Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Բերքլի Փիթը գտնվում է հին պղնձի հանքի մեծ փոսում` ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Բուտ քաղաքի մոտ:

Աշխատանքները տեղանքում սկսվել են 1955 թվականին`Atlantic Richfield Company հսկա ընկերության կողմից: Երբ 1982թ-ին հանքը փակվեց, կեղտոտ հողաջուրը սկսեց դանդաղորեն լցվել փոսը: Սկսած 1982թ-ից ջրի մակարդակը բարձրացավ 46 մետրով:
Այս լիճը համարվում է ամենաթունավորն աշխարհում, քանի որ ունի հետևյալ բաղադրությունը` պղինձ, թթուներ, ցինկ, մկնդեղ, արտադրության թունավոր թափոններ: 1995թ.-ին սագերի երամը նստեց լճի ջրի վրա և այլևս չթռավ: Փրկարարները ջրից հանեցին 342 սատկած սագ:
Չնայած լճի ջուրը պարունակում է բազմաթիվ թունավոր նյութեր, որոշ ժամանակ առաջ լճի հատակին հայտնաբերվել են ջրիմուռների և միկրոօրգանիզմների նոր տեսակներ, որոնք առաջացել են կյանքի համար պայքարի արդյունքում: Նրանց կառուցվածքը թույլ է տալիս բավականին լավ զարգանալ նման անբարենպաստ միջավայրում:

Գիտնականները ենթադրում են, որ այդպիսի օրգանիզմների հետազոտությունը կօգնի գտնել քաղցկեղի դեմ պայքարի առավել արդյունավետ դեղամիջոցներ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s