Рубрика: Без рубрики, Նախագծեր

Իմ հաշվետվությունը (2018-2019թթ․)

Ես Մերի Հաջյանն եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի նախադպրոցական կրթություն բաժնի երկրորդ կուրսում։ Կիսամյակի ընթացքում ես ձեռք եմ բերել բազմաթիվ գիտելիքներ հետեևյալ առարկաներից՝ հայոց լեզվից և գրականությունից, ռուսաց լեզվից, հայոց պատմությունից, լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներից, երաժշտության և ուսուցման մեթոդիկայից, անգլերենից, քաղաքական և սոցիալական հիմունքներից, առողջապահությունից, նախադպրոցական մանկավարժությունից և պատրաստել բազմաթիվ իրեր ձեռարվեստի ժամանակ։ Գրականության  ժամերին կարդացել ենք բազմաթիվ գրողների ստեղծագործություններից։ Կրադացել ենք Վիլյամ Սարոյանի, Դիոն Բուցատիի, Գաբրիել Գարսիա Մարկեսի նաև երիտասարդ ստեղծագործող Անի Կարապետյանի գործերից։ Կատարել բազմաթիվ թարգմանություններ ռուսերեն լեզվից։ Պատմության դասերին չի լինում անգամ մի դաս, որն անցկացնենք առանց բանավեճերի և տարբեր թեմաների վերաբերյալ քննարկումերի։
Առավոտյան ընդհանուր պարապունքները մեզ մոտ միշտ շատ ուրախ և ակտիվ են անցնում։ Աշխատում եմ միշտ ներկա գտնվել դրանց ժամանակ։ Մենք սկզբում օրվա նորություններին ենք ծանոթանում, այնուհետև երգում մեր ազգային ազատագրական երգերից, իսկ այնուհետև պարում։Այս կիսամյակին աշխատել եմ ակտիվ մասնակցել նաև ճամփորդություններին։ Օրինակ հենց սեպտեմբերի մեկին մենք կրթահամալիրով ճանապարհվել ենք Արագած լեռան հարավային գագաթը։ Հոկտեմբերի կեսերին գնացքով ուղրորվել եինք Գյումրի։ Այդ ճամփորդությունը իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունեցավ։ Ոչ միայն նրա համար, որ գնացքով էի ճամփորդում առաջին անգամ։ Մեր էկոլոգիայի դասխոս՝ ընկեր Նելլի հետ շրջել ենք Էջմիածնի Ջրառատ գյուղով և այցելել այնտեղի ջերմոցային տնտեսությունները։ Մեր սիրելի տիկին Նոնայի հետ միասին այցելել ենք <<Զանգակ>> հրատարակչությունը։ Ծանոթացել այնտեղի դժվարին աշխատանքների հետ։
Նաև շատ եմ սիրում մեր Մեդիաուրբաթները։ Միաշտ ուրախ, միշտ զվարթ և չկրկնվող միջոցառումեր են կազմակերպում մեր կրթահամալիրի դասավանդողները։ Մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ, հաճախակի ունենում ենք հյուրեր տարբեր երկրներից, և դա ևս մեկ առիթ է դառնում ծանոթանալ ուրիշ երկրների մշակույթին և հենց մարդկանց։ Անդեն ավանդույթ են դառել նաև հայկական ավանդական հարսանիքներ կազմակերպել կրաթահամալիրում, որոնք նույնպես տարբերվում են սովորական դարձաց և <<շաբլոն>> մյուս բոլոր հարսանիքներից։
Անհամբեր սպասում եմ նորություններին, որոնք համոզված եմ ինձ չեն սպասեցնի։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s