Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

ԳԼՈԲԱԼ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ

Картинки по запросу ԳԼՈԲԱԼ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ
Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած, գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի եւ հնարավոր ծանր հետեւանքների մասին հիպոթեզը: Սկզբում, հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո, այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը, հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ եւ այլն,  նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված «ջերմոցային էֆեկտի» եւ «գլոբալ տաքացման» պրոցեսներին եւ ինչ չափով, գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էին տալիս, ավելին, առաջարկում էին տարբեր մոդելներ բացատրելու համար իրենց այդ պնդումները: Սակայն, հետագա գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործունեության գործոնը որեւէ շոշափելի դերակատարում չի կարող ունենալ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաեւ, որ Երկրի վրա գլոբալ կլիմայական փոփոխությունները պարբերական բնույթ ունեն, դրանք մոլորակի գեոմագնիսական դաշտի հետ տեղի ունեցող ցիկլիկ, բարդ  պրոցեսների եւ այդ ընթացքում Երկրի մթնոլորտ ներթափանցող տիեզերական ճառագայթման հոսքի պարբերական, գլոբալ փոփոխությունների արդյունք են: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել Երկիր մոլորակի գոյության վերջին 100 մլն եւ ավելի տարիների ընթացքում  նրա մագնիսական (գեոմագնիսական) դաշտի վարքի ուսումնասիրության եւ այլն արդյունքում: Հիմք դրվեց գիտության նոր`«գեոմագնիսական դաշտի վարիացիաների եւ բարձր էներգիայի տիեզերական ճառագայթման ազդեցությունը Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության ու կյանքի էվոլյուցիայի վրա» եւ «գեոհնեաբանություն» ոլորտներին, որոնցում ստացված, գիտական ու կիրառական մեծ հետաքրքրություն ներկայացնող որոշ արդյունքներ կներկայացնենք քիչ ուշ: Տարօրինակն այն է, որ առ այսօր, մեծ թվով բնապահպահպաններ, որոշ մասնագետներ, եւ, հատկապես, միջազգային քաղաքական կառույցներ (ՄԱԿ, ԵՄ եւ այլն), պետական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, առանձին քաղաքական գործիչներ շարունակում են համառորեն պնդել ու «հիմնավորել» Երկիր մոլորակի մթնոլորտի սահմաններում, մարդկային գործունեության, արդյունաբերական որոշակի արտանետումների արդյունքում, «ջերմոցային էֆեկտի» առաջացման վարկածը ինչն էլ, նրանց կարծիքով, հանգեցրել է արդեն իսկ դիտվող, այսպես կոչված «գլոբալ տաքացման» պրոցեսներին: Ավելին` ամեն տարի, Երկրի մթնոլորտ արտանետվող աէրոզոլ նյութերի քանակն ու «ջերմոցային էֆեկտը մեղմելու նպատակով», ապարդյուն կերպով, դրամաշնորհային եւ այլ բազմամիլիարդանոց ներդրումներ են իրականացվում մեղմելու համար «գլոբալ տաքացման», իրենց պնդմամբ, սրընթաց պրոցեսները: Բազմամիլիարդանոց տպաքանակներով տպագրվում են «ջերմոցային էֆեկտի» եւ «գլոբալ տաքացման» պրոցեսների վրա մարդկային գործունեության մտացածին  ազդեցության մասին գրքեր, նկարահանվում են ֆիլմեր, ստեղծվում են նորանոր, գերզգայուն «խելացի սարքավորումներ», վերահսկելու համար  ծախսվող էլեկտրաէներգիայի, տաք եւ սառը ջրի, գազի եւ այլն չափը, «նպատակ ունենալով» նվազեցնել դրանք, այդ կերպ նվազեցնելով նաեւ մարդկային գործունեության ազդեցությունը «գլոբալ տաքացման» գործընթացների վրա, լռության մատնելով կլիմայական փոփոխությունների հարցում գիտական հետազոտությունների արդյունքում ստացված լուրջ, հիմնավոր  արդյունքները: Հարց է առաջանում. ինչու՞, ի՞նչ նպատակով են անտեսվում, լռության մատնվում Երկիր մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների արդեն իսկ առկայության, դրանց  առաջացման պատճառների գիտական ուսումնասիրությունների արդյունքները,  ո՞րն է դրա պատճառը: Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ բերենք մի օրինակ: 2001թ.