Рубрика: Без рубрики, Խոսքի զարգացում

Բրենդան Դան- Խաբեություն

Մոն սպասում էր դասարանից դուրս: Նա իրեն վատ էր զգում: Նա  իրեն վատ էր զգում քննական ողջ շաբաթվա ընթացքում: Այսօր նա երկու քննություն ունի: Ֆիզիկան առաջինն է, իսկ նա ատում է ֆիզիկան. դա նրա չսիրած առարկան է: Բայց դա նրա վերջին քննությունն է: Թերին իր շարքից հետ նայեց, հետո արագ թեքվեց: Մոն մտածում էր, որ նա մեղավոր է: Նա ֆիզիկայից ոչ մի խնդիր չունի: Նա ընդհանրապես ոչնչից խնդիր չունի:

-Բարև Մո, այսօր քո սիրելի քննությունն է,- ասաց Նիման, հենց մոտեցավ նրան: Թերին կրկին ետ նայեց:

-Ի՞նչ է պատահել նրան,- ասաց Նիման,- ես կարծում էի, թե դուք ընկերներ եք:

-Ես էլ էի այդպես մտածում,- ասաց Մոն,- բայց նա արդեն երկու շաբաթ է՝ ինձ հետ չի խոսել: Նա խոստացավ օգնել ինձ, որպեսզի նախապատրաստվեմ ֆիզիկայի քննությանը, բայց հետո  չպատասխանեց ո՛չ իմ զանգերին, ո՛չ իմ նամակներին: Երբ ես զանգահարեցի նրանց տուն,  մայրն ասաց, որ նա զբաղված է:

— Նա չի հիշում, թե ովքեր են իր ընկերները,- ասաց Մոն բարկացած:

-Դու լսու՞մ ես Մաուլի Քուին: Պարոն Ռիդը զրուցում էր դասարանի հետ, իսկ մյուս ուսանողները մտնում էին քննասենյակ: Մոն անհանգստացած նայեց Նիմային և հետևեց նրանց:

Մոն չէր կարողանում պատասխանել հինգերորդ հարցին, այն շատ դժվար էր: Նա  նայեց և տեսավ Թերիին՝  հաջորդ շարքում նստած: Մոն անակնկալի եկավ: Թերին իր հեռախոսը դրել էր սեղանի տակ և այնտեղից կարդում էր: Մոն չգիտեր ինչ մտածել: Մի՞թե Թերին միշտ այդպես է գնահատականներ ստացել: Նա շատ բարկացած էր Թերիի վրա,  բայց չգիտեր ինչ անել: Նա ցանկանում էր ասել ուսուցչին,  բայց ի՞նչ կմտածեին մյուսներն իր մասին: Դա արդար չէր: Մոն երբեք խարդախություն չէր արել և ձախողվել էր շատ քննություններից:  Նա նայեց Մոյին և տխուր ժպտաց:

—  Վերջացրե՛ք գրելը և ցած դրեք գրիչները,- ասաց Պարոն Ռիդը և սկսեց հավաքել քննւթյան թերթիկները:

Օ՜, ո՛չ, Մոն չի պատասխանել երկու հարցի: Նա նորից կձախողվի:  Ճաշի ժամին Մոն ցանկանում էր խոսել Թերիի հետ, բայց չգտավ նրան խոհանոցում: Հաջորդ քննությունը պատմությունն էր: Դա Մոնի սիրած առարկան էր, բայց նա լավ չէր զգում: Նա բարկացած էր Թերիի վրա: Նիման գնաց տուն ճաշից հետո, ուստի Մոն  չկարողացավ նրա  հետ էլ  խոսել: Նա գնաց գրադարան՝ պարապելու: Նա չգիտեր ինչ անել Թերիի հետ: Մտածում էր պատմել ուսուցչին, բայց բոլորը կատեին իրեն, եթե ինքը աներ դա: Նա մտածեց, որ այդպես արդար չի լինի: Թերին այսքան ժամանակ լավ գնահատականներ էր ստանում խաբեությամբ, իսկ ինքը կարծում էր, թե իրենք ընկերներ ենք: Հենց այդ ժամանակ Պարոն Ռիդը անցավ նրա սեղանի մոտով.

-Պարոն Ռիդ …

Կեսօրին Մոն նստած էր Թերիի ետևում, նորից պատմության քննության ժամանակ, բայց Թերին չհանեց իր հեռախոսը: Գուցե նա չէր ուզում անարդարության դիմել պատմության քննությանը: Մոն նորից իրեն վատ զգաց, բայց նա չէր վախենում այս քննությունից: Ինչու՞  նա այդ մասին պատմեց Պարոն Ռիդին: Բայց հիմա արդեն շատ ուշ էր: Նա ուզում էր, որպեսզի Մոն նայեր նրան և նշան տար, երբ տեսներ, որ Թերին օգտագործում է հեռախոսը քննության ժամանակ: Նա գրում էր վերջին հարցը, երբ տեսավ, որ Թերին պահել է հեռախոսը սեղանի տակ: Առանց մտածելու Մոն վեր նայեց և նշան արեց պարոն Ռիդին: Թերին նայում էր իր հեռախոսին և չլսեց, թե ինչպես պարոն Ռիդը լուռ մոտեցավ իր սեղանին: Նա ոչինչ չասաց: Թերին անակնկալի եկավ: Նա վերցրեց Թերի քննական թերթիկը և ցույց տվեց դուռը, ասելով, որ Թերին դուրս գա քննասենյակից: Թերին լաց լինելով մոտեցավ դռանը: Բոլորը նայում էին նրան, իսկ Մոն իսկապես զղջաց:

Նա դուրս էր գալիս դպրոցից, երբ իր ետևում ոտնաձայներ լսեց.  Թերին էր:

— Մո՛, սպասիր,- կանչեց նա,- ես ուզում եմ խոսել քեզ հետ: Մոն նկատեց, որ Թերին արտասվել է, նրա դեմքը գունատ էր, իսկ աչքերը՝ կարմիր: Մոն չէր կարողանում խոսել:

— Լսի՛ր, կներես, որ չէի պատասխանում քո զանգերին, բայց մենք խնդիրներ ունեինք: Հայրիկս սրտի կաթված է ստացել և  հիմա հիվանդանոցում է: Նա այսօր դժվար վիրահատություն ունի, և ես շատ անհանգիստ եմ: Ես գիտեմ՝ հիմար կհնչի, բայց ես կարդում էի մայրիկիս նամակները, որպեսզի իմանայի, թե ինչպես է ամեն ինչ անցնում, բայց պարոն Ռիդը բռնեց ինձ: Նա մտածեց, որ ես արտագրում եմ: Բայց հիմա նա ինձ հավատում է: Ես ցավում եմ, որ չեմ պատմել քեզ, թե ինչ է պատահել: Ես գիտեմ դու լավ ընկեր ես: Կներե՞ս ինձ:

Աղբյուրը՝  այստեղ:

Թարգմանեց Քոլեջի թարգմանիչ-գործավարների խումբը:

Խորհրդատու՝ Անահիտ Մելքոնյան

Խմբագրեց Թամար Ղահրամանյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s