Рубрика: Տնտեսագիտության հիմունքներ

Փող և փողի ծագումը։ Ոսկու դերը որպես ընդհանրական արժեք

Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է,  որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է.  փող է համարվում այն,  ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում և ընդունվում:

Փողի էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց,  որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողր էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի:

Առանց փողի անհնար է ժամանակակից շուկայական տնտեսության գործունեությունը, որովհետև փողի միջոցով են իրականացվում և գնահատվում բոլոր տնտեսական գործառնությունները: Փողը կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է նաև որպես հարստության չափանիշ:  Դեռևս տնտեսագիտության առաջին դպրոցի ներկայացուցիչները` մերկանտիլիստները, երկրի հարստությունը գնահատել են ոսկու և արծաթի քանակի, դրանց պաշարների հիման վրա: Փողը առանձնահատուկ է նաև նրանով, որ,  ի տարբերություն մյուս ապրանքների, դրա նկատմամբ մարդկային պահանջմունքները գրեթե անբավարարելի է: Մարդիկ անհագ ծարավ ունեն փողի նկատմամբ, որովհետև փողն ամենազոր ուժ ունի և կարող է լուծել բոլոր տեսակի պրոբլեմներն ու խնդիրները: Այդ է պատճառը, որ փողի, հատկապես ոսկու նկատմամբ մարդկանց մոտ երկրպագություն է առաջացրել: Նրանք ֆետիշացրել, աստվածացրել են փողը: Այն հանդես է գալիս որպես ցանկացած կապիտալի սկզբնական, ելակետային ձևը: Ամեն մի կապիտալ, որտեղ էլ որ այն ներդրվելու լինի, իր գործունեությունը կամ տնտեսության շրջանառությունը սկսում է փողի տեսքով:

Փողի տնտեսական բնույթը, նրա էությունը, դերն ու նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես է առաջացել փողը: Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը: Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը: Օրինակ` Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ: Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները •ոյություն ունեն նաև մեր ժամանակներում:

Փողը ծա•ել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման հետևանքով: Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ: Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն: Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական ձևերին, որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում: Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s