Рубрика: Без рубрики, Պատմություն

Անկում և արդիականացում (1828–1908)

Մահմուդ II և Աբդուլ Մեջիդ

Կայսրությունը փլուզումից փրկելու համար Մահմուդ II սուլթանը (1808-1839 թվականներին) դիմել է կտրուկ միջոցների. 1826 թվականին վերացրել է ենիչերիների զորքը, 1834 թվականին կատարել է վարչական նոր բաժանումներ, ստեղծել նախարարություններ, նախապատրաստել բարեփոխումների ծրագիր, որը «Թանզիմաթ» անվանումով հրապարակվել է Աբդուլ Մեջիդի (1839-1851թվականներին) օրոք։ 1839 թվականի Հաթթը Շերիֆ և 1856 թվականի Հաթթը Հումայուն հրովարտակները, որոնք նախատեսում էին բարեփոխումներ, հիմնականում չեն իրագործվել։ Թեև հռչակվել էին Օսմանյան կայսրության հպատակների անձի և գույքի ապահովություն, դավանանքի ազատություն, Թուրքիայում շարունակվել է ոչ թուրք ժողովուրդների հալածանքը, որին հետևել են ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի (Զեյթունի 1862, 1878, 1895 թվականներին և այլն) ապստամբությունները։ Այդուհանդերձ, «Թանզիմաթի» շրջանակներում հայերն ստեղծել են Ազգային ընդհանուր ժողով, սուլթանական կառավարությունը որոշակի փոփոխություններով 1863 թվականին վավերացրել է Ազգային սահմանադրությունը։

Ղրիմի պատերազմից (1853-1856 թվականներին) հետո Անգլիան և Ֆրանսիան ուժեղացրել են իրենց դիրքերը Թուրքիայում. Սև ծովը հայտարարվել է չեզոք գոտի։ 1856 թվականին ստեղծվել է Օտոմանյան բանկը, որի կապիտալը պատկանում էր անգլիացիներին և ֆրանսիացիներին։

1683 թ. Վիեննայի պաշարումը

Աբդուլ Ազիզ և Համիդ II

1865 թվականին թուրք մտավորականները Կոստանդնուպոլսում հիմնել են «Նոր օսմաններ» գաղտնի քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը սահմանադրական միապետություն ստեղծելն էր և կայսրությունը տրոհումից փրկելը։ 1876 թվականի մայիսին պալատական հեղաշրջման հետևանքով Աբդուլ Ազիզը (1861-1876 թվականներին) գահընկեց է արվել, ձևավորվել է կառավարություն «Նոր օսմանների» պարագլուխներից՝ Միդհաթ փաշայի գլխավորությամբ, որը պետական և հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի հետ կազմել է Թուրքիայի առաջին սահմանադրությունը։ 1876 թվականին Աբդուլ Համիդ II-ը (1876-1909 թվականներին) հարկադրաբար ընդունել է սահմանադրությունը, սակայն 1878 թվականին չեղյալ է հայտարարել այն, ցրել պառլամենտը և հաստատել միահեծան իշխանություն։ 1877-1878 թվականի ռուս-թուրքական պատերազմում Թուրքիան պարտվել է։ Ռուսական բանակի կազմում կռվել են նաև հայ կամավորական ջոկատներ։ Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով (1878 թվական, փետրվար) Բուլղարիանազատագրվել է թուրքական լծից, իսկ պայմանագրի 16-րդ հոդվածով օսմանյան կառավարությունը պարտավորվել է մինչև ռուսական զորքերի հեռանալը հայկական նահանգներում կատարել բարենորոգումներ։ Եվրոպական տերությունները, համարելով որ Սան Ստեֆանոյի պայմանագրով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն ուժեղանում են, պահանջել են այն վերանայել Բեռլինի վեհաժողովում (1878 թվական, հունիս)։ Բեռլինի պայմանագրով ճանաչվել է Սերբիայի, Ռումինիայի, Չեռնոգորիայիանկախությունը, Հյուսիսային Բուլղարիան դարձել է Թուրքիային վասալ իշխանություն, իսկ Հարավային Բուլղարիան՝ նահանգ Թուրքիայի կազմում՝ Արևելյան Ռումելիա անվանմամբ։ Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը։ Պայմանագրի 61-րդ հոդվածով հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման հսկողությունը հանձնարարվել է տարբեր շահեր հետապնդող 6 տերությունների, որի հետևանքով խափանվել է բարենորոգումների իրագործումը։ Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտել է որպես Հայկական հարց։

Բեռլինի վեհաժողովից հետո Օսմանյան կայսրությունը շարունակել է կորցնել նվաճած երկրները։ 1881 թվականին Ֆրանսիային է անցել Թունիսը, 1882 թվականին Անգլիային՝ Եգիպտոսը։ XIX դարի վերջին Գերմանիան դարձել է Թուրքիայում Բաղդադի երկաթուղու կառուցման մրցակից Անգլիայի և Ֆրանսիայի հետ։

Օսմանյան կայսրության պառլամենտի բացումը, 1876 թվական

Աբդուլ Համիդ II-ը, չկատարելով Բեռլինի վեհաժողովի որոշումները, ձգտել է Հայկական հարցը լուծել հայերի զանգվածային կոտորածներով։ 1890-ական թվականներին Օսմանյան կայսրությունում զոհվել է ավելի քան 300 հզ. հայ։ Զեյթունում, Վանում, Սասունում և այլուր հայերը դիմել են ինքնապաշտպանության։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s