Рубрика: Без рубрики

Արևելյան Հայաստան: Հարկային սիստեմը

Հողային հարաբերություններ: 19-րդ դարի առաջին տասնամյակում Շահական Պարսկաստանում, հետևաբար նաև նրան հպատակ Արևելյան Հայաստանում երկրի տնտեսությունը առաջ էր գնում Շարիաթի ակզբունքի համաձայն. տնտեսության առանցքային բաղադրիչներն էին գյուղատնտեսությունն (մասամբ նաև արհեստագործությունը), իսկ հողը մեծամասամբ պետական կամ շահի սեփականությունն էր (Հողի սեփականության ձևերից ամենատարածվածի` պետական հողերին պատկանող գյուղերից ստացվող ռենտան` հողի հարկը, ուղղվում էր խանի գանձարան, որը ծառայում էր խանական արքունիքի և ռազմական ծախսերը հոգալու համար): Չնայած նրան, որ երկրում գերակշռում էր հողի սեփականության պետական ձևը, այնուամենայնիվ գոյություն ունեին հողի սեփականության այլ ձևեր`մուլքադրական և թիուլդարական: Եթե հողի պետական սեփականության ժամանակ հարկահավաքությամբ զբաղվում էր պետությունը, ապա մուլքադրական սեփականության ժամանակ` մուլքադարները, ովքեր իրավունք ունեին իրենց պատկանող հողատարածքում գտնվող հայաբնակ գյուղերից գանձել«մուլք» կոչվող հարկը, որը կազմում էր բերքի1/10-րդ մասը: Մուլքադարները անձամբ չէին իրականացնում
հարկահավաքությունը, այլ պետական հարկահավաքից վերցնում էին իրենց մասնաբաժինը: Մուլքադար լինելու համար պետք էր ունենալ հողի գնումը, նվիրատվությունը կամ ժառանգությունը հաստատող փաստաթուղթ: Հողատիրության երրորդ ձևը թիուլդությունն էր, որը տրվում էր առանձին անհատների` որպես պարգևատրում պետությանն մատուցած իրենց ծառայությունների դիմաց: Այն ենթադրում էր պարգևատրված հողի ժամանակավոր կամ ցմահ օգտագործում:

Հարկային քաղաքականություն: Ապրելով Պարսկաստանի հպատակության տակ` հայերը ստիպված էին վճարել բազմաթիվ հարկեր, որոնք էլ ավելի էին դժվարացնում հայ գյուղացու կյանքը: Արևելյան Հայաստանում կիրառվող հարկատեսակները դասվում էին երկու մեծ խմբի`դրամական և բնամթերային: Դրամական հարկերը ամրագրված չափ ունեին, դրանք գանձվում էին աշնանը` բերքահավաքից հետո, կամ փետրվարին, երբ ավարտվում էր բամբակի զտումը: Հարկահավաքությունը իրականացվում էր խանական ֆարաշներիկողմից, որոնք պարտադրում էին գյուղացիներին ճիշտ ժամանակին կատարել իրենց վճարումները, հակառակ պարագայում սպառնում էր տուգանք: Բնամթերային հարկերը կազմում էին տվյալ տարածքից ստացված բերիքի 1/10-րդ մասը: Բնամթերքից ստացված հարկը կարող էր լինել և’ մուլք (հարկված գումարի մուլքադարին տրվող 1/10-րդ մասը), և’բահրա (ռենտայի այն մասը, որը գնում է պետության գանձարան): Հարկային սիստեմը կարգավորելու համար գյուղերը ըստ իրենց տարածքի, ըստ ֆինանսական հնարավորությունների բաժանված էին երեք խմբի` բահրաքյարական, յարիքյարականև ռանչպարական: Գյուղերն էլ իրենց հերթին բաժանվում էին բինաչանների` տնտեսական միավորների, որոնք բաղկացած էին մի քանի ֆինանսապես բարձր դիրքում գտնվող ընտանիքներից: Երկրում բինաչաների բաշխվածությունը խիստ անհավասարաչափ էր. գյուղեր կային, որոնք ունեին մեկ բինաչա, մինչդեռ մեկ այլ գյուղում բինաչաների թիվը հասնում էր մի քանի տասնյակի: Երևանի խանություններում բոլոր բինաչաների թիվը 1093 էր, որոնցից տարեկան գանձվում էր ավելի քան 7836 թուման դրամական հարկ: Առանձնակի բարձր էր խաղողի այգիների համար վճարվող հարկի դրույքաչափը: Մահմեդականները իբր գինի չպատրաստելու համար ազատված էին այդ հարկատեսակից, մինչդեռ հայկական գյուղերը խաղողի այգիների համար վճարում էին 680 թուման հարկ, իսկ գինու և օղու վաճառքով զբաղվելու համար` 110 թուման: Երևանյան շուկաներում ծխախոտի վաճառքից գանձվում էր 72 թուման, իսկ Սևանա լճում ձկնորսությունից` 100 թուման: Բացի գյուղատնտեսական գործունեության արդյունքով վճարված հարկերից, Պարսկաստասում ապրող հայերը վճարում էին նաև այլ ծառայությունների դիմաց: Երևան խանություններից գանձվում էր 145 թուման, որպես միրաբների(շրջբաժանների) վարձ, որոշակի գումար վճարում էին հարկահավաքի ծառայության դիմաց (այդ հարկատեսակը կոչվում էրղուլլուղ-փումի): Քաղաքային անվտանգությունը ապահովելու համար հայերը վճարում էին 72 թուման, սակայն այդ գումարը ուղղվում էր Սարդարի գրպանը, վերջինս այդ գործը հանձնարարում էր իր մարդկանց: Շահին հարկատու էին նաև հնձվորները, որոնց տարեկան հարկը կազմում էր 34 շահի, մոտավորապես 400 թուման, որը նույնպես հարստացնում էր սարդարի անձնական գանձարանը: Հայերը վճարում էին նաև իրենց արտադրանքը արտահանելու համար. գոյություն ուներ սահմանված որոշակի գումար յուրաքաչնուր ապրանքատեսակի համար: Ուղղակի հարկերից բացի գործում էին նաև անուղղակի հարկեր` մաքսատուրքեր, դրամահատություններ, որոնք շահի գանձարանի համար պակաս եկամտաբեր չէին: Այսպիսով` ուղղակի և անուղղակի դրամական հարկերից ամբողջ Հայաստանում հարկվող գումարը կազմում էր 30709,2 թուման, սակայն դրամական հարկերից բացի կային նաև բնամթերային հարկեր, որոնց չափը կախված էր գյուղի միջին սոցիալական դիրքից(բահրաքյարական, յարիքյարական և ռանչպարական գյուղեր): Բահրաքյարական գյուղերի բնակիչները վճարում էին երկրագործական բոլոր մթերքների 1/3-րդ մասը, յարիքյարական գյուղերում` բերքի կեսը, իսկ ռանչպարական գյուղերում հարկվում էր բերքի 2/3-րդ մաս` թողնելով գյուղացիներին այնքան, որքան հարկավոր է սովից չմահանալու համար: Լավ հողեր և առատ ջուր ունեցող գյուղերի բնակիչները ստիպված էին կրել մեկ այլ պարտականություն` փարաքար: Նրանց տալիս էին սերմացու, իսկ բերքահավաքին վերցնում էին հինգ անգամ ավելի բերք: Այս ամենից բացի գյուղացիներից վերցնում էին անասնակեր, յուրաքանչյուր հարյուր գլուխ այծի կամ ոչխարի դիմաց վերցում էին մեկ ոչխար և մեկ գառ: Բնատուրք հավաքելու համար նշանակվում էին սարքյարներ, որոնք սովորաբար գյուղում հայտնվում էին մայիսին, ցանքերի ժամանակ, սարքյարների ծառայության դիմաց նույնպես վճարում էին բնակիչները: Հայ առևտրականները վճարում էին իրենց շահույթի 20%-ը: Գոյություն ունեին հարկեր ոչ միայն տների, այլ նաև առանձին մարդկանց համար: Կար գլխահարկը, որը գանձվում էր յուրաքանչյուր տասնհինգ տարեկանից մեծ հողագործներից, այն կազմում էր մոտ 1 թուման: Գլխահարկից բացի կար ընտանիքի հարկ` ծխահարկը, որը կազմում էր 2 թուման: Հայերը վճարում էին նաև տոների, հարսանիքների համար: Հայկական յուրաքանչյուր եկեղեցի վճարում էր միջինը 4 թուման, որը ազատ եկեղեցական արարողությունների կազմակերպման իրավունքի ձեռքբերման համար վճարվող գումարն էր: Հարկային սիստեմը տարածվում էր նաև պարսկահպատակ այլ ժողովուրդների և պարսիկների վրա, սակայն նրանք հարկվում էին կրկնակի պակաս, առանձին դեպքերում նույնիսկ ազատված էին հարկերից: Շահական իշխանության կողմից հարկերի գանձումն ուղեկցվում էր ճնշումներով և մասսայական բռնություններով: Երբ պատահում էր, որ բերքը քիչ էր լինում, շահի կարգադրությամբ սկսվում էր հայերի գույքի բռնագրավումը, թալանում էին ամեն հնարավորը, իսկ եթե գումարը այնուամենայնիվ չէր բավարարում վաճառում էին հայ կանանց ու երեխաներին: Սոցիալական բազմաթիվ ճնշումները գոյության անընդունելի պայմաններ էին ստեղծում գյուղացիների համար: Պարսկական հալածանքներին ենթարկվում էին ոչ միայն հայերը, այլև հայ եկեղեցին:Խնդիրը կրոնափոխությունն էր, և նույնիսկ` Աբաս Միրզայի հովհանավորության տակ գտնվող հայոց կաթողիկոսությունը և նրա կենտրոն Էջմիածինը կրոնափոխության վտանգի տակ էին: Նույնիսկ 1810 թվականին, երբ շահական կառավարությունը Էջմիածնին սիրաշահելու քաղաքականություն էր որդեգրել, դարձյալ շարունակվում էին սոցիալական և ֆիզիկական հալածանքները: Տանջանքները տարաբնույթ էին, և դրանց բացատրություն այն էր, որ հայկակական կաթողիկոսությունը չի ենթարկվում պարսկական խանությանը:Հալածանքների նոր առիթ էր ռուս-պարսկական պատերազմը և դրա վերաբերյալ հայերի` ռուսամետ վերաբերմունքը: Պատերազմի ժամանակ բնակիչներին աքսորում էին` զավթելով վերջիններիս ունեցվածքը: Շահական Պարսկաստանում խիստ տարածված էր հայ երեխաների վաճառքը, երբ ծնողները հարկերը վճարելու համար վճարունակ չէին լինում: Պարսկական հալածանքները տարածվում էին բնակչության բոլոր խավերի վրա, թերևս փրկության միակ ելքը հայ ժողովուրդը տեսնում էր Ռուսաստանում: Արևելյան Հայաստանը ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո` 1828 թվականին, համաձայն Թուրքմենչայի պայմանագրի` անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s