Рубрика: Պատմություն

Արևելյան Հայասատանը 19-րդ դարի սկզբին

Картинки по запросу Արևելյան Հայասատանը 19-րդ դարի սկզբին
19-րդ դարի սկզբին Արևելյան և Արևմտյան Հայաստանները շարունակում էին մնալ Շահական Պարսկաստանի և Սուլթանական Թուրքիայի տիրապետության տակ, որոնք թե’ տնտեսապես, թե’ զարգացվածության մակարդակով հետամնաց`ավատատիրական երկրներ էին: Հպատակ լինելով Պարսկաստանին և Թուրքիային` հայերը իրավազուրկ էին, ունեին կյանքի և գույքի անվտանգության խնդիր, ենթարկվում էին ազգային և կրոնական հալածանքների, կրում էին ֆիզիկական, հոգեբանական, նյութական վնասներ: Հայերը զրկված էին ամենատարրական իրավունքներից, սակայն ունեին պարտավորություններ` պարտադիր հարկերի վճարման տեսքով: Հայաստանի կացությունը փոխվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն Խանական Պարսկաստանը Արևելյան Հայաստանը զիջեց Ռուսաստանին: Ռուսաստանի կազմում հայտնվելը բազմաթիվ փոփոխություններ առաջացրեց Հայաստանում: Ստուրև կխոսենք վերոնշյալ ժամանակահատվածում հայերի սոցիալտնտեսական իրավիճակի, Արևելյան և Արևմտյան Հայաստաններում հայերի համար գործող հարկային քաղաքականության, Ռուսաստանին Արևելյան Հայաստանի  միանալու հետևանքների մասին:

19-րդ դարի առաջին տասնամյակում Շահական Պարսկաստանում, հետևաբար նաև նրան հպատակ Արևելյան Հայաստանում երկրի տնտեսությունը առաջ էր գնում Շարիաթի ակզբունքի համաձայն. տնտեսության առանցքային բաղադրիչներն էին գյուղատնտեսությունն (մասամբ նաև արհեստագործությունը), իսկ հողը մեծամասամբ պետական կամ շահի սեփականությունն էր (Հողի սեփականության ձևերից
ամենատարածվածի` պետական հողերին պատկանող գյուղերից ստացվող ռենտան` հողի հարկը, ուղղվում էր խանի գանձարան, որը ծառայում էր խանական արքունիքի և ռազմական ծախսերը հոգալու համար)
: Չնայած նրան, որ երկրում գերակշռում էր հողի սեփականության պետական ձևը, այնուամենայնիվ գոյություն ունեին հողի սեփականության այլ ձևեր` մուլքադրական և թիուլդարական: Եթե հողի պետական սեփականության ժամանակ հարկահավաքությամբ զբաղվում էր պետությունը, ապա մուլքադրական սեփականության ժամանակ` մուլքադարները, ովքեր իրավունք ունեին իրենց պատկանող հողատարածքում գտնվող հայաբնակ գյուղերից գանձել «մուլք» կոչվող հարկը, որը կազմում էր բերքի 1/10-րդ մասը: Մուլքադարները անձամբ չէին իրականացնում հարկահավաքությունը, այլ պետական հարկահավաքից վերցնում էին իրենց մասնաբաժինը: Մուլքադար լինելու համար պետք էր ունենալ հողի գնումը, նվիրատվությունը կամ ժառանգությունը հաստատող փաստաթուղթ: Հողատիրության երրորդ ձևը թիուլդությունն էր, որը տրվում էր առանձին անհատների` որպես պարգևատրում պետությանն մատուցած իրենց ծառայությունների դիմաց: Այն ենթադրում էր պարգևատրված հողի ժամանակավոր կամ ցմահ օգտագործում:
րևմտյան Հայաստանում կար հարկերի մի ամբողջ խումբ, որ Թուրքիան սահմանել էր հայերի համար. թուրքահպատակ շրջաններում հայ գյուղացին վճարում էր պետությանը, թուրք հողատերերին` զաիմներին ու թիամներին, խասատներին: Գյուղացու հարկերից ամենածանրը աշարն (կամ տասնորդ հարկը) էր, այն կազմում էր հողից ստացված տարեկան եկամտի 1/10-րդ մասը: Ախալցխայի փաշայություններում եկամտահարկը կազմում էր մինչև 20%: Տասնորդից բացի կար նաև թոփրակ-խարաջ կոչվող հարկ, որը վճարում էին գութան ունեցող երկրագործնորը: Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգներում հարկերի դրույքաչափը և դրանք գանձելու եղանակը տարբեր էր, սակայն միշտ քրիստոնյանների հարկը բարձր էր մահմեդականների հարկից, երբեմն նույնիսկ կրկնակի չափով: Թուրքիայում գործում էր ջիզեն (գլխահարկ) կոչվող հարկը, որը վճարում էին հայ և հրեա բնակիչներից` իբրև փրկագին: Սկզբում հարկվում էր գերդաստանը, հետագայում հարկվում էր յուրաքանչյուր արական սեռ ունեցող անձ: Ջիզենը անընդհատ փոփոխության ենթարկվող հարկ էր, այն գանձվում էր հաշվի առնելով ունեցվածքը. հարուստները վճարում էին 48 ղուրուշ, միջինները` 24, աղքատները` 12: Գլխահարկը ավելանալու միտում ուներ, այն կրկնապատկվում էր, անգամ քառապատկվում: Ջիզենից ազատված էր անկախ կամ կիսաանկախ գավառների հայ գյուղացիությունը, սակայն այլ տարածաշրջաններում ապրող քրիստոնյանները ստիպված էին վճարել հարկը, վերջին ժամնաակներում անգամ տարին երկու-երեք անգամ: Թուրքիայի գանձած ծանր հարկերից էր ավարիզը-դիվանիյինկամ պատահական հարկը: Այն գործում էր պատերազմների ժամանակ, սակայն դրանց ավարտից հետո շարունակում էր գործել արդեն իբրև կանոնավոր հարկ: Թուրքահպատակ մարզերի բնակիչները պարտավոր էին վճարել նաև հողի հարկ: Պետական հողերի համար վճարվող հարկը կոչվում է թափու: Այն հանդիսանում էր պետական հողերի վարձավճար, որի չափը պայմանավորված էր հողի որակով, դասակարգվում էր որպես բարձր, միջին և ցածր որակ ունեցող հողեր: Համապատասխանաբար հողի վարձը կազմում էր 50 դուրուշ, 20-30 ղուրուշ, 15-20 ղուրուշ: Հայերը վճարում էին նաև հողային հարկ` էմլաք, որով վճարում էին մասնավոր սեփականատիրական կալվածքների, տների, խանութների, ջրաղացների համար: Էմլաքի չափը տատանվում էր 70-150 ղուրուշի սահմաններում:Ղամճուրը կամ անասնատերերից գանձվող հարկը նույնպես մտնում էր պարտադիր վճարների մեջ, հարկման ենթակա էին թե’ խոշոր, թե’ մանր եղջերավոր անասունները: Գոյություն ունեին նաև քաղաքացիական տուրքեր, դրանց մեջ մտնում էր ամուսնության տուրքը (ընդ որում գանձված գումարը կախված էր թե որերորդ ամուսնությունն է), կամ մահվան տուրքը, որի համաձայն մահացածի ժառանգության տասնորդը ուղղվում էր գանձարան: Հարկերի ցանկը դրանով չէր ավարտվում, գոյություն ուներ փեթակի հարկ, տոնախմբության հարկ, նովրուզի հարկ, կենեդուզի հարկ, գիշերապահության հարկ: Ծանր հարկվում էին քրիստոնյա վանքերն ու եկեղեցիները, Կ.Պոլսի պատրիարքը պարտավորվում էր 140 հազար աչքե վճարել, հարկից բացի բարձրաստիճան պաշտոնյաններին պետք է նվիրեր մետաքսյա հագուստներ, կարմիր ճտքավոր կոշիկներ: Եկեղեցին վճարում էր քրիստոնեական պատարագներ կատարելու թույլատվության համար: Եկեղեցին իր պարտավորությունները կատարելու համար շահագործում էր հավատացյալ քրիստոնեաներին: Արևմտահայ աշխատավորության ուսերին էր եկեղեցու հարկապահանջությունը: Գյուղացիները տրամադրում էին բնամթերքը և դրամավճար, ինչպես նաև աշխատանք էին կատարում հոգևորականության համար: Լինելով թուրքահպատակ` հայերը ուղղակի և անուղղակի ձևով թալանվում էին ոչ միայն Սուլթանական կառավարության, այլև քուրդ խաների, անգամ հայ հոգևորականների կողմից:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s