-ին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրթությամբ արվեստների բակալավր, հետագայում նաեւ, իրավունքի մասնագետ Ալբերտ Գորն անմիջապես դարձավ շրջակա միջավայրի պաշտպանության ծայրահեղական ակտիվիստ: 2006թ. նա նկարահանեց «Ոչ հարմար ճշմարտություն» փաստավավերագրական ֆիլմը, որի ողջ ընթացքում Ա. Գորն ինքն անձամբ, սլայդների ցուցադրումով ներկայացնում է, իր կարծիքով, մարդկային վտանգավոր գործունեության արդյունքում Երկրի մթնոլորտում առաջացած «ջերմոցային էֆեկտի» հետեւանքով «գլոբալ տաքացման» արդեն իսկ ակնառու, աղետալի դրսեւորումները, դրանով, փաստորեն, լավագույնս գովազդելով իր անձը որպես շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով մտահոգ անհատ եւ քաղաքական գործիչ: Դրանից ամիսներ հետո, 2007թ. սկզբին այդ ֆիլմը, անսպասելիորեն, երկու նոմինացիաներում ստացավ «Օսկար» մրցանակ` լավագույն փաստավավերագրական ֆիլմի եւ լուրջ բնապահպանական հարցերի վերհանման համար: Նույն թվականի վերջին Ա. Գորը ստացավ նաեւ «Խաղաղության Նոբելյան մրցանակ» նույն այդ ֆիլմում արծարծված «գլոբալ տաքացման» եւ «ջերմոցային էֆեկտի» դեմ ուղղված նրա պայքարի համար, ինչն, իհարկե, մեղմ ասած, ոչ մասնագիտական, վտանգավոր քայլ էր «Նոբելյան Կոմիտեի» կողմից: Հետագայում Ա. Գորը հրապարակեց նաեւ «Մեր ընտրությունը. կլիմայական ճգնաժամի լուծման ծրագիր» գիրքը, որում նա պրոպագանդում է նոր էներգախնյող տեխնոլոգիաներ եւ, նաեւ, քաղաքական որոշակի առաջարկություններ է անում, ուղղված ռեսուրսների խնայողությանը եւ այլն: Առաջին հայացքից թվում է, թե արտառոց որեւէ բան չկա նրանում, որ Ա. Գորը, հեռանալով քաղաքական բեմից, որոշել է իր հետագա կյանքը նվիրել շրջակա միջավայրի պաշտպանությանը, եթե, իհարկե, մոռանանք նրա սրընթաց եւ անհասկանալի կերպով, մի քանի ամսվա ընթացքում, համաշխարհային երկու կարեւորագույն, պատվաբեր մրցանակների ստացումը: Խոսենք փաստերի լեզվով: 2002-2009թթ.  ընթացքում, երբ Ա. Գորը սկսեց զբաղվել «գլոբալ տաքացման» դեմ ակտիվ «պայքարով», նրա եկամուտները 50 անգամ ավելացան` 2 մլն ԱՄՆ դոլարից աճելով մինչեւ 100 մլն ԱՄՆ դոլարի եվ շարունակում են սրընթաց աճել: Ա. Գորը խոշոր ներդրումներ է իրականացնում «խելացի սարքավորումների» արտադրությամբ զբաղվող Silver Spring Networks ընկերության, ջերմոցային գազերի նվազեցման համաշխարհային քվոտաների առեւտրով զբաղվող շուկաների, արեւային էներգետիկայի զարգացման, քվոտավորված ձկնորսության, բիովառելիքի, էլեկտրոմոբիլների եւ այլ արտադրությունների մեջ: 2006թ.-ից Ա. Գորը ամերիկյան  «Current» հեռուստաալիքի պրեզիդենտն է, հանդիսանում է նաեւ «գլոբալ տաքացման» պրոբլեմի հետ կապ չունեցող, սակայն խիստ շահութաբեր հանրահայտ «Apple» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաեւ ոչ պակաս հանրահայտ «Googl» ընկերեւթյան ոչ պաշտոնական մենեջեր-խորհրդականն է եւ այլն: Ա. Գորին գիտական եւ մերձգիտական շջանակներում հաճախ անվանում են աշխարհում առաջին «ջերմոցային միլիարդատեր», նրան լուրջ մեղադրանքներ են ներկայացվում սրընթաց հարստանալու նպատակով կլիմայական փոփոխությունների հարցի արհեստական շահարկման մեջ, ինչը նրա վրա ամենեւին էլ չի ազդում: Նա պնդում է, թե հարստանալը կապ չունի, ինքն աշխատում է «ի շահ եւ հանուն Երկիր մոլորակի»: Հայտնի է, որ ամեն տարի «գլոբալ տաքացման» դեմ պայքարի համար, դրամաշնորհների տեսքով, ահռելի, բազմամիլիարդանոց գումարներ են անհատույց ծախսվում պետական եւ վերպետական, միջազգային տարբեր կառույցների կողմից: Այսպես, 2009 թ.-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարեց «գլոբալ տաքացման» դեմ պայքարի համար 2,5մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության ներքին  դրամաշնորհներ, որից 500մլն ԱՄՆ դոլարն անհատույց տրամադրվեց  Silver Spring Networks ընկերությանը, որում լուրջ ներդրումներ ունի նաեւ Ա. Գորը: ԱՄՆ եւ այլ առաջատար պետությունների կողմից անշահախնդրորեն նվիրաբերված այս եւ շատ այլ բնապահպանական ուղղվածության բազմամիլիարդանոց դրամաշնորհների արդյունքում Ա. Գորը բազմապատկեց իր եկամուտները եւ շարունակում է ամեն տարի բազմամիլիոնանոց շահույթներ ստանալ: Նշենք, որ ԱՄՆ նախկին դեմոկրատ փոխնախագահ Ա. Գորն իր ծավալած «գլոբալ տաքացման» այս «էկո-բիզնես-շոուում» միայնակ չէ, դրանում մեծ թվով միջազգային մակարդակի պետական, վերպետական քաղաքական, հասարակական գործիչներ  եւ գործարարներ են ներգրավված: Երկիր մոլորակի կարեւորագույն հատկություններից մեկը նրա սեփական, հզոր  մագնիսական` գեոմագնիսական դաշտի առկայության փաստն է, որի գոյության ֆիզիկական մեխանիզմն առ այսօր ամբողջությամբ բացահայտված չէ: ա/. Ներկայումս գեոմագնիսական դաշտի հարավային բեւեռը գտնվում է աշխարհագրական հյուսիսային կիսագնդում, իսկ նրա հյուսիսային բեւեռը` աշխարհագրական հարավայինում: Գեոմագնիսական դաշտի այսպիսի բեւեռայնությունը կոչվում է նորմալ: Գեոմագնիսական ու աշխարհագրական բեւեռները չեն համընկնում: բ/. Երկրի գեոմագնիսական դաշտը պաշտպանում է մեր մոլորակը Արեւից դուրս եկող եւ դեպի Երկիր սլացող պլազմայի հոսքերի (արեւային քամու) կործանարար ազդեցությունից, որի ազդեցության տակ գեոմագնիսական դաշտը դեֆորմացվում է, երկարաձգվելով Արեւից Երկիր ուղղությամբ հարյուր հազարավոր կիլոմետրեր, ներառելով նաեւ Լուսնի ուղեծիրը: գ/. Գեոմագնիսական դաշտը բարդ կառուցվածք ունի եւ բացի հյուսիսային ու հարավային բեւեռներից, նրանում առկա են չորս անոմալ «բևեռներ»` գլոբալ մագնիսական անոմալիաներ (ԳՄԱ), երկուսը` հյուսիսային կիսագնդում (կանադական եւ սիբիրյան ԳՄԱ), մյուս երկուսը` հարավայինում (բրազիլական եւ անտարկտիդյան ԳՄԱ): Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չորս ԳՄԱ-ներում գեոմագնիսական դաշտի լարվածության մեծությունը մի քանի անգամ փոքր է քան դրանցից դուրս գտնվող մասերում, ինչի արդյունքում ԳՄԱ գոտիներում բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ներթափանցումը Երկրի մթնոլորտի ստորին շերտեր մի քանի կարգ անգամ մեծ է քան դրանցից դուրս տարածքներում: դ/. Գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երկիր մոլորակի գոյության ողջ ընթացքում գեոմագնիսական դաշտի բեւեռները որոշակի պարբերականությամբ փոխվել են տեղերով: Գեոմագնիսական դաշտի բեւեռայնության լրիվ փոփոխումը հակառակով (հյուսիսային բեւեռը դառնում է հարավային եւ հակառակը) կոչվում է դաշտի ինվերսիա (ինվերսիայի տեւողությունը`1000-ից 10000 տարի), իսկ նրա բեւեռայնության ոչ լրիվ փոփոխումը` էքսկուրս (էքսկուրսի տեւողությունը`100-ից 1000 տարի), որի ընթացքում բեւեռայնության փոփոխումից հետո, շատ արագ, գեոմագնիսական դաշտը վերադառնում է իր նախկին վիճակին: Վերջին 76 մլն տարիների ընթացքում գեոմագնիսական դաշտը ենթարկվել է 171 ինվերսիաների (ինվերսիայի կրկնման միջինը` 444,45 հազար տարի պարբերականությամբ), որոնցից կեսում դաշտի բեւեռայնությունը նորմալ ուղղության է եղել, մյուս կեսում` հակառակ: Գեոհնեաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ինվերսիայի սկզբում գեոմագնիսական դաշտի լարվածության մեծությունը խիստ նվազում է, սակայն չի զրոյանում (ինչը պայմանավորված է ԳՄԱ «բեւեռներում» պահպանվող լոկալ գեոմագնիսական թույլ դաշտով միայն, որի ֆիզիկական մեխանիզմը բացահայտված չէ) եւ, ապա, ժամանակի ընթացքում, վերականգնում է իր սկզբնական մեծությունը: Ինվերսիայի ընթացքում մագնիսական բեւեռները դրեյֆում են խիստ որոշոկի, անփոփոխ, ԳՄԱ «բեւեռներին» մոտ տեղաբաշխված հետագծերով` ինվերսիոն միջանցքներով, որոնք բացահայտված են: Մեկ ինվերսիայի ընթացքում գեոմագնիսական դաշտի բեւեռայնությունը կարող է մի քանի անգամ փոփոխվել (էքսկուրսներ), ինչի ֆիզիկական պարճառները եւ մեխանիզմը նույնպես բացահայտված չեն: Գիտնականների կողմից գեոմագնիսական դաշտի դրեյֆի սիստեմատիկ գրանցումը  սկսվել է 1885թ-ից: Պարզվել է, որ այդ տարիների ընթացքում — գեոմագնիսական դաշտի հյուսիսային բեւեռը դրեյֆել է մոտ 1000կմ, հասնելով Հնդկական օվկիանոսի տարածք, — գեոմագնիսական դաշտի հարավային բեւեռը Սառուցյալ օվկիանոսով դրեյֆել է մոտ 500կմ դեպի Կանադա եւ տեղաշարժվում է դեպի արեւելասիբիրական ԳՄԱ ուղղությամբ: Եթե XX դարի 70-ական թվականներին բեւեռների դրեյֆի արագությունը 10կմ/տարի էր, ապա ներկայումս այն 60կմ/տարի է (դրեյֆի տեմպի արագացման տենդենցը միջինը 3կմ/տարի է): Բեւեռների ներկա դրեյֆը տեղի է ունենում ճշգրիտ ինվերսիայի միջանցքներով, ինչը նշանակում