Posted in Без рубрики, Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Ցունամի

Картинки по запросу ցունամի
Ցունամի
 , հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ-ի, իսկ երբեմն էլ՝ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի(եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։
Картинки по запросу ցունամի

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s