Рубрика: Վահան Տերյան, Գրականություն

Վահան Տերյանի նամակներից…

1917,հուլիսի 2-դ կես,Ախալքալաք
Սիրելի Գրետա

Ձեր նամակն ստացա հենց նոր և,ինչպես տեսնում եք,պատասխանում եմ անմիջապես,որովհետև այս անգամ հայտնել եք Ձեր հասցեն,թեպետև ոչ մշտական: Մի շաբաթից մտադիր եմ մեկնել Պիտեր:Ըստ երևույթին չի հաջողվի Ձեզ տեսնել-ես կանցնեմ Բակուրիանով:Թիֆլիսում հավանաբար կանգ չեմ առնի(եթե չհաշվենք այն մի քանի ժամը ,որ ստիպված կլինեմ այնտեղ անցկացնել գնացքի սպասելով):
Եթե հաստատապես իմանայի,որ Դուք այնտեղ եք ,այն ժամանակ ուրիշ բան:Ինձ անհրաժեշտ է շտապել Պիտեր -այդ են պահանջում գործերը:Ես դեռ բոլորովին չգիտեմ ,թե որտեղ կլինեմ ձմռանը և առհասարակ ինչպես կտեղավորվեմ,թեև հաղորդում են ,որ արդեն բնակարան վարձված է -ըստ երևույթին Պիտերում ապրելու հնարավորություն կա :Տեսնենք ինչ կլինի:Դեռ ամեն ինչ անհայտ է:Եթե Ձեզ այդ հետաքրքրում է ,կգրեմ,երբ ինքս ինձ համար պարզեմ դրությունը(եթե ,իհարկե,Դուք ցանկանաք ինձ հայտնել Ձեր հասցեն):
Ինչ տխրալի է ,սիրելիս,որ կովկասը թողնում եմ առանց Ձեզ տեսնելու:Առհասարակ հայրենիքս թողնում եմ տրտմությամբ և ինչ-որ տագնապի զգացումով:Դուք լավ գիտեք իմ վերաբերմունքը դեպի  Ձեզ: Հավատացնում եմ Ձեզ,սիրելի Մարգո,դա չի փոխվի նույնիսկ այն դեպքում,երբ Դուք ինձ«դավաճանեք»:Ես գիտեմ և լավ եմ հասկանում,որ Ձեր կողմից այդ «դավաճանութունն » անխուսափելի է,այլ կերպ չի էլ կարող լինել,բայց ինձ համար թախծալի է մտածել,որ այդ «դավաճանությունը» կփոխի մեր հարաբերությունները,ավելի շուտ ,Ձեր վերաբերմունքը դեպի ինձ,
քանի որ ,ինչպես վերն ասեցի,իմը երբեք չի կարող փոխվել:Որքան էլ տարօրինակ թվա,բայց հավատացնում եմ Ձեզ,որ եթե մեկին սիրեցի,չեմ կարող դադարելնրան սիրելուց:Միչդեռ Դուք անխուսափելիորեն կսիրեք մեկ ուրիշին  և սիրելով կդադարեք ինձ սիրել,քանի որ ես «մարմանդ վառվելու եմ,իսկ Դուք ՝փթթելու»: Փթթեցեք ուրեմն,սիրելի, սքանչելի Գրետա,և թող ուրախությունը Ձեզ ուղեկից լինի:Սրտանց ցանկանում եմ ,որ Ձեզ համար լավ լինի:Ես հիմա այնպես տխու-տխուր եմ ,բայց և թեթև ,կարծես վախճանվել եմ,կարծես կենդանի չեմ արդեն,այլ սոսկ ստվեր,հուշ որևէ տեղ: «Վահան Տերյա՜ն»-Ձեր,բոլոր նրանց ,ում սիրում եմ և ով քնքուշ էր դեպի ինձ:« Վահան Տերյա՜ն»-արդյոք ես եմ այդ….
Դուք գիտեք ,իմ լավ ,ինչպես քնքշորեն կապված եմ Ձեզ և որքան հաճելի կլինի ինձ գիտենալ այն ամենը ,ինչ վերաբերվում է Ձեզ,ուստի գրեցեք ինձ,հաշվի չառնելով պայմանականությունները ,հիշեցեք ,որ ինձ շատ կուրախացնեք Ձեր մասին մի լուր տալով:Ինձնից մի պահանջեք չափազանց մեծ ճշտապահություն,չէ որ այն թափառաշրջիկ կյանքը ,որ վարում եմ ,այնքան էլ չի նպաստում դրան:Բայց հավատացեք ,ես հարմար առիթը բաց չեմ թողնի,որպեսզի մի քիչ շատախոսեմ Ձեզ հետ,հաղորդեմ մտքերս ու տրամադություններս: Գրեցեք միանգամայն ազատ-ոչ ոք,բացի ինձանից ,չի կարդա երբեք: Ինձ համար հաճելի է մտածել ,որ Ձեզ հետ դեռ էլի կհանդիպենք:Իսկ առայժմ ցտեսություն(եթե  մինչ այդ չեք մոռանա ինձ կամ չեք կորցնի ինձ տեսնելու ցանկությունը):
Քնքշորեն համբուրում եմ Ձեզ:
Ձեր Վահան Տերյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s