է, որ գործ ունենք գոոեոմագնիսական դաշտի հերթական ինվերսիայի հետ: Գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինվերսիաների ու էքսկուրսների «դարաշրջաններում» բազմակի անգամ մեծանում է բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ներթափանցումը Երկրի մթնոլորտի ստորին շերտեր: Հենց այս պարբերաբար  կրկնվող գլոբալ պրոցեսներն էլ Երկրի վրա կլիմայական փոփոխությունների պատճառն են, որի վրա մարդկային գոծոնը որեւէ կերպ ազդել չի կարող, քանի որ էներգետիկ առումով դրանք անհամեմատելի պրոցեսներ են: Բացի այդ, գեոհնեաբանական հետազոտություններից պարզվել է, որ ժամանակային առումով գեոմագնիսական դաշտի ինվերսիաների «դարաշրջանները» լավ համընկնում են Երկիր մոլորակի էվոլյուցիոն դարաշրջանների մեկից մյուսին անցման սահմանագծային փուլերին: Այդ «դարաշրջանների» ընթացքում  դիտվել են կլիմայական ցայտուն փոփոխություններ` գլոբալ տաքացումներ ու դրանց հաջորդող գլոբալ սառեցումներ, ծովի մակարդակի իջեցումներ ու դրանց հաջորդող ծովի մակարդակի կտրուկ բարձրացումներ, հրաբխային եւ տեկտոնիկ պրոցեսների խիստ ակտիվացում, տիեզերական բարձր էներգիայի ճառագայթման կտրուկ եւ երկարաժամկետ մեծացում եւ այլն, ինչպես նաեւ կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների ու նրանց թվաքանակի սկզբում կտրուկ նվազում եւ, ապա դրանց, այդ թվում նաեւ նոր տեսակների առաջացում ու դրանց քանակական,  թռիչքային աճ եւ այլն: Ուստի, Երկիր մոլորակի վրա ինվերսիայի «դարաշրջանները» նաեւ կենսաբազմազանության  «թռիչքային էվոլյուցիաների դարաշրջաններ» են եղել: Գեոհնեաբանական  ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գեոմագնիսական դաշտի բեւեռների վերջին էքսկուրսը տեղի է ունեցել ընդամենը 20-ից 12 հազար տարի առաջ, որը մարդկային հիշողության մեջ մնացել է որպես համաշխարհային ջրհեղեղի դարաշրջան: Այսպիսով, գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ` 1. Վերջին 2,5 հազար տարիների ընթացում գեոմագնիսական դաշտի լարվածության մեծությունը նվազում է: Վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում դիտվում է գեոմագնիսական դաշտի լարվածության փոքրացման տեմպի կտրուկ արագացում: 2. Գեոմագնիսական դաշտի հյուսիսային եւ հարավային բեւեռները դրեյֆում են, որի տեմպը վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում նույնպես կտրուկ աճում է: 3. Գեոմագնիսական դաշտի որոշ կետերում ուժագծերի բաշխումն արդեն իսկ   համապատասխանում է ինվերսիայի նախապատրաստման փուլին: Եվրոպական «Էրստեդ» եւ «Մագսատ» արբանյակներից կատարված դիտարկումներից պարզվել է, որ Երկրագնդի արտաքին միջուկի հարավային Ատլանտիկայի շրջանում գեոմագնիսական դաշտի ուժագծերի ուղղությունն արդեն հակառակ է ուղղված դաշտի նորմալ բեւեռայնության ներկա վիճակին: 4. Վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախակի են գրանցվում թռչունների   երամների, ձկների ու ջրային կաթնասունների (կետերի եւ դելֆինների, որոնք «անհասկանալի պատճառներով» իրենց դուրս են նետում ափ) վտառների, մեղուների եւ այլն մասսայական, միաժամանակյա անկման, ոչնչացման դեպքեր աշխարհի տարբեր մասերում եւ որոնց առավելագույն աճ է արձանագրվել 2010թ.-ին: Բնապահպանները այս երեւույթը փորձեցին կապել շրջակա միջավայրի տարբեր  թունաքիմիկատներով եւ այլն աղտոտմամբ, ինչը սակայն, չհաստատվեց: Հայտնի է, որ թռչունները, ձկները, ջրային կաթնասունները, մեղուները եւ այլն միջին եւ հեռավոր տեղաշարժեր իրականացնելիս ուղղորդվում են գեոմագնիսական դաշտի ուժագծերով: Ուստի, հենց գեոմագնիսական դաշտի լարվածության մեծության եւ ուժագծերի դասավորության փոփոխությունը` ինվերսիան եւ դրա հետ կապված երկրակեղեւում տեղի ունեցող անոմալ երեւույթներն են վերը թվարկված կենդանիների մասսայական, միաժամանակյա ոչնչացման պատճառը: Ամերիկյան Վուդս-Հոլլի օվկիանագրաֆիայի, ամերիկյան երկրաբանական ծառայության եւ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (Կանադա) գիտնականները պրոֆեսոր Փիթեր Քլարքի ղեկավարությամբ, ուսումնասիրելով Մաունա Քեա հանգած հրաբխի գագաթի սառցադաշտի չափերի փոփոխությունը վերջին 25 հազար