Рубрика: Без рубрики, Պատմություն

Վլադիմիր Իլյիչ Ուլյանով(Լենին)

Картинки по запросу Լենին
Վլադիմիր Իլյիչը ծնվել է 1870 թվականի ապրիլի 22-ին՝ Սիմբիրսկում (այժմ՝ Ուլյանովսկ): Նրա հայրը՝ Իլյա Նիկոլաևիչը, Սիմբիրսկի նահանգի ժողովրդական ուսումնարանների տնօրենն էր: 1877 թվականին նա պետական խորհրդականի աստիճան է ստանում՝ 4-րդ կարգի քաղաքացիական աստիճան, որը համարժեք էր գեներալ-մայորի զինվորական աստիճանին: Այդ աստիճանը իրավունք էր տալիս ժառանգական ազնվականության: Այսպիսով, Վլադիմիր Իլյիչը ազնվական էր:

1887 թվականին պատանի Վլադիմիր Ուլյանովն ավարտում է Սիմբիրսկի գիմնազիան: Գիմնազիայի տնօրենը Ֆ. Մ. Կերենսկին էր, ում որդին՝ Ա. Ֆ. Կերենսկին, 1917 թվականին գլխավորում է ժամանակավոր կառավարությունը:

Վլադիմիր Իլյիչը գիմնազիան ոսկե մեդալով է ավարտում: Հասունության վկայականում նա միայն մեկ 4 ուներ՝ տրամաբանությունից:

Նույն՝ 1877 թվականին Ուլյանովն ընդունվում է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Բայց հենց առաջին կուրսում նրան հեռացնում են՝ ապօրինի ուսանողական խմբակի մասնակցելու համար: Նրան արգելում են ցերեկային բաժնում սովորել: Նա ստիպված է լինում քննությունները հեռակա հանձնել և 21 տարեկանում դառնում է Ռուսաստանի ամենաերիտասարդ փաստաբանը:
Похожее изображение

Մանկության և պատանեկության տարիներին Վլադիմիր Իլյիչը մի քանի անգամ սկսել է ծխել: Համալսարանում սովորելու ժամանակ նա նորից է սկսում ծխել: Մայրը՝ Մարիա Ալեքսանդրովնան, ամեն կերպ փորձում էր որդուն ետ պահել կործանիչ սովորվությունից, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ նա հայտարարում է, որ ծխախոտն ավելորդ ծախս է այն ժամանակվա իրենց ոչ հարուստ ընտանիքի համար: Հենց դա էլ երկաթե փաստարկ է դառնում, և Վլադիմիրը մեկընդմիշտ թարգում է ծխելը:

«Լենին» կեղծանունն առաջին անգամ ի հայտ է եկել 1901 թվականին: Իր աշխատանքներից մի քանիսը Վ. Ի. Ուլյանովը սկսկում է ստորագրել «Ն. Լենին» կեղծանվամբ: Այս կեղծանվան առաջացման շատ վարկածներ կան: Վարկածներից մեկի համաձայն՝ XX դարասկզբում Իլյիչն օգտագործել է իրականում գոյություն ունեցող Նիկոլայ Լենինի անձնագիրը: Իսկ ընդհանուր առմամբ Լենինի կենսագիրները հաշվել նրա 148 կեղծանուն:

Картинки по запросу Լենին

1917 թվականին Նորվեգիան առաջարկել է Լենինին շնորհել խաղաղության Նոբելյան մրցանակ: Միջնորդությունը մերժվում է, քանի որ հայտերի ընդունման ժամկետն արդեն ավարտվել էր: Այնուամենայնիվ, Նոբելյան կոմիտեն հայտարարում է, որ դեմ չի լինի խաղաղության մրցանակ շնորհել Լենինին, եթե Ռուսաստանում խաղաղություն հաստատվի: Սակայն սկսված քաղաքացիական պատերազմը թույլ չի տալիս, որ Լենինը Նոբելյան դափնեկիր դառնա:

XX դարի 30-ական թվականներին Լենինի դիմանկարները և քանդակները ստեղծում էին Իոսիֆ Սլավկինի կերպարից, ով նույնպես իրավաբան էր և արտաքինից շատ նման էր Լենինին: Սակայն մի անգամ Ն. Կ. Կրուպսկայան նկատում է, որ Սլավկինն այնքան էլ նման չէ հեղափոխության առաջնորդին: Նրան կանչում են Կենտրոնական Կոմիտե և ստորագրություն են վերցնում, որ դադարեցնի բնորդել Լենինի կերպարում:

Ռուսաստանում Լենինի անունն է կրում ավելի քան 5000 փողոց:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s