Рубрика: Պատմություն

Լճացում և բարեփոխումներ (1566-1827)

Ապստամբություններ, թուլացում և հզորության ժամանակավոր վերականգնում (1566–1683)

Լեպանտոյի ծովամարտը(հոկտեմբերի 7, 1571) օսմանյան և քրիստոնեական երկրների միացյալ նավատորմի միջև

XVI դարի վերջին կայսրությունն սկսել է թուլանալ։ Տնտեսության անկումն անդրադարձել է նրա ռազմական հզորության վրա։ Արևմտաեվրոպական տերությունների կողմից նոր ծովային առևտրական ուղիների հայտնաբերումը հնարավորություն տվեց խուսափել դեպի Արևելք առևտրի վրա օսմանյան վերահսկողությունից։ Այդուհանդերձ օսմնանյան առևտուրը Հնդկական օվկիանոսիավազանի հետ աճում էր և Կահիրեն վերածվեց արևտրի կարևորագույն կենտրոնի։

Եվրոպայի հարավում Իսպանիայի Ֆիլիպ II թագավորի գլխավորած կաթոլիկական դաշինքը 1571 թվականին վճռական հաղթանակ տարավ օսմանյան նավատորմի դեմ Լեպանտոյի ծովամարտում։ Ճակատամարտը հիմնովին քանդեց օսմանցիների անպարտելիության առասպելը ու թեև նավատորմի քանակը կարճ ժամանակում վերականգնվեց, այն բավարար քանակով փորձառու նավաստիներով համալրելու խնդիրը մնաց անլուծելի:

Իվան IV (1533–1584) ցարի օրոք Ռուսական տերությունը, գրավելով շրջակա թաթարական խանությունները, ընդարձակվեց մինչև Վոլգա գետը և Կասպից ծովի ափը։ Դրան ի պատասխան` Ղրիմի խան Դևլեթ I Գիրեյը օսմանցիների օժանդակությամբ հարձակվեց և հրի մատնեց Մոսկվան 1571 թվականին։ Թեև հաջորդ` 1572 թվականին Դևլեթ I Գիրեյը ծանր պարտություն կրեց ռուսներից Մոլոդիի ճակատամարտում, Օսմանյան կայսրության վասալ Ղրիմի խանությունը շարունակում էր մնալ նշանակալից ուժ Արևելյան Եվրոպայում` պարբերանար ասպատակելով տարածաշրջանը ընդհուպ մինչև 17-րդ դարի վերջը։

XVI դարի 90-ական թվականներին սկսվել են ջալալիների ապստամբությունները, որոնք ամայացրել են Արևմտյան Հայաստանը։ 1639 թվականին Կասր ի Շիրինի (Կասրե-Շիրին) պայմանագրով Հայաստանը վերաբաժանվել է Պարսկաստանի և Թուրքիայի միջև։

1664 թվականին թուրքական զորքերը ծանր պարտություն են կրել Սան Գոթարդի ճակատամարտում՝ ավստրիական և հունգարական միացյալ, 1683 թվականին՝ Վիեննայի մատույցներում՝ լեհական և ավստրիական զորքերից։

Ռուսական սպառնալիքի աճ

1700 թվականի Կառլովիցիի հաշտությամբ և 1700 թվականի Կոստանդնուպոլսի պայմանագրով Ավստրիային են անցել Կենտրոնական Հունգարիան և Տրանսիլվանիան, Լեհաստանին՝ Աջափնյա Ուկրաինայի հարավային մասը, Վենետիկին՝ Մորեան, Ռուսաստանին՝ Ազովը։ XVIII դարում Ավստրիայի, Պարսկաստանի և Ռուսաստանի հետ պատերազմներում Թուրքիան կորցրել է Վալախիան, Բոսնիայի մի մասը, Թավրիզը, Համադանը, Ռուսաստանին է վերադարձրել 1711 թվականին գրաված Ազովը և Զապորոժիեն։ 1783 թվականին Ղրիմը միացվել է Ռուսաստանին, Վալախիան և Մոլդովան անցել են Ռուսաստանի հովանավորության տակ։ XVIII դարի վերջից կայսրության եվրոպական տիրույթների ճակատագրի հարցը և ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարն ավելի են մեծացրել Թուրքիայի կախվածությունը մեծ տերություններից։ Եվրոպական դիվանագիտութան մեջ առաջացել է Արևելյան հարցը՝ որպես «օսմանյան ժառանգության» բաժանման հիմնախնդիր։

Օսմանցիները ճակատամարտի ժամանակ, 1566 թ.

Սելիմ III

Սելիմ III սուլթանը (1789-1807 թվականներին) ռազմական հզորությունը վերականգնելու նպատակով փորձել է անցկացնել մի շարք բարեփոխումներ (հայտնի է «նիզամ-ի ջեդիդ» անունով), որոնք անհաջողության են մատնվել։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Բեսարաբիան ազատագրվել է թուրքական լծից, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ներքին ինքնավարություն (1813 թվականին Սերբիայում վերահաստատվել է թուրքական տիրապետությունը)։ 1821 թվականին բռնկվել է հույների ապստամբությունը։ 1830 թվականին Հունաստանը հռչակվել է անկախ պետություն։ 1828-1829 թվականի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը։ 1830-ական թվականներին Եգիպտոսի Մուհամմեդ Ալի փաշայի հետ ընդհարումից հետո ուժեղացել է Թուրքիայի կախումը եվրոպական տերություններից։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s