տարիների ընթացքում, հանգել են անսպասելի արդյունքների: Պարզվել է, որ 20 հազար տարի առաջ, հասնելով իր մաքսիմալ` 70 կմ² չափերին, սառցադաշտն անմիջապես սկսել է հալչել եւ, մոտ հինգ հազար տարի հետո նրա մակերեսը դարձյալ սկսել է աճել եւ այդպես շարունակ: Ավելին, ռուս կլիմատոլոգ Ն. Ժարվինը ուսումնասիրությունների արդյունքում  եզրակացրել է, որ երկրագնդի վրա «գլոբալ տաքացումներն» ու «գլոբալ սառեցումները» իրար հետ անքակտելի կապի մեջ են եւ սահուն կերպով հաջորդում են իրար: Ներկայումս երկրագնդի վրա «գլոբալ տաքացման» կլիմայական փուլի վերջն է, որին անպայմանորեն հաջորդելու է «գլոբալ սառեցման» փուլը: Ըստ Ժարվինի ուսումնասիրությունների, կլիմայական փոփոխությունների հիմնապատճառներից մեկը Արկտիկայի եւ Գրենլանդիայի ահռելի սառցադաշտերի հետ ժամանակի ընթացքում տեղի ունեցող պրոցեսներն են: «Սառցե դարաշրջանի» ընթացքում, գալիս է մի պահ, երբ Արկտիկայի եւ Գրենլանդիայի սառցադաշտերը խիստ ծանրանում են, որի արդյունքում նրանց տակ գտնվող երկրակեղեւը ճկվում է ներքեւ եւ Գոլֆսթրիմ տաք հոսանքը, փոխելով իր նախկին ուղղությունը, հոսում է դեպի հյուսիս-արեւելք, դեպի Բարենցի ծով, սկսվում է «գլոբալ տաքացման» դարաշրջանը, հենց այդպիսի` «գլոբալ տաքացման» իրավիճակ է Երկրագնդի վրա ներկայումս: Դրա արդյունքում, հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում կամաց-կամաց սկսում է տաքանալ եւ Արկտիկայի ու Գրենլանդիայի սառցադաշտերը սկսում են հալչել: Սառցադաշտերի հալոցքը տեւում է այնքան ժամանակ, մինչեւ սառցադաշտերի ճնշման տակ ճկված երկրակեղեւը` եվրազիական եւ հյուսիսամերիկյան հսկայածավալ լիտոսֆերային սալերը, ազատվելով նրանց ահռելի ճնշումից, բարձրանան վեր, ինչի արդյունքում էլ տեղի կունենա օվկիանոսային հոսանքների, հատկապես տաք Գոլֆսթրիմ հոսանքի ուղղության փոփոխություն ու կսկսվի «գլոբալ սառեցման» դարաշրջանը: Գոլֆսթրիմը կուղղվի դեպի հարավ` Աֆրիկա, թողնելով ողջ Եվրոպան եւ Ամերիկան առանց իր կենարար ջերմության: Դրա հետ միասին արեւելքից դեպի Հյուսիսային սառուցիալ օվկիանոս կներթափանցի տաք, խաղաղօվկիանոսային Կուրոսիո հոսանքը: Այսինքն, Երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդի վրա կլիմայական փոփոխությունների հարցում Արկտիկայի եվ Գրենլանդիայի սառցաֆաշտերը յուրօրինակ «ռելե»-անջատիչի դեր են խաղում: Նշենք, որ վերջին դիտարկումների համաձայն 2010թ. ընթացքում Գոլֆսթրիմ տաք հոսանքի արագությունը, վերջին հարյուրամյակների ընթացքում առաջին անգամ, կտրուկ նվազել է, ինչի արդյունքում էլ Եվրոպայի ու Հյուսիսային  Ամերիկայի տարածքներում 2010-2011թթ. ձմեռը ցրտաշունչ էր: Ըստ Ժարվինի, «ռելե»-անջատիչի միացումից հետո տեղի կունենա եվրազիական եւ հյուսիսամերիկյան հսկայածավալ լիտոսֆերային սալերի փքում-բարձրացում, ինչն էլ կհանգեցնի դրանց միացման «կարի» խզման, եւ օվկիանոսային հսկայածավալ ջրային զանգվածներ կհոսեն այդ հսկայական ճեղքի մեջ, կբախվեն Երկրի ընդերքի շիկացած լավայի հետ,  կգոլորշանան, Երկրի ընդերքում ստեղծելով գոլորշու ահռելի մեծ ճնշում, ինչն էլ կհանգեցնի ստորգետնյա բազմաթիվ հզոր պայթյունների: Այս ամենի արդյունքում մթնոլորտ կշպրտվի գոլորշու եւ բազալտային փոշու խառնուրդի ահռելի, հսկայածավալ զանգվածներ, մթագնելով երկինքը, կդիտվեն կործանարար երկրաշարժեր, ահռելի ուժգնությամբ կժայթքեն բազմաթիվ գործող եւ հանգած հրաբուխներ, այդ թվում նաեւ սուպերհրաբուխներ, կդիտվեն երկու-երեք կիլոմետր բարձրության ցունամիներ, որոնք կոչնչացնեն տարբեր աշխարհամասերի  բազմաթիվ առափնյա քաղաքներ, հարյուրավոր կիլոմետրեր խորանալով ափից եւ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին: Այս կերպ ավերակների կվերածվեն Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի առափնյա բոլոր քաղաքները: Սա Համաշխարհային նոր, շատ ավելի մեծ ու կործանարար ջրհեղեղ կլինի, քան նախորդը, քանի որ այն ինվերսիայի, այլ ոչ թե էքսկուրսի արդյունք կլինի, ինչպես մարդկության հիշողության մեջ մնացած համաշխարհային վերջին ջրհեղեղը, ինչին էլ կհաջորդի «նոր սառցե դարաշրջանը»: Կլիմատոլոգ Ժարվինը պնդում է, որ «գլոբալ սառեցումը» կսկսի ոչ թե 100-200 