Рубрика: Հասարակագիտություն, Պատմություն

Թավշյա հեղափոխություն

sh

Ցույց, ժողովրդի զայրութի, քաղաքական պահանջների, բողոքի, հասարակության տրամադրության զանգվածային (երթ, հանրահավաք և այլն) դրսևորում։

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև։

1. Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2. Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Ապրիլի 9-ից, երբ ավարտվեց Սերժ Սարգսյանի որպես նախագահ պաշտոնավարման ժամկետը, խորհրդարանական խմբակցությունները 7-օրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ էին առաջադրում, ընտրությունը կայացավ վերջնաժամկետի հաջորդ օրը՝ պատգամավորների բաց քվեարկությամբ։ Վարչապետ ինչպես և իմացանք ձայների խիստ գերակշռով (վարչապետ դառնալու օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17, 4 պատգամավոր չի քվեարկել) ընտրվեց է Սերժ Սարգսյանը, որը նոր Սահմանադրության համաձայն առնվազն մինչև 2022 թվականը փաստացի կշարունակի ղեկավարել երկիրը։

Երկրում տիրող սոցիալական ծանր իրավիճակից՝ աղքատությունից, գործազրկությունից հոգնած մարդիկ բողոքում էին, որ Սարգսյանի կառավարման տասը տարիներին Հայաստանը բոլոր ոլորտներում հետընթաց է արձանագրել։ Տաս տարիների ընթացքում  Հայաստանից արտագաղթել է շուրջ 400 հազար քաղաքացի, աղքատության մակարդակը աճել է 2 տոկոսով, երկրի արտաքին պարտքը ավելացել է 5 միլիարդով:

default

Ապրիլի 13-ից սկսած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի վարչական տարբեր տարածքներում տեղի են ունենում հանրահավաքներ, ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ։ Այդ ցուցերին մասնակցում էին բոլորը՝ և երիտասարդները, և ծերերը, և նույնիսկ դպրոցականները։ Այստեղ կարելի է նշել, որ երեխաները  շատ մեծ մասնակցություն են ունեցել՝ նրանք կազմակերպել են  դասադուլներ և մեծերի հետ հավասար պայքարել իրենց իրավունքների և իրենց ապագայի համար։ Պետք չէ թույլ չտալ երեխաներին մասնակցել հանրահավաքներին քանի որ հենց նրանք պետք է պայքարեն քանի որ հենց նրանց ապագան է դրված հիմա կշեռքի նժարին։

images (1)

Ժողովորդը գոռում և առաջարկում էին ոստիկաններին միանալ նրանց։ Թեև մեծ մասամբ ոստիկանները առհամարեցին ժողովրդի այդ անկեղծ և անշահախնդիր խնդրանքը, սակայն որոշ ոստիկաններ միացան ժողովրդին և սկսեցին պայքարել իրենց ընկերների և բարեկամների հետ միասին։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորել, հայհոյել և բռի ուժով ոստիականներին ստիպել  պայքարել կառավարության դեմ, քանի որ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք որ հենց կառավրությունն է ապահովում նրանց աշխատանքով և «պահում» նրանց և նրանց ընտանիքներին և միայն նրանք կարող են որոշել ինչպես գործել տվյալ իրավիճակում։

Հուսով եմ արդարությունը կհաղթի։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s