Рубрика: Պատմություն

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը

Hackert,_Die_Zerstörung_der_türkischen_Flotte_in_der_Schlacht_von_Tschesme,_1771.jpg

1875 թվականի ամռանը թուրքական տիրապետության դեմ ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում և Հերցոգովինայում: 1876 թվականին ապստամբեցին Բուլղաիրան, Սերբիան և Չեռնոգորիան: Սուլթան Աբդուլ Համիդի զորքերը հատկապես դաժան վարվեցին բուլղար ժողովրդի հետ, կատարելով անօրինական գազանություններ: Սլավոնական ժողովուրդների պայքարը և թուրքական զորքերի դաժանությունները մեծ շարժում առաջացրին Ռուսաստանում: Հասարակությունը պահանջում էր ձեռք մեկնել եղբայրական ժողովուրդներին և ազատել նրանց սուլթանական ռեժիմից: Այն բանից հետո, երբ սուլթան Աբդուլ Համիդը չկատարեց Ալեքսանդր II-ի պահանջները, 1877 թվականի ապրիլին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային: Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալկաններում և Կովկասում՝ հիմնականում Արևմտյան Հայաստանում: Ռուսական զորքերի կովկասյան կորպուսը, որի հրամանատարն էր ծագումով հայ Լորիս-Մելիքովը, 1877 թվականի ընթացքում գրավեց Կարսը, Արդահանը, Օլթին, Ալաշկերտը, Բայազեթը, Բաթումը, և Արևմտյան Հայաստանի և Արևմտյան Վրաստանի մի շարք այլ կենտրոններ: 1878 թվականի փետրվարի ութին ռուսական զորքերը գրավեցին տնտեսական ու ռազմաստրատեգիական խոշոր նշանակություն ունեցող Էրզրում քաղաքը:

Հայ ժողովուրդը, ձգտելով ազատագրվել սուլթանական դաժան ռեժիմից, ամեն կերպ փորձում էր օգնել ռուսական զորքերին: Հայ կամավորներից շատերը աչքի ընկան իրենց քաջությամբ և անձնազոհությամբ: Նրանցից մեկի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի սխրագործությունները պատկերված են Րաֆֆու «Խենթը» վեպում: Կովկասյան ռազմաճակատում տարված հաղթանակների մեջ զդալի դեր խաղացին ռուսական բանակի հայ գեներալներ Տեր-Ղուկասովը, Լազարևը, Շելկովնիկովը, Ալխազովը, Քիշմիշևը ուրիշներ:

Պատերազմ1

Բալկաններում կոտրելով թշնամու դիմադրությունը, ռուսական զորքերը գրավեցին բազմաթիվ ամրացված բերդեր ու քաղաքներ և 1878 թվականին մտան Ադրիանապոլիս, որը գտնվում է Կ. Պոլսից ընդամենը երեսուն կիլոմետր հեռավորության վրա: Թուրքիայի պարտությունը կատարյալ էր(Աբդուլ Կապուտ:):

 

Պարտված Թուրքիան հաշտություն խնդրեց: Սկսվեցին բանակցությունները: 1878 թվականի փետրվարի 19-ին (մարտի 3) Կ. Պոլսից ոչ հեռու գտնվող Սան-Ստեֆանոյում կնքվեց նախնական հաշտության պայմանագիր, որի համաձայն սուլթանական կառավարությունը ճանաչեց Չեռնոգորիայի, Սերբիայի և Ռումինիայի անկախությունը: Բուլղարիային տրվում էր ինքնավարություն, Բոսնիայում և Հերցոգովինայում բարենորոգումներ պիտի կատարվեին: Բեսարաբիայի մի մասը պետք է անցներ Ռուսաստանին և այլն: Այդ պայմանագիրը այնուհետև նախատեսում էր Ռուսաստանին միացնել Բաթումը, Արդահանը, Կարսը, Բայազեթը և Ալաշկերտի հովիտը:

280px-Athosbattle

Սան-Ստեֆանոյի պայմանագրի տասնվեցերորդ հոդվածը վերաբերում էր Արևմտյան Հայաստանին, այն ընդունվել էր Ռուսաստանի պահանջով: Ցարական կառավարությունը պահանջեց սուլթանական կառավարությանը բարենորոգումներ իրականցնել Արևմտյան Հայաստանում՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի վիլայեթներում և երաշխավորել հայ բնակչության ապահովությունը:

 

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը շուտով չեղյալ հայտարարվեց այդ խնդրում հատկապես մեծ էր Անգլիայի և Ավստրո- Հունգարիայի դերը, որոնք վայելում էին Գերմանիայի և նրա կանցլեր Բիսմարկի աջակցությունը: Այդ ուժերին հաջողվեց հասնել այն բանին, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար հրավիրվի հատուկ վեհաժողով: 1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա: Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61- րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա` ի վնաս հայերի: Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի` ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը: Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած` Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է: Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ` Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից:

41_00250469~brennender-palast-in-rom

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s