տարի հետո, ինչպես պնդում են մեծ թվով գիտնականներ, այլ ավելի շուտ` 2030-2050 թվականներին, հնարավոր է, ավելի շուտ եւ ահա թե ինչու: NASA-ի տիեզերական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին գրենլանդիայի սառցադաշտերի հալոցքի տեմպը 10 անգամ մեծացել է 1մ/տարուց հասնելով 10մ/տարի արագության: Եթե հալոցքի տեմպը շարունակի աճել, ապա «գլոբալ սառեցման» դարաշրջանը կարող է սկսել ցանկացած պահի: Ինչ կերպ կարտահայտվի «գլոբալ սառեցման» դարաշրջանի սկիզբը: Ըստ Ժարվինի եւ այդ ոլորտի գիտնականների, «կլիմայական ապոկալիպսիսը» հանկարծակի կսկսվի: Կտրուկ կնվազի ջերմաստիճանը եւ, ընդամենը մի քանի ձմեռային գիշերների ընթացքում ամբողջությամբ կսառչեն Հյուսիսային, Բալթիկ, Նորվեգական եւ Բարենցի ծովերը: «Սառցե դարաշրջանի» առաջին ձմեռվա ընթացքում սառցադաշտի կվերածվեն Եվրոպայի, Ասիայի (Ռուսաստանի ողջ եվրոպական մասը, Ուրալը, Սիբիրը, բացի հեռավոր արեւելյան տարածքների մի մասը) եւ Ամերիկայի ողջ հյուսիսային ու կենտրոնական տարածաշրջանները, ինչի արդյունքում, շատ կարճ ժամանակամիջոցում, միլիոնավոր մարդիկ եւ այդ տարածաշրջանի ողջ կենսաբազմազանությունը կոչնչանան: Ապոկալիպտիկ ձմռանը կհաջորդի ձնա-անձրեւային ամառը, որից հետո սառցադաշտի ճիրաններում կհայտնվեն ավելի հարավում գտնվող նորանոր տարածքներ: Մարդիկ կլքեն հյուսիսային ծովերում առկա նավթային պլատֆորմները, ատոմային էլեկտրակայանները, միջուկային ռումբերի գործարկման կայանքները, ատոմային սառցահատերը: Այդ սառած եւ սառցադաշտի մաս դարձած միջուկային ստրատեգիական օբյեկտներում վթարներն անխուսափելի են լինելու, իսկ դրանց հետեւանքները ահավոր եւ անվերահսկելի: Ավելին, Ռուսաստանի Դաշնության ԳԱ Պուլկովոյի աստղադիտարանի տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Խաբիբուլլո Աբդուսամատովը հայտարարում է, որ Երկրի վրա «գլոբալ տաքացման» եւ սպասվող «գլոբալ սառեցման» հիմնական պատճառը Արեւն է, իր պայծառության պարբերական բնույթով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ XX դարի ընթացքում Արեւը առավել պայծառ էր եւ շատ ավելի մեծ էներգիա էր հաղորդում Երկրի մակերեւույթին: Հենց այդ պատճառով է Երկրի մակերեւույթի ջերմաստիճանը վերջին դարի ընթացքում 0,6°C-ով բարձրացել, ինչն էլ որոշ գիտնականներ, էկոլոգներ եւ այլն հայտարարում են «ջերմոցային էֆեկտի» հետեւանք, ինչը սակայն վաղուց արդեն հերքվել է գիտական փաստերի ճնշման տակ: 1990թ.-ից սկած Արեւի պայծառությունը սկսեց կտրուկ նվազել: Մենք առայժմ շարունակում ենք «տաքանալ» Երկիր մոլորակի կուտակած ջերմությունով, ինչն անսպառ չէ: Երկրագնդի վրա ջերմային էներգիայի հիմնական կուտակիչը օվկիանոսներն են, որն էլ Երկրի վրա կլիմայի որոշիչն է: Օվկիանոլոգներն արդեն իսկ հայտարարում են, որ սկսած 2003թ.-ից` տեղի է ունենում Համաշխարհային օվկիանոսի ջրերի վերին շերտի ջերմաստիճանի նվազում, ինչը սակայն լռության է մատնվում: Աբդուսամատովի հաշվարկներով «գլոբալ սառեցումը» կսկսվի արդեն 1912թ.-ին եւ կլինի շատ ավելի խստաշունչ, քան կլիմատոլոգ Ժավրինն է կանխատեսում, քանի որ այս դեպքում ավելանում է նաեւ ազդեցության այնպիսի աղբյուրի վարքի գլոբալ փոփոխություն, ինչպիսին Երկիր մոլորակի համար Արեւն է: Աբդուսամատովի եւ ոլորտի եւ շատ այլ գիտնականների ուսումնասիրություները հերքում են Երկրի մթնոլորտում «ջերմոցային Էֆեկտի» առկայությունը եւ, նաեւ, նրա առաջացման մարդկային գործոնը: Անտարկտիդայի եւ Գրենլանդիայի սառցադաշտերում չորս եւ ավելի կիլոմետր խորությամբ փորված հորատանցքերից վերցված սառցի նմուշները, որոնց տարիքը մի քանի հարյուր հազար տարի է, ցույց են տալիս, որ ածխաթթու գազի քանակությունը մթնոլորտում նախկինում էլ է պարբերաբար մեծացել եւ, նաեւ, որ Երկրի վրա ջերմաստիճանը նախկինում էլ պարբերաբար փոփոխվել է: Ապացուցվել է նաեւ, որ ամեն անգամ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության մեծացումը ոչ թե նախորդել է «գլոբալ տաքացման» փուլին, այլ եղել է դրա հետեւանքը, այն, ինչը ներկայումս լռության է մատնվում: Ավելին` գիտնականների մի ստվար խումբ տիեզերքից իրականացված եւ այլ ուսումնասիրությունների արդյունքում, հայտարարում