Рубрика: Բառարանային աշխատանք

Բառարանային աշխատանք

Մազա- Խմիչքի հետ ուտելու որևէ բան
մազման- Մազ մանող արհեստավոր
մալանչ- Սանդերքի վրայից հանվող գզած բրդի փունջը, որ պատրաստ է մանելու
մալաք- Հրեշտակ
մալուլ-  Տխուր, տխրագին, վշտից մոլորված
մալուխ- Հերմետիկորեն պաշտպանված թաղանթի մեջ ներփակված հաղորդալար (կամ մի քանի հաղորդ ալարեր)՝ էլեկտրական հոսանքի՝ կապի՝ ստորջրյա կամ ստորգետնյա զանազան կարգի ազդանշանների հաղորդման համար, կաբել:
Մակար- Փեսայի ազապ ընկերներից յուրաքանչյուրը
մահընկեց-  Մահ պատճառող, մահով ցած գցող՝ տապալող, սպանիչ
մամոնա- Հարստության աստվածը մի քանի հին ժողովուրդների մոտ
մանդալ- Փականքի լեզվակ, մղլակ, լեզվակ
մանդիլ- Գլխաշոր, վարշամակ
մանտո- Կանացի լայն վերարկու
մանրոն- Մանր դրամ
մավի- Բաց կապույտ, երկնագույն
մատռվակ- Խմիչքեղենը՝ տնօրինող, լցնող ու խմողներին մատուցող սպասավոր
մգլել- Հնանալուց՝ խոնավությունից կամ շոգից փչանալ, բորբոսնել
մեգ- Երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ
մելան- Թանաք
մեղկ- Թուլամորթ, հոգեկան արիությունից զուրկ, կամազուրկ
մժուժ- Քաղախի մեջ պահած խոզի տոտիկներ
միկադո- Ճապոնական կայսրի տիտղոսը
մոգել- Կախարդել, հմայել, գերել
մոլագար- Մոլագարությամբ հիվանդ՝ տառապող (մարդ)
մտալլուկ- Միտքը լլկված, մտքով տառապող՝ տանջվող
մրահոն- Սև հոնքերով, սևահոն
մուլատ- Սպիտակ և սևամորթ ցեղերի խառնածին

Յաբու- Չափազանց նիհար քոսոտ ձի
յաթաղան- Թուրքական կարճ ու կեռ թուր
յադ- Օտար, խորթ
յուրածին- Իր ծնած, հարազատ
յուրց- Վրան
յուրովսան- Իր ուժերի չափով

Նազլու- Գեղեցիկ ու քնքուշ շարժումներով՝ կեցվածքով, վայելչագեղ կեցվածքով՝ շարժումներով
նախճիր- Կոտորած, արյունահեղություն
նահապետ-  Մի տոհմի՝ ցեղի նախահայր
նահատակ- Հավատի պաշտպանության համար զոհված մարդ
նամ- Թաց
նաղարշ- Նկարիչ
նաղարա- Փոքրիկ թմբուկ, որ նվագում են երկու փայտե ձողիկներով
նանիր- Դատարկ, սին, փուչ, ունայն
նավազ- Նավաստի, նավի ծառայող, ծովային
նարոտ- Գույնզգույն թելերից ոլորած հաստ թել
նենգել-  Նենգություն անել, նենգագործել
նժդեհ- Պանդուխտ, իր երկրից՝ հայրենիքից հեռացած (մարդ), ղարիբ
նիգ-  Երկաթե կամ փատե լծակ՝ ծանրություններ բարձրացնելու համար, լինգ
նկանակ- Մի տեսակ կլոր հաց՝ բլիթ
նկրտել- Բաղձալ, տենչալ
նկուն- Ընկճված, հաղթահարված
նշավակ- Հարձակումների՝ քննադատության՝ ծաղրանքի ևն առարկա
նշխար- Բոլորակ կամ բարակ ու տափակ անթթխմոր հաց
նոխազ- Արու այծ
նսեմ- Թույլ, աղոտ
նվաղ- Թույլ, նվազ, աղոտ
նվաստ- Ցած, հասարակ, աննշան: Նվաստ աշխատանք՝ գործ՝ արհեստ
նուբար- Տարվա առաջին պտուղը՝ միրգը, երախայրիք
նուրին- Փայտի կամ ցախավելի վրա հին շորեր փաթաթելով կոպիտ կերպով սարքված տիկնիկ, որ երեխաները երաշտի ժամանակ կամ համբարձման տոնին ման էին ածում տնից տուն և նվերներ հավաքում

Շահեն- Բազե, ճուռակ
շահնա- Տասնորդահավաք, հարկահան
շաղփաղփել- Շատախոոել, շաղակրատել
շամանդաղ- Արևի ճառագայթների շերտի մեջ օդում երևացող փոշեհատիկներ
շամբ- Ճահճուտ, եղեգնուտ
շանթել-   Շանթահարել, խփել, հարվածել
շառավիղել-  Սերվել, ծագել
շարմաղ-  Շատ մանր ծակոտիներով մաղ
շափյուղ- Կիսաթանկարժեք քար
շեյթան- Սատանա
շիջել- Հանգչել, մարել
շողակն- Հատուկ եղանակով երեսակված և հղկված ադամանդ, բրիլյանտ
շորթել- Խլել, կորզել, հափշտակել
շռինդ- Ուժգին աղմուկ՝ ձայն, շառաչ, թնդյուն, դղրդյուն
շվայտ Ցոփ կյանք վարող, կերուխումի անձնատուր եղած
շուշտիկ- Թեթևամիտ, խելառ, ցանցառ
շփերթ- Անփույթ, անշնորհք, թափթփված
շքեղանք- Շքեղություն

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s