Posted in Երաժշտություն և ուսուցման մեթոդիկա

Մշակութային վերածնունդ կայքը

get

http://www.armenianmusic.am/hy/about-us

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ: Այդ նպատակով մեր հիմնադրամն իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ՝

  • Armenianmusic.am | «Հայկական ազգային երաժշտական գանձարան»
  • «Սարոյան հաուս» | Վիլյամ Սարոյանի տան ձեռք բերում ՝ այն տուն-թանգարանի վերածելու նպատակով
  • Narekatsi.com | Գրիգոր Նարեկացուն նվիրված կայքի ստեղծում
  • Աջակցություն «Վիքիպեդիայի» հայերեն թարգմանությանը
  • Աջակցություն «Քան Ակադեմիայի» հայերեն թարգմանությանը
  • Գրքերի հրատարակում և վերահրատարակում
  • Գրքերի նվիրատվություն Մատենադարանին
  • Արձանների տեղադրում

«Հայկական ազգային երաժշտական գանձարան»
նախագծի նպատակն է՝

  • ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
  • պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
  • ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
  • վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
  • վերականգնել նոտային գրականությունը և տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
  • ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր համայն հայության համար
  • նպաստել ֆիլմերում հայ երաժշտության օգտագործմանը, այդպիսով կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնել բոլորի համար

Ակնկալվող արդյունքներ

  • հասարակության շրջանում հայ ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտության մասին տեղեկատվության տարածումը
  • հասարակության լայն շրջանակներում տեղեկացվածության աստիճանի բարձրացումը
  • հայ մշակույթի, երաժշտական արվեստի համաշխարհային ճանաչման մեծացումը
  • ձայնադարանի շնորհիվ կրթական օջախներում հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտության ուսումնական ծրագրի ստեղծումը
  • հայ ընտանիքներում ավանդական ծեսերի ու տոների կիրառումը

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s