Рубрика: Առողջապահության հիմունքներ

Կարմրուկ

Картинки по запросу Կարմրուկ
Կարմրուկը
 սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով,ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Բելսկի-Կոպլիկ-Ֆիլատովի բծերով):

Պատմական տեղեկություններ.
Հիվանդությունը հայտնի է արդեն 2 հազարամյակ: XVIII դարում միայն այն անջատվեց ցանային հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր: 1911թ. Անդերսոնը և Գոլդբերգը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թվին Ջ. Էնդերսը և Տ. Կ. Պիբլսը ստացան կարմրուկի վիրուսը: Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի`1/ մինչև հակաբակտերիային բուժումը, 2/ հակաբակտերիային բուժման շրջան և 3/ ակտիվ պատվաստային շրջան: Առաջին փուլը բնորոշվում էր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ:Զարգացման երկրորդ շրջանը նշանավորվեց մահացության էական իջեցմամբ,սակայն դեռևս բարձր հիվանդացությամբ: Կարմրուկի պատմության զարգացման մեջ խիստ կարևորագույն էտապ էր 1967 թվականին գործնական կիրառություն ստացած շճականխարգելումը, որը հնարավորություն տվեց էապես նվազեցնել հիվանդացությունը և այդ վարակը դարձրեց կառավարելի:

ՊատՃառագիտություն.
Հիվանդության հարուցիչը միքսովիրուսների ընտանիքին և Morbillivirus ցեղին պատկանող 120-250 նմ չափերով ֆիլտրվող վիրուսն է: Ունի բարդ անտիգենային կառուցվածք և ինֆեկցիոն, կոմպլեմենտ կապող, հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ հատկություններ: Այս անտիգենները օրգանիզմում առաջացնում են համապատասխան հակամարմիններ: Կարմրուկի վիրուսը պարունակում է ՌՆԹ: Այն առաջին անգամ` 1954 թվին ստացել են ամերիկացիներ Էնդերսը և Պիբլսը, որոնք մշակել են վիրուսի աճեցման մեթոդը հյուսվածքային կուլտուրաներում: Հարուցիչը խիստ անկայուն է արտաքին միջավայրում, արագ ոչնչանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և տեսանելի լույսից: Խիստ զգայուն է չորացման հանդեպ: Արագ (30 րոպեի ընթացքում) ինակտիվանում է 56°C-ից բարձր ջերմաստիճանում, թթու միջավայրում (pH-2,0-4,0), ախտահանիչների ազդեցությունից: Համեմատաբար կայուն է ցածր ջերմաստիճանում: Մինչև -72°C հիվանդի սառեցված արյունը պահպանում է իր վարակիչ հատկությունները 14 օր: Հիվանդության կատարալ շրջանում և ցանավորման առաջին ժամերին վիրուսը կարելի է ստանալ արյունից և քիթ-ըմպային արտադրուկից:Ախտահարված հյուսվածքներում կարմրուկի վիրուսը կարող է առաջացնել սինցիտիաներ և գիգանտ բազմակորիզ բջիջներ: Կարմրուկային վիրուսի տարատեսակներից է (սիբս) շների և եղջերավորների ժանտախտի վիրուսը, որը օժտված է հակակարմրուկային հակամարմիններ առաջացնելու հատկությամբ, հետևաբար և հակակարմրուկային իմունոգլոբուլինը արդյունավետ է այդ հիվանդությունների նկատմամբ:

