Рубрика: Ընդհանուր աշխատանքային գործունեության հիմունքներ

Սոցիալականացում և անձը

Image result for սոցիալականացումՍոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։

Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։

Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։

1.    Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։

2.    Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես)   որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։

3.    Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :

4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։

Անձը իր կյանքի գործունեության ընթացքում կատարում է բազմաթիվ սոցիալական դերեր, հանդես գալիս դերերում։ Այդ պատճառով էլ սոցիալական դերը և դրանով պայմանավորված դերային վարքագիծը անձի սոցիալական վարքից վերցրած կողմն է։

Սոցիալական դերը տվյալ անձից սպասվող հավանության արժանացած վարքի այն նորմատիվ ձևն է, որի օգնությամբ անձը գրավում է որոշակի դիրք հասարակական և միջանհատական հարաբերություններում։

Մարդու սոցիալական դերերը բազմազան են։ Սոցիալական իրադրության փոփոխության հետ փոխվում է նաև մարդու սոցիալական դերը։
Սոցիալական դերը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ հայտնի է, թե ում հետ, ում համար է այն կատարվում։ Անհնար է կատարել ամուսնու դեր, երբ ամուսնացած չես, որդու դեր, երբ ծնողներ չունես, զարմիկի դեր, երբ հորեղբայր կամ հորաքույր չունես։ Կամ թե մարդը չի կարող պետի դեր կատարել, երբ ենթականեր չունի, մանկավարժի դեր՝ առանց աշակերտների, զորավարի դեր՝ առանց զորքի և այլն։ Դա հնարավոր չէ, քանի որ սոցիալական դերը արտացոլում է անձի սոցիալական վարքն ու տարբեր սոցիալական ֆունկցիաները։

Հետևաբար, սոցիալական դերը հասարակության կողմից մշակված մարդու սոցիալական գործողություններն են որոշակի սոցիալական իրադրություններում։

Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։  Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և «մոռանալ», չկատարել դերային պարտականությունները :

Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից:

Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s