Рубрика: Նախադպրոցական մանկավարժություն

Ցրտահարություն

Картинки по запросу ցրտահարություն
Ցրտահարությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից
: Տարբերում են ցրտահարության երկու տեսակ ընդհանուր և տեղային: Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Վերջույթների սրունքաթաթային և ճաճանասդաստակային հոդերից վեր, ինչպես նաև նստատեղի, որովայնի և մարմնի այլ հատվածների ցրտահարությունը հազվադեպ է, սովորաբար լինում է ընդհանուր սառեցման ժամանակ։ Ցրտահարությունը պետք է տարբերել ընդհանուր սառեցումից:

Պատճառներ
Հիմնական պատճառն արյունատար անոթներում երկարատև կծկանքի (ցրտի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական հակազդեցության) հետևանքով առաջացած փոփոխություններն են։ Ցրտահարություն կարող է առաջանալ ոչ միայն սառնամանիքի, այլև 0 ° C-իև մոտ ջերմաստիճանի, հատկապես խոնավության և քամու պայմաններում։ Պատերազմի ժամանակ մարդկանց ոտնաթաթերը հաճախ են ցրտահարվում խոնավ խրամատներում երկարատև մնալուց, երբեմն նույնիսկ 0 ° C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ցրտահարությունը լինում է ջրում երկարատև մնալուց՝ նավի վթարից, ձկնորսության ժամանակ և այլն։ Նման պայմաններում հատկապես չմարզված, ցրտի նկատմամբ գերզգայուն մարդկանց բնական ջերմակարգավորման մեխանիզմներն ի վիճակի չեն պահպանելու մարմնի ծայրամասերի ջերմաստիճանը։ Դրանցում աստիճանաբար դանդաղում և այնուհետև դադարում է արյան շրջանառությունը։ Իսկ երբ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ դիմադրելու ցրտին, հյուսվածքներում տեղի են ունենում խորը փոփոխություններ` բջիջները մահանում են: Վտանգավոր, աստիճանի հասած կծկանքի ախտանշաններն են մաշկի անզգայացումը և գունատվելը։ Ցրտահարությանը նպաստում են կիպ, արյան շրջանառությունը դժվարացնող, խոնավ հագուստը և կոշիկները, ինչպես նաև ձեռնոցները, հիվանդությունների, արյան կորստի, հարբեցողության հետևանքով օրգանիզմի թուլացումը։

Պաթոգենեզ
Մարմնի ցրտահարված հատվածին բնորոշ են գունատ կամ կապտավուն մաշկը, վերջույթների փայտացման զգացումը։ Տաքացնելիս ցրտահարված հատվածն այտուցվում է, այնուհետև, կախված ցրտահարության աստիճանից, աստիճանաբար առաջանում են բորբոքային փոփոխություններ, ծանր դեպքերում՝ մեռուկացում։

Ըստ ախտահարման բնույթի՝ տարբերում են Ց-յան 4 աստիճան.
I աստրճանն առավել թեթև է, ցրտահարված հատվածը տաքացնելիս այտուցվում է, մաշկը՝ կապտում։
II աստիճանը ծանր է, մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով բշտիկներ։
III աստիճանի դեպքում մաշկի վրա գոյանում են արյունային հեղուկով բշտիկներ, որոնք, մի քանի օրից մեռուկանալով, պոկվում են, իսկ տեղերը՝ սպիանում։
IV աստիճանի ցրտահարությունը շատ ծանր է, ախտահարվում են ոչ միայն մաշկը, այլև փափուկ հյուսվածքները և նույնիսկ ոսկրերը։ Մեռուկացած հյուսվածքները կնճռոտվում են, դառնում մուգ դարչնագույն և աստիճանաբար պոկվում։

Բուժում
Ցրտահարության բուժումը երկարատև է։ Ցրտահարության ծանրությունը կախված է ցրտի ազդեցության տևողությունից։ Ուստի տուժածին պետք է որքան հնարավոր է շուտ տեղափոխել տաք տեղ, իսկ II-IV աստիճանների դեպքում՝ փոխադրել բուժհիմնարկ։ Մինչև բժշկի գալը կամ տուժածին բուժհիմնարկ տանելը ցրտահարված վերջույթը պետք է դնել տաք (37-40° C) ջրի մեջ և շատ զգույշ տրորել, մինչև մաշկը կարմրի և զգացողությունը վերականգնվի, այնուհետև տաք փաթաթել։ Երբեք չի կարելի մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով կամ դնել սառը ջրի մեջ, և քանի որ այդ հատվածը շատ զգայուն է ցրտի, նկատմամբ, ուստի հետագայում պետք է խուսափել ցրտի ազդեցությունից, ցուրտ եղանակներին հագնել տաք հագուստ, անջրանցիկ կոշիկներ, բրդե գուլպաներ և այլն։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s