Posted in Հասարակագիտություն

Կանանց իրավունքներ

tu-vi-tuan-12-con-giap-tu-25-12-den-31-12-2017-43495-4

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ամրագրումը եւ ապահովումը դարձավ պետությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման եւ երաշխավորման պարտավորությունները:

 

Հայաստանը կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում վավերացրել է նաեւ այնպիսի կարեւոր միջազգային փաստաթղթեր, ինչպիսիք են ՄԱԿ-ի «Կանանց քաղաքական իրավունքների մասին», Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին», «Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց եւ կանանց հավասար վարձատրության մասին», «Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին», «Աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում խտրականության մասին» կոնվենցիաները:

 

ՀՀ Սահմանդրության 30-րդ հոդվածում հստակ ամրագրված է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության սկզբունքը, ինչը ենթադրում է, որ կանայք պետք է ունենան հավասար պայմաններ եւ երաշխիքներ իրենց քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ այլ իրավունքների իրացման համար:

 

Թեպետ ՀՀ օրենսդրությամբ հստակ ամրագրված է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության սկզբունքը, այնուամենայնիվ Հայաստանում շարունակվում են կանանց իրավունքների ոտնահարման եւ վերջիններիս նկատմամբ խտրականության դրսեւորման դեպքերը: Առ այսօր Հայաստանում հանդիպում են ընտանեկան բռնության, աշխատավայրում կանանց հանդեպ հորիզոնական եւ ուղղահայաց խտրականության, առաջատար պաշտոններում կին ղեկավարների բացակայության, բժշկական ծառայությունների անմատչելիության եւ կանանց հանդեպ խտրականության այլ դեպքեր:

 

Նման դեպքերի առկայությունը վկայում է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված շարունակական եւ համակարգված գործունեության իրականացման անհրաժեշտությունը` հասարակությունում կնոջ դերի վերաբերյալ առկա կարծրատիպերը փոխելու, կանանց հնարավորությունները` կրթական, տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ներուժը վեր հանելու նպատակով:

 

 

 

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Սուսաննա Ավետիսյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր,Քոլեջ

Մերի Հաջյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Քոլեջ, 《Նախադպրոցական կրթություն》 բաժին, 3֊րդ կուրս

%d bloggers like this: