Рубрика: Էկոլոգիա և բնագիտություն

Հրազդանի կիրճը

Մենք այցելել ենք Հրազդանի կիրճը և ապշահարվել նրա աղտոտվածությամբ։ Մենք նկատեցինք, որ տվյալ տարածքում կային տարբեր ռեստորաններ, հյուրանոցներ և սննդի այլ կետեր։ Սակայն այնտեղ աղբարկղները նույնպես քիչ չէին։ Բայց ցավալին այն էր, որ դրանք դատարկ էին։ Չի կարելի անտեսել նաև  այն հանգամանքը, որ տվյալ վայրերի կոյուղաջրերը նույնպես թափվում են Հրազդան գետ։
Գետի կեսը պատված է պլասմասե շշերով, որոնք խանգարում են ձկնորսներին։ Քանի որ խոսքը գնաց ձկնորսության մասին, ավելացնենք նաև, որ այդ աղտոտվածության  հետևանքով ջրամբարի տարածքում առաջանում են ճահիճներ։ Տհաճ է պատկերացնել թե ինչ ձկներ են աճում այդ աղբի մեջ։ Իակ եթե այդ ձուկը վերջիվերջո ընկնում է մարդկանց ձեռքը՝ կարող է առաջացնել բազում հիվանդություններ։ Հրազդան գետը սնուցում է Արարատյն դաշտը և իհարկե դա ազդում է նրա բերքառատության վրա և որքան մաքուր և որակով ջուրը կլինի գետում այնքան ավելի աատ կլինի բերքը։
Այդ իսկ պատճառով պետք է քայլեր ձեռնարկել , որպեսզի առաջին հերթին մաքրել, այնուհետև խանգարել մարդկանց կրկին աղտոտել այն։ Օրինակ՝ հերթապահություն նշանակել, և ինչու ոչ կարող են հերթապահել հենց այդ տարածաշրջանում ձկնորսությամբ զբաղվող տղամարդիկ։ Կարող են նաև տուգանք սահմանել տարածքը աղտոտելու համար։
Այդ տարածքը կարող է օգտագործվել, որպես հանգստյան գոտի, մանրամասն մաքրման դեպքում նույնիկս լողափ և կզարգացնե զբոսաշրջությունը։ Սա միայն մեկ տաբերակն է շատերից, որով Հրազդանի կիրճը մեծ օգուտ բերեր իրեն և մեր Հանրապետությանը։

Ջրի աղտոտում (ջրոլորտի աղտոտում), միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում։ Սովորաբար այդ ազդակների թափանցումը կապված է մարդու տնտեսական գործունեության և դրա հետևանքների կամ (ավելի հազվադեպ)բնական աղետների հետ։ Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսիային և գազային ձևերով։

ԱՂՏՈՏՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևներիժամանակհողահանդակներիցտեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտիցանջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով,ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։

Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։

ՋՐԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԱՂՏՈՏՈՒՄ

Իր առանձնահատկություններն ունի ջրավազանների աղտոտումը, որի դրսևորումներից է ջրի «ծաղկումը»։ Ջրամբարներումկուտակվում են գետերիբերած տիղմը, ավազը, աղտոտող նյութերը, ջուրը շատ դանդաղ է շարժվում, որը նվազեցնում է ջրամբարի ինքնամաքրման հնարավորությունը։

Բնապահպանական տեսակետից բնական ջրերի կարևոր առանձնահատկությունը ինքնամաքրման կարողությունն է՝ գոլորշանալու, հողի մեջ ներծծվելու և մանրէների միջոցով։

ԱՂՏՈՏՄԱՆ ՄԱՔՐՈՒՄ

Աղտոտման մեխանիկական մաքրում

Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ․ մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը (բուսական և կենդանական մնացորդներ, կենցաղային թափոններ, ավազի, կավի մասնիկներ և այլն)։ Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր (մաղեր), զտիչ ավազաններ։

Աղտոտման քիմիական մաքրում

Քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը [ (կոագուլացում)՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում, կլանումը (ադսորբցիա կամ աբսորբցիա)՝ քիմիական որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը (քլորի և օզոնի միջոցով ախտահանվում Է խմելու ջուրը)։

Աղտոտման կենսաբանական մաքրում

Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով։ Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին։

Աղտոտման օդավորման մաքրում

Ջուրը տհաճ հոտով գազերից, նյութերից մաքրելու նպատակով կիրառվում Է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդով՝ թթվածնով։

Ջուրը հատուկ նպատակով օգտագործելիս աղազերծում, փափկեցնում են, մաքրում ախտածին մանրէներից, մետաղային միացություններից և այլն։ Բնական ջրերի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ջրերի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են ՀՀ Ջրային օրենսգրքով (2002)։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s