են, որ Երկիր մոլորկաի միջուկը «անդառնալիորեն» կորցնում է ջրածնի իր ողջ պաշարը, ինչի արդյունքում նրանում արգելակվում են գեոդինամիկ պրոցեսները, հնարավոր է Երկրագնդի միջուկի կանգ: Այս դեպքում Երկրի հասարակածային տարածքները կընդարձակվեն, իսկ բեւեռայինները  կսեղմվեն, ընդ որում այս երկու գլոբալ պրոցեսները տեղի կունենան միաժամանակ, հանգեցնելով միաժամանակ տեղի ունեցող գլոբալ տեկտոնիկ աղետների շարքի, հատկապես հասարակածին եւ բեւեռներին հարող տարածքներում: Ըստ այդ գիտնականների,-« 2011թ. մարտ-ապրիլից ոչ ուշ սկսվում է համամոլորակային աղետների դարաշրջանը»: Բացի այդ, գեոհնեաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ Երկիր մոլորակի  գեոմագնիսական դաշտի վերջին ինվերսիան տեղի է ունեցել 780 հազար տարի առաջ (այն դեպքում, երբ հաջորդական ինվերսիաների միջեւ միջին տեւողությունը 444, 45 հազար տարի է) ուստի, ներկայումս գեոմագնիսական դաշտի ինվերսիոն փուլում գտնվելն օրինաչափ է,  դրանից բխող կլիմայական եւ այլ գլոբալ փոփոխություններով հանդերձ: 2009թ.-ին «Գիտնականներն առանց սահմանների» միջազգային գիտական կազմակերպությունը ուղերձ հղեց ՄԱԿ-ին, որում, մասնավորապես, ասվում է. «…1990թ.-ից սկսած Երկիր մոլորակի հյուսիսային մագնիսական բեւեռի դրեյֆի կտրուկ ու վտանգավոր արագացուման փաստերը (ավելի քան 500%) ունեն ոչ միայն աղետալի հետեւանքներ գլոբալ կլիմայական փոփոխությունների վրա, այլ նաեւ փաստում են Երկիր մոլորակի ներքին եւ արտաքին միջուկներում էներգետիկ պրոցեսների զգալի  փոփոխությունների մասին, որոնք էլ պատասխանատու են գեոմագնիսական դաշտի ձեւավորման եւ մեր մոլորակի էնդոգեն ակտիվության հարցերում: Երկիր մոլորակի վրա կլիմայի ձեւավորման հարցում մագնիսասֆերայի դերը գիտականորեն ապացուցված է: Գեոմագնիսական դաշտի եւ մագնիսասֆերայի պարամետրերի փոփոխությունը, կարող է հանգեցնել Երկրի մթնոլորտում ցիկլոնների եւ անտիցիկլոնների առաջացման գոտիների վերադասավորման եւ այդ կերպ ազդել գլոբալ կլիմայական փոփոխությունների վրա: Բնական աղետները, շատ կարճ ժամանակահատվածում մեր մոլորակի ամբողջական տարածաշրջաններում կհանգեցնեն կործանարար հետեւանքների` մեծաքանակ մարդկային զոհերի, մեծածավալ տարաշրջանների բազմաթիվ բնակիչների թողնելով անօթեւան ու առանց ապրուստի միջոցների, փլուզելով պետությունների ողջ տնտեսությունները եւ դառնալով մեծամասշտաբ էպիդեմիաների ու ծանր ինֆեկցիոն հիվանդությունների պատճառ: Ներկայումս համաշխարհային հանրությունը պատրաստ չէ իրավիճակի նման զարգացմանը…»: ՄԱԿ-ն, առայժմ, լռում է: Իրականում Երկիր մոլորակի վրա «գլոբալ սառեցման» փուլին անցման ընթացքում եւ դրանից հետո հազարամյակներ կլիմայական իրավիճակը պայմանավորված կլինի ե՛ւ Արեւի պայծառության պարբերական թուլացման, ե՛ւ Գոլֆսթրիմ տաք հոսանքի ուղղության փոփոխության, ե՛ւ գեոմագնիսական դաշտի ինվերսիայի, ե՛ւ մեր մոլորակի արտաքին միջուկի հնարավոր կանգի եւ այլն համադրմամբ: Խիստ հնարավոր է, որ այս ամենը մեկ ընդհանուր, առայժմ չբացահայտված,  գլոբալ-տիեզերական պրոցեսի արդյունք է: Միամտություն կլիներ կարծել, թե «այս աշխարհի մեծերը» տեղեկացված չեն մարդկության եւ Երկիր մոլորակի վրա ողջ կենսաբազմազանության ապագային սպառնացող մոտալուտ, կործանարար, վերը ներկայացված բացահայտ փաստերի մասին, որ առկա գիտական ամբողջ նյութի մի չնչին մասն է կազմում միայն: Նրանք, իհարկե տեղեկացված են, յուրաքանչյուրն իր չափով: Ավելին, վստահ եմ, որ արդեն իսկ առկա են այդ «գլոբալ կատակլիզմից» «այս աշխարհի մեծերի», նրանց ընտանիքների եւ այլոց կյանքի եվ ունեցվածքի հնարավոր «փրկության» ամբողջական ծրագրեր, իհարկե, կախված գլոբալիզացիոն հիերարխիաներում (մեծ ութնյակ, մեծ քսանյակ եւ այլն) նրանց ունեցած դիրքից: Այս եզրահանգման օգտին են խոսում վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում տեղի ունեցող գլոբալիզացիոն եւ հարակից այլ գործընթացները բոլոր ոլորտներում եւ այդ վերպետական գլոբալ կենտրոնների կողմից վարվող քաղաքականությունն այն երկրների նկատմամբ, որոնց տարածքները (կամ դրանց մի մասը), ըստ գիտնականների եզրահանգումների, հնարավոր առավել