Рубрика: Հասարակագիտություն

Electric Yerevan

Картинки по запросу Էլեկտրիկ-Երևանի մասին ։
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում
 (#ElectricYerevan), հայ երիտասարդության բողոքի խաղաղ ցույցեր Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Ցուցարարները պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ։

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի Ազատության հրապարակում հունիսի 17-ին կազմակերպեց արտոնված բազմահազարանոց հանրահավաք, որի ժամանակ ՀՀ իշխանություններին, մասնավորապես, Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջ՝ մինչև հունիսի 22-ը ժամը 16։00-ն չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Հանրահավաքի մասնակիցները այդ ընթացքում Ազատության հրապարակում անցկացրեցին շուրջօրյա նստացույց։ Հունիսի 22-ին, չստանալով իրենց պահանջների պատասխանը, նրանք խաղաղ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական հատուկ ջոկատայինները ջրցան և զրահապատ մեքենաների միջոցով կանգնեցրեցին նրանց։ Ցուցարարները հայտարարեցին նստացույց Հայաստանի գրողների միության շենքի դիմացի ճանապարահատվածում։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջոցով ցուցարարներին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը առ այն, որ նա պատրաստ է նախագահական նստավայրում ընդունել 5 ցուցարարի։ Այս առաջարկը նստացույցի մասնակիցները մերժեցին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը հստակ է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանական հատուկ ստորաբաժանումները սկսեցին ձեռնարկել հատուկ գործողություններ, որի հետևանքով ձերբակալվեց 237 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, ավելի քան 25 մարդ հոսպիտալացվեց։ Նրանց բոլորի դեմ հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով։ Շրջանառվում է նաև 10 անհետ կորած քաղաքացիների մասին տեղեկատվություն։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s