Рубрика: Բառարանային աշխատանք

Բառարանային աշխատանք

Հ

Համբակ- Աշակերտ
Համշարի- Իրանցի, պարսիկ
Հանապազ- Միշտ, շարունակ
Հավատորս- Հավատորսությամբ զբաղվող մարդ
Հարիր- Հարմար, պատշաճ, համապատասխան
Հարսնալոշ- Հարսնացուի տանը թղվող լավաշ
Հեղգ- Ծույլ, պղերգ, ալարկոտ
Հեղհեղուկ- Դյուրափոփոխ, փոփոխական, խախուտ, անհաստատ
Հեռասեր- Կռվասեր
Հյուլե- Քիմիական տարրի փոքրագույն մասնիկ, որ բաղկացած է միջուկից և Էլեկտրոններից, ատոմ
Հոնեղ- Թավ հոնքեր ունեցող
Հոռի- Վատ, անպիտան
Հտպիտ- Խեղկատակ, միմոս
Հուռթի- Ջրով ոռոգվող, ոռոգովի
Հուսկ- Հետո, ապա, վերջում
Հուրի- Մահմեդականների հավատալիքների համաձայն՝ երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին
Հրոսել- Հրոսակային հարձակում գործել

Ձ

Ձայնարկու- Լալկան, ողբասաց (կին)
Ձանձիր-  Ձանձրալի
Ձար- Ձիու բաշի ու պոչի մազ
Ձեղուն- Շինության ծածկը, տանիք
Ձեռնասուն- Մեկի ձեռքի տակ սնված՝ խնամված՝ դաստիարակված
Ձեռնաքաշ- Գողանալու հակում՝ սովորություն ունեցող
Ձետ- Կենդանիների մազոտ պոչ
Ձիր- Պարգև, ընծա
Ձկնամիս- Ոլոքի փափուկ միսը
Ձնահեղձ- Ձնից խեղդված
Ձորձ- Ցնցոտի, քուրձ, փալաս
Ձրիատուր- Ձրի տրված՝ պարգևված
Ձուղպ- Ձկնկիթ, խավիար

Ղ

Ղազազ- Մետաքսագործ
Ղազուխ- Ցցափայտ
Ղալ- Փարախ
Ղամա- Դաշույն
Ղամբար- Լապտեր
Ղանթափա- Լեռնային ծաղիկ, դեղբույս
Ղենջակ- Գոգնոց
Ղողել- Թաքնվել

Ճ

Ճաթ- Եգիպտացորենի հաց
Ճախին- ճահիճ
Ճակատախոս- Համարձակ և շիտակ խոսող
Ճակատել- Ճակատամարտ տալ, կռվել
Ճաշելիք- Ուտելեղեն
Ճապուկ- Դյուրաթեք, դյուրաշարժ, ճկուն, արագաշարժ
Ճաքուլ-ջուր կրելու ուսափայտ
Ճեմել-Ման գալ, զբոսնել
Ճեպել-Շտապել, փութալ, աճապարել
Ճիգ-Ջանք, ուժերի լարում
Ճիլոպ-Ծառի կեղևաթելերի խրձիկ՝ փունջ
Ճիվաղ-Առասպելական հրեշ
Ճլեզ-Նիհար, վտիտ
Ճղճիմ-Մանրախնդիր, փոքրոգի
Ճողոպրել-Փախչել, ծլկել
Ճոռոմ-Փքուն, վերամբարձ: Ճոռոմ լեզու՝ ոճ
Ճրագու-Որոճող կենդանիների փորի ճարպ
Ճուռակ-Որձ բազե

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s