Համաճարակաբանություն.
Կարմրուկը անթրոպոնոզ, դասականորեն մանկական վարակ է: Վերջին 10-15 տարիներին հիվանդացությունը աճել է 16-17 տարեկանների և մեծահասկների շրջանում:
Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է` ինկուբացիոն շրջանի վերջին օրերից, ողջ կատարալ և որոշ չափով ցանավորման շրջանում: Վիրուսակրություն կարմրուկի համար գոյություն չունի: Աբորտիվ և միտիգիրացված (թուլացված) ձևերով հիվանդները նույնպես վարակի աղբյուր են, սակայն ավելի կարճատև և քիչ վարակիչ: Վարակի փոխանցման մեխանիզմը աէրոգենն է` օդա-կաթիլայինը: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: Չի բացառվում կարմրուկի տրանսպլացենտար փոխանցումը: Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ համընդհանուր է, մոտենում է 100%-ի: Անընկալունակ են մինչև 3 ամսեկան երեխաները: 99% դեպքերում կրած հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն իմունիտետ ողջ կյանքի ընթացքում: Կրկնակի հիվանդացությունը խիստ հազվադեպ երևույթ է: Հետպատվաստային իմունիտետը ձևավորվում է պատվաստված մարդկանց 90%-ի մոտ և պահապանվում է 20 տարի: Կարմրուկն ունի պարբերականություն ` 8-10 տարին մեկ անգամ: Պլանային պատվաստումները փոխեցին հիվանդության դասական սեզոնայնությունը (դեկտեմբեր-հունվար) և այժմ այն առավել հաճախ հանդիպում է գարնան-ամռան ամիսներին:

Կարմրուկին բնորոշ է օջախայնությունը, հատկապես հատկապես ՙակտիվ՚ օջախներ են համարվում փակ կոլեկտիվները` մանկատներ, մանկամսուրներ, մանկապարտեզներ և այլն: Վերջին տարիներին կարմրուկը հանդիպում է սպորադիկ դեպքերի ձևով: Նախկինում մահացությունը խիստ բարձր էր, հատկապես կյանքի առաջին 2 տարիներին: Մահացությունը վաղ հասակում պայմանավորված էր հիմնականում թոքային, իսկ դեռահասների մոտ` նյարդային բարդություններով:

Ախտածագում և պաթոմորֆոլոգիա.
Վարակի մուտքի դռներ են վերին շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից ներթափանցելով օրգանիզմ, վիրուսը բազմանում է շնչական ուղիների էպիթելում և շրջանային ավշային հանգույցներում: Ինկուբացիոն շրջանի 3-5-րդ օրը դիտվում է կարճատև վիրուսեմիա: Վիրուսը հեմատոգեն տարածվում է ողջ օրգանիզմով, ֆիքսվում և կուտակվում է ռետիկուլոէնդոթելյար համակարգում: Իմուն համակարգի փոխազդեցությունը վիրուս պարունակող բջիջների հետ ուղեկցվում է վերջիններիս ցիտոլիզով և երկրորդային թափանցմամբ արյան մեջ (երկրորդային վիրուսեմիա): Էպիթելիոցիտների նկատմամբ ունեցած տրոպիզմի շնորհիվ վիրուսը նորից ֆիքսվում է բերանի խոռոչի, աչքի, շնչական ուղիների լորձաթաղանթում: Քայքայված վիրուսի կոմպոնենտներով պայմանավորված ալերգիան պատճառ է հանդիսանում անոթների վնասման, այտուցի, և բջիջների ու հյուսվածքների նեկրոզի: Կարմրուկային ցանային էլեմենտը անոթային էնդոթելի վնասման հետևանքով շուրջանոթային բորբոքային օջախն է: Վիրուսի տրոպիզմը ԿՆՀ-ի նկատմամբ կարող է պատճառ հանդիսանալ կարմրուկային էնցեֆալիտի: Կարմրուկից մահացած մարդկանց աուտոպսիայի ժամանակ վերին շնչուղիներում, բերանի խոռոչում, աղեստամոքսային տրակտում դիտվում են ալտերատիվ և պրոլիֆերատիվ փոփոխություններ, համարյա բոլոր օրգաններում հայտնաբերվում են նեկրոտիկ փոփոխություններ, լյարդում, փայծաղում, ավշային հանգույցներում` շուրջանոթային ինֆիլտրատներ: Ուղեղի թաղանթներում և ուղեղանյութում առկա են այտուցը, անոթային արյունալեցվածությունը, դիաբեդեզ արյունազեղումները, տարբեր մեծության շուրջանոթային ինֆիլտրատները (գրանուլեմներ):

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s