Рубрика: Առողջապահության հիմունքներ

Արյունահոսություններ

Похожее изображение
Արյունահոսությունը և արյան կորուստը
 հարկավոր է դասել պատերազմների և արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող վնասվածքների ամենահաճախ ու վտանգավոր բարդությունների շարքին, որոնք հանդիպում են ոչ միայն բաց վնասվածքների և հրազենային վիրավորումների, այլ նաև փակ վնասվածքի ժամանակ:

Տարբերում են երկրորդային վաղ և ուշ արյունահոսություններ: 

Երկրորդային վաղ արյունահոսությունն առաջանում է վնասվածքից, վիրավորումից կամ վիրաբուժական միջամտությունից հետո առաջին ժամերի կամ օրերի ընթացքում: Նման արյունահոսությունները ավելի հաճախ կապված են լինում բարձրացած արյան ճնշման, վիրավորի կոպիտ տեղափոխության, բավա-րար անշարժացման, ինչպես նաև վերքի հետ կատարվող անզգույշ գործողությունների հետևանքով անոթից կարաթելի հանգույցի արձակման կամ թուլացման, անոթի կծկանքի վերացման լուսանցքից արյան ուժեղացած հոսքով թրոմբի արտամղման հետ:

Երկրորդային ուշ արյունահոսությունները առաջանում են վնասվածքից 10-15 օր անց վերքում թարախային (անաէրոբ) վարակի զարգացման դեպքում: Նման արյունահոսությունները կարող են ծագել հանկարծակի ցանկացած պահին և պայմանավորված լինել վնասված անոթի լուսանցքում եղած թրոմբի թարախային տարրալուծմամբ, անոթապատի քայքայումով  թարախաբորբոքային պրոցեսով կամ անոթներ մատաղյա իրերով (բեկոր, գնդակ), դրենաժներով վնասմամբ, բաբախող հեմատոմայի թարախակալմամբ, անոթապատի մեռուկացմամբ: Երկրորդային ուշ արյունահոսության նախանշաններից են հանդիսանում մարմնի ջերմաստիճանի հանկարծակի, առանց վերքի մեջ թարախի կանգի նշանների բարձրացումը, հեմատոմայի ի հայտ գալը կամ նախկինում եղածի չափերի մեծացումը, այդ շրջանում աղմուկների առաջացումը, վերքային արտադրուկի արյունային գունավորումը, կամ վերքի մեջ արյան մանր մակարդուկների ի հայտ գալը: Սկսվող, նույնիսկ ուչ առատ և արագ դադարող, երկրորդային արյունահոսությունը հանդիսանում է որպես անոթը անհապաղ վերակարելու կամ վիրակապելու ցուցում: Արյունահոսության (արյան կորստի) ախտանշանների արտահայտվածության աստիճանը կախված է՝ ուժգնությունից (ինտենսիվությունից), առաջացման ժամանակից, տրամագծից և արյան թափվելու տեղից: Տուժածի կյանքի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում խոշոր և միջին տրամագծի, առավելապես զարկերակային տիպի անոթներից արյունահոսությունը, երբ վերքից արտահոսում է ալ կարմիր և բաբախող շիթով արյուն: Նման դեպքերում արյունահոսում են վնասված զարկերակի ինչպես կենտրոնական, այնպես էլ հեռադիր (դիստալ) հատվածները: Այդպիսի արյունահոսությունն արագորեն հանգեցնում է սուր սակավարյունության առաջացմանը, որի ժամանակ կարճ ժամանակում զարգանում է գլխուղեղի հիպօքսիա և մի քանի րոպեների ընթացքում կարող է հանգեցնել անբարենպաստ ելքի:

Առատ արյունահոսություններ հաճախ հանդիպում են մագիստրալ զարկերակների կողմնային վնասվածքների դեպքում, քանզի անոթի լրիվ լայնական վնասման դեպքում զարկերակի ծայրերը կծկվում են, իսկ նրա ներքին թաղանթը ներ է շրջվում անոթի  լուսանցքի մեջ՝ փոքրացնելով այն, ինչը նպաստում է թրոմբի գոյացմանը և արյունահոսության ինքնաբերաբար դադարեցմանը նույնիսկ խոշոր զարկերա-կների վնասվելու դեպքում: Երակային արյունահոսությունները կյանքի համար նվազ վտանգավոր են, չնայած, որ խոշոր երակների վնասումները կարող են ոչ միայն առատ արյունահոսության, այլ նաև օդային էմբոլիայի պատճառ դառնալ: Վերջինս հաճախ հանդիպում է պարանոցի, ենթաանրակային, անոթային շրջանի և կրծքավանդակի խոշոր երակների վնասման դեպքում, քանի որ ներշնչման պահին դրանցում առաջանում է բացասական ճնշում: Բացասական ճնշումից բացի՝ նշանակություն ունի նաև փականների բացակայությունն այդ երակներում: Դրան նպաստում է նաև այն, որ նշված երակների պատերը կպած են հարևան հյուսվածքներին, որի պատճառով վնասված երակը չի կարող կծկվել և մնում է բաց՝ ինչը հեշտացնում է օդի մուտքը լուսանցք:

Օդային էմբոլիայի դեպքում տուժածի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, առաջանում է մաշկային ծածկույթների գունատություն, որը տեղ-տեղ լինում է կապտավուն, շնչառությունը կանգ է առնում, դադարում է սրտի աշխատանքը: Երակային արյունահոսության դեպքում երակային արյան արտահոսի խանգարման և ներերակային ճնշման բարձրացման հետևանքով արյունը նույնպես կարող է արտահոսել շիթով, սակայն այն սովորաբար բաբախող չի լինում: Մազանոթային և պարենքիմային արյունահոսության ժամանակ արյունը արտահոսում է վերքի ողջ մակերեսից: Այն լինում է նվազ ինտենսիվ և արագորեն դադարում է: Այդ ժամանակ արյունահոսության աղբյուրը դժվար է լինում ճշտել: Ներքին օրգանների վնասման ժամանակ առաջացող ներքին արյունահոսությունները սովորաբար կրում են թաքնված բնույթ և այդ պատճառով առավել մեծ վտանգ են ներկայացնում: Ներխոռոչային արյունահոսությունները ախտորոշվում են հիմնականում սուր և անեմիայի ընդհանուր ախտանիշների (մաշկային ծածկույթների և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, թուլություն, սառը քրտինք, բերանում չորություն, անհագ ծարավի զգացում, քնկոտություն, գլխապտույտներ, գիտակցության մթագնում, սրտխառնոց, փսխում, աղմուկ ականջներում, հաճախացած թույլ նշմարելի անոթազարկ, զարկերակային ճնշման անկում, շնչառության հաճախացում, ծանր դեպքերում՝ Չեյն-Ստոքսի շնչառություն և այլն) հիման վրա:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s