Рубрика: Առողջապահության հիմունքներ

Հոդախախտեր

Похожее изображение
Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին։
Վերին վերջույթի վնասվածքները հաճախ առաջանում են վայր ընկնելու հետևանքով։ Ընկնող մարդն ակամա մեկնում է ձեռքը և, մարմնի ամբողջ ծանրությամբ կտրուկ հենվելով նրա վրա, կարող է վնասել ոսկրերը, կապանները, ջլերն ու մկանները։

ՈՒՍԱԳՈՏՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Թիակը, անրակը և բազկոսկրը միանալով իրար՝ առաջացնում են ուսահոդը։ Ուսահոդի վնասվածքներից են կապանների ձգումն ու պատռվածքը, հոդախախտը, թիակի, անրակի և բազկոսկրի կոտրվածքները։ Անրակի կոտրվածքն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ։ Այն սովորաբար ընկնելու հետևանք է։ Տուժածը վնասված մասում ուժեղ ցավ է զգում։ Ցավը տարածվում Է ամբողջ ձեռքով, և այն նվազեցնելու նպատակով տուժածն առողջ ձեռքով պահում Է վնասված վերջույթը։ Քանի որ անմիջապես անրակի տակ են գտնվում խոշոր անոթները և նյարդերը, ուստի շատ կարևոր է անշարժացնել վնասված վերջույթը՝ դրանց հետագա վնասումը կանխելու նպատակով։

Թիակի կոտրվածքներ հազվադեպ են հանդիպում։ Հաճախ դրանք առաջանում են բավական ուժեղ հարվածի հետևանքով։ Ամենացայտուն նշանը տվյալ դեպքում ձեռքը բարձրացնելու անկարողությունն Է։ Քանի որ թիակի կոտրվածքի առաջացման համար մեծ ուժ է պահանջվում, չի բացառվում, որ այդ ուժն առաջացնի նաև կրծքավանդակի վնասվածք

Ուսահոդի հաճախ հանդիպող վնասվածքը հոդախախտն Է, որը ոլորող, ձգող, սեղմող կամ հարվածող ուժի ազդեցության հետևանք է։ Վերջին երկուսի դեպքում բազկոսկրը կարող Է ներս հրվել հոդի մեջ՝ վնասելով թիակը կամ անրակը։ Արդյունքում կարող է առաջանալ կապանների ձգում, ոսկրերի կոտրվածք։

Ուսի հոդախախտին բնորոշ է հոդի շրջանում ուժեղ ցավը և ցայտուն ձևափոխությունը։ Այս վնասվածքի դեպքում սովորաբար տուժածն առողջ ձեռքով պահում Է վնասված ձեռքը, ինչը թեթևացնում է ուսահոդի ծանրաբեռնվածությունը՝ նվազեցնելով ցավը։

Հիշե՛ք՝ երբեք չի կարելի փորձել ոսկրերն ինքնուրույն տեղը գցել. այդ գործողությունը կբերի միայն վնասվածքի բարդացման, քանի որ պահանջում է հատուկ հմտություն։

ԲԱԶԿՈՍԿՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Բազկոսկրը վերին վերջույթի ամենախոշոր ոսկրն է։ Այն ավելի հաճախ կոտրվում է վերին հատվածում՝ ուսահոդին մոտ կամ ոսկրի մեջտեղում։ Ոսկրի վերին հատվածում կոտրվածքներն ավելի հաճախ հանդիպում են տարեց մարդկանց կամ երեխաների մոտ։ Մինչդեռ ոսկրի միջին հատվածի կոտրվածքները հիմնականում հանդիպում են երիտասարդների մոտ։
Բազկոսկրի կոտրվածքի դեպքում մեծ է արյունատար անոթների և նյարդերի վնասման հավանականությունը։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես ուսահոդի վնասվածքների ժամանակ, այս դեպքում ևս անշարժացրեք ամբողջ վերջույթը։ Անշարժացման համար կարող եք օգտագործել կոշտ բեկակալ։ Բեկակալով բազկոսկրը անշարժացնելուց հետո, եռանկյունաձև կամ փաթույթային վիրակապով անշարժացրեք նաև ամբողջ վերին վերջույթը՝ նախօրոք անութափոսում փոքր բարձիկ տեղադրելով։

Արմնկային հոդը կազմվում է բազկոսկրի ստորին և նախաբազկի ոսկրերի վերին հատվածներից։ Արմնկային հոդի վնասվածքները կարող են հանգեցնել վերին վերջույթի գործունեության երկարատև խանգարման։ Արմնկային հոդում հնարավոր է կապանների ձգում, հոդախախտ, կոտրվածք կամ այդ բոլորը միասին։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Արմնկի վնասվածքի դեպքում, եթե արմունկը ծալած է, և ուղղելը ցավ է պատճառում տուժածին, անշարժացրեք այն դիրքով, որով հայտնաբերել եք: Բեկակալը տեղադրեք անկյունագծով վերջույթի տակ՝ ամրացնելով այն դաստակի մոտ և բազուկի վրա ։ Եթե արմունկն ուղիղ է, ապա անշարժացրեք այդ դիրքով ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s