Рубрика: Առողջապահության հիմունքներ

Դեղնախտ

Картинки по запросу դեղնախտ
Դեղնախտը հիվանդություն է, որով ախտահարումը առաջ է բերում մաշկի, աչքի սպիտապապատյանի և լորձաթաղանթի դեղին գունավորում:
Ըստ առաջացման պատճառների տարբերում են հիվանդության հետևյալ տիպերը.
1. լյարդային (պարենքիմային)
2. մեխանիկական
3. արյունատարրալուծական
Լյարդային դեղնախտն առավել հաճախակի դեպքերում առաջանում է վիրուսային լյարդաբորբի կամ քրոնիկական ալկոհոլամոլության ժամանակ։ Խանգարվում է բիլիռուբինի արտադրանքն ու արտազատումը դեպի աղիքներ: Հիվանդության ժամանակ կղանքն անգունանում է, իսկ մեզի գույնը` մգանում։ Մեխանիկական տիպի դեղնախտն առաջանում է լեղուղիներում լեղու կանգից, սա կարող է տեղի ունենալ այն դեպքերում, երբ ընդհանուր լեղածորանը խցանվում է քարով, լեղին ուղի չի ունենում անցնելու աղիքներ, և արյան մեջ ավելանում է բիլիռուբինի տոկոսը։ Մեխանիկական դեղնախտի ժամանակ կղանքն անգունանում է, մեզի գույնը` մգանում, հիվանդի մոտ նկատելի մաշկի քոր է առաջ գալիս։ Արյունատարրալուծական դեղնախտը բնորոշվում է արյան մեջ էրիթրոցիտների արագ քայքայմամբ, ինչպես նաև նրանց մեջ եղած բիլիռուբինի արտազատմամբ։ Արյունատարրալուծական դեղնախտի ժամանակ կղանքը և մեզը մուգ գույնի են դառնում։
Դեղնախտի ժամանակ դեղնությունը սովորաբար սկզբում սկսվում է աչքի սպիտակ պատյանում, լեզվի տակ, այնուհետև անցնում է մաշկին։ Անհրաժեշտ է նշել, որ գույնի մգությունը պայմանավորված է բիլիռուբինի պարունակությամբ և տոկոսով։ Հիվանդությունը հաճախ բնորոշվում է նաև մաշկի քորով, որը նյարդային վերջույթները լեղաթթուներով գրգռվելու արդյունք է հանդիսանում։
Դեղնախտի ժամանակ պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության, որպեսզի հիվանդը վարակի բուն չհանդիսանա շրջապատողների համար: Մեխանիկական դեղնախտի ժամանակ առանձին դեպքերում կարիք է լինում վիրաբուժական միջամտության։ Նորածինների կյանքի 2-3-րդ օրը հաճախ առաջանում է ֆիզիոլոգիական դեղնախտ, որը հիմնականում պայմանավորված է լյարդի ֆունկցիայի ժամանակավոր անբավարարությամբ: Սակայն այս երևույթը հիմնականում անհետանում է կյանքի 1-2-րդ շաբաթում և բուժում չի պահանջում։ Հիվանդությունը կարող է տեղի ունենալ նաև մոր և երեխայի արյան անհամատեղելիության արդյունքում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s