ապահով վիճակում են հայտնվելու «գլոբալ կատակլիզմների» ընթացքում եւ դրանից հետո նույնպես, ունենալու են բավարար էներգետիկ, ջրային եւ այլ ռեսուրսներ որոշակի թվով մարդկանց կյանքի համար բավարար պայմաններ ապահովելու առումով եւ այլն: Դա, առաջին հերթին, փոքր, Միջին եւ Հեռավոր արեւելքի որոշակի տարածքներն են, այդ թվում նաեւ Հայկական Լեռնաշխարհը, Աֆրիկայի հյուսիսային տարածքները եւ, հնարավոր է,  Հարավային Ամերիկայի որոշակի տարածքներ, որի հետ կապված ամբողջական, լուրջ գիտական ուսումնասիրություններ, առայժմ, չի իրականացվել: Այստեղ տեղին է հիշել ԱՄՆ նախկին դեմոկրատ փոխնախագահ, «Օսկար» եւ «Նոբելյան» մրցանակների դափնեկիր Ա. Գորին իր քարոզած մարդու գործունեության արդյունքում Երկիր մոլորակին սպառնացող «գլոբալ տաքացման» կործանարար վտանգով հանդերձ: Նկատի ունենալով համաշխարհային տարբեր, քաղաքական եւ այլ, հիերարխիկ համակարգերում պրն. Ա. Գորի  գրաված դիրքերից, ակնհայտ է, որ նա քաջատեղյակ է վերջին տասնամյակների ընթացքում գիտնականների կողմից Երկրի վրա կլիմայական փոփոխությունների մասին ստացած արդյունքներին, ըստ որի Երկիր մոլորակը սրընթաց գնում է դեպի  հերթական «գլոբալ սառեցման» դարաշրջան: Ա. Գորը «գլոբալ տաքացում» եւ դրանում մարդու մեղսակցության մասին է «քարոզում» շեղելու համար համաշխարհային հանրության ուշադրությունը անհամեմատ ավելի ծանր աղետներից, համատեղության կարգով, նաեւ հարստանում է: Ցավոք, այն փաստը, որ անկախության տարիների ընթացքում ՀՀ եւ Արցախի իշխանությունները ոչինչ չարեցին եւ չեն անում կանխելու համար արտագաղթը ՀՀ-ից եւ Արցախից, ավելին, տարբեր ոլորտներում իրենց վարած անհեթեթ, կործանարար քաղաքականությամբ, փաստորեն, խրախուսել են ու շարունակում են խրախուսել այն, միմիայն մեկ եզրակացության է հանգեցնում, որ մեր իշխանությունների իրականացրած  քաղաքականությունը, փաստորեն, պարտադրված է համաշխարհային «հիերարխիկ համակարգի» կողմից: Փաստ է նաեւ, որ Երկիր մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների հարցում առ այսօր որեւէ անհանգստություն չի ցուցաբերում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան (ԳԱԱ), որն, ըստ էության, ՀՀ իշխանությունների գլխավոր խորհրդականն է գիտական հարցերում: Դեռ պետք է պարզել, թե տեղեկացվա՞ծ է արդյոք ՀՀ ԳԱԱ նախագահությունն այդ մասին, գոնե «պոպուլյար» մակարդակով, թե դրա ժամանակը նրանք չունեն, իրենք զբաղված են ԳԱԱ ընտրություններով եւ այլն: Վերջին տասնամյակների ընթացքում Երկիր մոլորակի վրա կլիմայական փոփոխություններն այնքան արագ եւ մարդկային հասարակության ու, նաեւ Երկիր մոլորակի ողջ կենսաբազմազանության համար այնպիսի վտանգավոր ընթացք ունեն, որ այլեւս հապաղելն անթույլատրելի է: Հայտնի չէ, թե սեփական պետությունների բնակչության ու ազգային գենոֆոնդի փրկման, պահպանման ու հարատեւման ինչպիսի ծրագրեր են մշակվում կամ մշակվու՞մ են արդյոք այդպիսիք ուրիշների կողմից, քանի որ դրանք հույժ գաղտնի են իրականացվում: Մենք հայերս, պարտավոր ենք շատ արագ մշակել «Ծրագրերի» ամբողջական փաթեթներ, որոնք հնարավորություն կտան նախապատրաստել մեր ողջ ազգի ներկա եւ հաջորդ սերունդներին լավագույնս դիմակայելու եւ վերապրելու կլիմայական փոփոխությունների վտանգավոր «գլոբալ սառեցման» եւ հետագա փուլերում սպասվող ծանր պայմաններին, պահպանել մեր գենոֆոնդը, պատմական ու հոգեւոր ամբողջական հիշողությունը, լեզուն ու գիրը, մարդկության կուտակած առավել կարեւոր, անհրաժեշտ գիտելիքը Երկիր մոլորակի ու տիեզերքի մասին եւ այլն հենց Հայկական լեռնաշխարհի սահմաններում,   սկզբնավորելով մարդկային հաջորդ քաղաքակրթությունը: Գուցե հենց սա է մարդու հայ տեսակի Առաքելությունը` ամեն անգամ, մարդկային հաջորդ քաղաքակրթության սկզբնավորումը Աստծու կողմից մեզ տրված բնօրրանում: Սա ՀՀ ազգային կենսոլոգիական անվտանգության կարեւորագույն հարց է եւ ՀՀ ներկա ու ապագա իշխանությունները կամ պետք է պարտավորվեն, առաջնահերթության կարգով, զբաղվել նշված «Ծրագրերի» շուտափույթ մշակման եւ դրանց կյանքի կոչման հարցերով եւ կամ հեռանան քաղաքական բեմից:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s