիկի շուրջ երեք անգամ պտտվում էր, ապա երդիկից գցում քուրսու վրա:

Թբիլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը չիք էր կոչվում, մյուսը`էգ: Էգը պահում էին ալյուրի մեջ, որպեսզի առատանար, իսկ չիքը գցում էին ջուրը, որպեսզի անցնող տարվա նման չքանար:

Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլխին, մյուսները ավագության կարգով մոտենում էին նրանց` համբուրում էին մեծահասակների ձեռքերը, շնորհավորում նրանց Ամանորը և նվերներով փոխանակվում:

Համշենում ընդունված էր շնորհավորել ամեն ինչ` իրար շնորհավորելուց բացի. շնորհավորում էին գոմերն ու անասունները, մթերանոցները և մաղթում բախտ ու հաջողության: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ հունվարի առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները:

Ախալքալաքում հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում էին ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում:

Լոռեցիները հավատում էին, որ տարեմուտի կեսգիշերին գետերը մի պահ կանգ են առնում, և ով այդ պահին հասցներ ջուր վերցնել` կհարստանար: Այստեղ կար նաև մեկ այլ հետաքրքիր սովորույթ. հին տարվա վերջին օրը տուն էին բերում մի մեծ գերան` տարեմուտի գերանը, դրանով օջախը վառում էին Նոր տարվա առաջին օրից մինչև Ծննդյան երեկոն, ապա գերանի մոխիրը շաղ էին տալիս հանդերում` կանխելով կարկուտը և ապահովելով բերքի առատությունը: Այս սովորույթը մինչև օրս պահպանվում է: Հիմա էլ օջախը վառ են պահում և տուն մտնող հյուրերին խնդրում, որ յուրաքանչյուրը մի տաշեղ գցի կրակի մեջ:

Նվերների փոխանակում

Հնում Ամանորը շնորհավորելու հետաքրքիր սովորույթ է եղել. բարեկամներն իրար տուն այցելելիս նվիրել են հատիկեղենով ճաշեր և քաղցրեղեն: Իսկ փեսացուն իրհարսնացուին նվիրել է խնձոր, իբրև պտղաբերության ևսիրո խորհրդանիշ: Կանայք իրենց հերթին սրբազան ծառերի ճյուղերին կարմիր կտորներ ու թելեր են կապել, որպեսզի գալիք տարին ուրախ ու առատ լինի` կարմիր-ուրախ-բախտավոր օրեր շատ լինեն: Իսկ հայկական Ամանորի տոնածառը զարդարվում էր չոր ճյուղի վրա գունավոր թելերից կախելով մրգեր, չրեր ու խմորեղեններ:

Մեր պապերը Ամանորին ուտում էին միայն բուսական ծագում ունեցող ուտեստներ: Քանի որ Ամանորը Սուրբ Ծննդից առաջ էր լինում` 7-օրյա պասի շրջանում, հետևաբար Ամանորի կերակրացանկից բացառված էին կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի ուտեստները:

Սակայն դա չի նշանակում, որ սեղանները լի ու առատ չէին: Այնուամենայնիվ, Ամանորի խմորեղենի մեջ չէր օգտագործվում կաթնային ծագում ունեցող մթերք կամ ձու, իսկ սառն ու տաք ճաշատեսակները պատրաստում էին տարաբնույթ ընդեղենից ու հատիկեղենից:

Շատ տարածված է եղել հատիկեղենից ու ընդեղենից պատրաստված կոլոլակները, ինչպես նաև պասուց ճաշատեսակները:

Ժամանակակից Ամանորի սեղանները թերևս ժառանգել են միայն պասուց դոլման: Նախկինում ամանորյա սեղանները իրենց ճոխությամբ տոնական էին և ֆինանսական մեծ բեռ չէին տանտիրոջ համար, քանի որ մարդիկ սեղանին էին դնում ողջ տարին իրենց մշակած ու ամբարած բարիքը: Ի դեպ, այս շրջանում էին նաև տոնվում հարսանիքները, քանի որ տունը բերք ու բարիքով լի էր:

Читать далее »