Рубрика: Նախագծեր

Իմ հաշվետվությունը

31287734_570506869997175_7618809187492954112_n
Ես` Մերի Հաջյանս, սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջում՝ նախադպրոցական կրթության բաժնում։ Իմ վերջին դպրոցը եղել է Սերո Խանզադյանի անվան թիվ  6 հիմնական  դպրոցը, որը գտնվում է Գորիսում։
Մենք քոլեջում անցնում ենք հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, էկոլոգիա, բնագիտություն, պատմություն, հասարակագիտություն, երաժշտություն, անգլերեն և ֆիզկուլտուրա։ Շատ հետաքրքիր առարկա է առանձնապես ինձ համար էկոլոգիան, քանի որ նոր ինֆորմացիա է ինձ տալիս մեր շրջական աշխարհի խնդիրների մասին։ Շատ ցավալի է, որ չենք անցնում ռուսերեն, քանի որ ռուսերենը, իմ կարծիքով, ինչպես հայերենն ու անգլերենը մեծ դեր է խաղում մեր կյանքում։ Թեև մենք ռուսերեն չենք ուսումնասիրում, բայց հայոց լեզվի դասերին հաճախակի ենք թարգմանություններ անում և տեղադրում <<Էջեր>> ամսագրում։ Իմ թարգմանություններից են՝ Մի իրի պատմություն
Աղքատությունն ու հարստությունը , Երկու իմաստուն առակ, Առակներ փոքրիկների համար , Սուրբծննդյան առակ , Սուրբ ծննդյան տոնածառ ,Երեխաներ, որոնք միլիոնների,
Երեք իմաստուն կարճ առակ։
Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպվող տարբեր միջոցառումներին և նախագծերին։ Մայրենիից մասնակցել ենք՝ Տերյան, Թումանյան, Չարենց նախագծերին։ Մասնակցել ենք <<Սովորող-սովորեցնող>> նախագծին և կատարել ենք թագմանություններ նաև մանկապարտեզի երեխաների համար՝  Առակ գամերի մասին, Օճառի պղպջակ   և Պապիկը և մահը, Քաղցր աղը, Սև ակնոցներԶատիկը, Մրջյունները և խխունջը։
Ղափամայի ծես նախագծով մենք մայրենիի դասին տեղեկություն ենք հավաքել դդմի մասին թարգմանել դդմից պատրաստվող համեղ քաղցրավենիքներ(Դդմե-շոկոլադե թխվածքաբլիթ
Արել ենք <<Թարգմանչաց օրեր>> նախագիծը, որում թարգմանել ենք տեքստեր գրաբարից ,արցախյան բարբառիցքանաքեռի բարբառից։
Իսկ վերջերս <<Սակավադեպ բառերի բացատրությունը>> նախագիծ ենք սկսել։
Հունվարի 22-ին մասնակցել ենք հարսանեկան ծեսին, որում կատարել ենք ճնճղների դերը, հունվարիկների հետ պարում էինք և երգում: Հունվարի 17-ին մեր կրթահամալիրում մենք հյուրընկալեցինք վրացիներին և նրանց հետ ընկերացանք և նույնիսկ լեզուների չիմացությունը մեզ չխանգարեց:
Իմ առաջին ճամփորդությունը  կրթահամալիրում եղել է Թեժառույքի լեռան հաղթահարումը: Երկրորդ ճամփորդությունն եղել է դեպի Խաչիկ գյուղը ի դեպ գիշերակացով, այնտեղ ծանոթացել եմ շատ հյուրասեր և լավատես մարդկանց հետ: Իսկ այս վերջերս  մենք ճամփորդել ենք Օշական գյուղ:
Նաև մայիս ամսին քոլեջն ու ավագ դպրոցը ներկայացրել ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8 դպրոցներին։
Ինձ շատ դուր է գալիս Կրթահամալիրը և քոլեջը, այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը և չեմ զղջում, որ բազում տարբերակներից ընտրել եմ հենց այս քոլեջը և հուսով եմ, որ այսպես էլ կշարունակվի քոլեջային իմ կյանքը:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s